Հասարակագիտություն

ՀՀ գործադիր մարմիններ

  Հայաստանում պետական իշխանությունը բաժանվում է երեք անկախ ճյուղերի` օրենսդիր, գործադիր և դատական, որին համապատասխան ստեղծվում են պետության բարձրագույն մարմինները: Դրանք փոխներգործում են հակակշիռների և զսպումների մեխանիզմի հիման վրա` միմյանց նկատմամբ իրականացնելով մշտապես գործող հսկողություն։
Գործադիր իշխանությունը ներկայացնում է կառավարությունը: Այն գլխավորում է վարչապետը, որն ընտրվում է Ազգային ժողովում՝ ընտրությունների արդյունքում ձևավորված մեծամասնության առաջադրմամբ: Կառավարությունը կազմված է նախարարություններից և դրանց ենթակա կոմիտեներից ու տեսչական մարմիններից: Ազգային անվտանգության ծառայությունը , ոստիկանությունը և Պետական վերահսկողական ծառայությունը անմիջականորեն ենթարկվում են վարչապետին և հաշվետու են միայն նրան:
Ըստ վերջին զարգացումների, ներկայացվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը, մասնավորապես՝ նախատեսվում է.
  1. Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության և գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության և մշակույթի նախարարության:
  2. Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Էկոնոմիկայի նախարարություն,
  3. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները:
  4. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ կրճատելով նախարարության բոլոր լիազորությունները և գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին:
  5. Սփյուռքի նախարարությունը միավորել Վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, որը համակարգելու է սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև վերացնել առաջին փոխվարչապետի ինստիտուտը՝ կրճատելով այդ պաշտոնը:





Արտաքին քաղաքականություն


Պետության արտաքին քաղաքականությունը նրա համապատասխան մարմինների նպատակային գործունեությունն է՝ ուղղված միջազգային (արտաքին) հարաբերությունների ոլորտում պետության առջև դրված խնդիրների նվաճմանը։ Պետության արտաքին քաղաքականությունը պետք է ելնի ազգային շահերից և ազգային անվտանգության որոշակի հայեցակարգից։  Հայաստանի Սահմանադրություն սահմանում է, որ «Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ համաբերություններ հաստատելու նպատակով»։ ՀՀ-ը իր ամբողջ անկախ շրջանում ներկայացված լինելով միջազգային բազում հարթակներում ՝ ներկայացել է, որպես մի պետություն, որը հարգել է տարբեր երկրների շահերը, և հաստական պաշտպանել ՀՀ-ի շահերը։  Պետության արտաքին գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք ուղղված են երկրի արտաքին խնդիրների և շահերի լուծմանը։ Դրանք նպատակամղված են այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը, դրանց զարգացմանը, երկրի պաշտպանությանը։ Արտաքին գործառույթները սերտորեն կապված են ներքինների հետ, փոխադարձաբար լրացնում են իրար։


Արտահերտ Ընտրությունների քնարկումը (05.12.2018)

Դեկտեմբերի 5-ին մենք հավաքվեցինք որ քնարկենք արտահերտ ընտրությունները թե ով պիտի ընտրվի խի պիտի ընտրվի և հասկացանք որ իմ քայլը դաշինքն ու քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատակն կուսակցությունը ի տարբերություն մնացածի կրդության վերաբերյալ ռեալ պռոբլեների որոշումներ էին ներկայացնում։ Օրինակ որ ուսուցչակենտրոնից տեղափոխեն երեխայակենտրոն,(այստեղ չգիդեմ խի տերմին են փոխել), նայև 11րդ դաս. անցկացնել երեք շաբադյա պրակտիկա որտեղ սովորողները կարող են աշխատանքային փորձ ունենալ որ հետո նրանց հեշտ լինի աշխատել իրենց ոլորտով, բայց մենք չհամաձայնվեցինք որ այդքան ուշ լինի մենք տրամաբանեցինք որ այդ պրակտիկանները պետք անցկացնել ամենաուշը 10 րդ դաս. 1 կիսամյակին։ Նայև նրաք խոստանում էին որ բուհ ավարտելուց հետո լավագույնները աշխատանքով կանահոհվեն և այլ բաներ։





Առաջադրանք Հասարակագիտությունից




Ձեզ կօգնի աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածը
1) մինչև յոթ տարեկան երեխաների համար՝ օրական մինչև երկու ժամ,սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելիքան չորս ժամ.
2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար՝ օրականմինչև երեք ժամսակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելիքան վեց ժամ



Մարդը

  • Մարդու սահմանումը
Մարդը բնության մի մասնիկն է: Նա անցել է էվոլուցիոն երկար ճանապարհ մի քանի հազարամյակների ընթացքում: Երկար ժամանակ մարդը գնահատվում էր ըստ իր ծագման, մաշկի գույնի, հասարակության մեջ զբաղեցրած դիրքի, ունեցվածքի: 21-րդ դարում զարգացած հասարակություններում մարդու սահմանումը տալիս առաջին հերթին նշվում է նրա բարձրագույն արժեք լինելը: Ըստ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար են օրենքի առջև՝ անկախ ռասայական, սեռի, լեզվի, կրոնի, ազգային ծագման, քաղաքական համոզմունքների տարբերակման: Յուրաքանչյուրը ունի կյանքի իրավունք: Ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:
  • Մարդ եզրի դերը ՀՀ իրավական ակտերում
ՀՀ սահմանադրության մեջ մեկ ամբողջ գլուխ է տրամադրված մարդու իրավունքներին և ազատություններին, որտեղ վերահաստատվում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված դրույթները: ՀՀ քրեական օրենսգրքով մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են քրեական ոտնձգություններից:













Կոնֆլիկտներ

Կոնֆլիկտները բարդ և բազմաձև դրսևորումներ ունեցող սոցիալ-հոգեբանական երևույթներ են, երբ երկու հակադարձ միտումների, ձգտումների բախում է տեղի ունենում։ Կոնֆլիկտների մեջ կան մի շարք գործոններ։ Նախ և առաջ կոնֆլիկտի մեջ առկա է կոնֆլիկտի առարկան, որը կոնֆլիկտի առաջացման հիմնական պատճառն է։ Կոնֆլիկտի կողմնակիցներ են կոնֆլիկտի մասնակիցները, թեև նրանք երբեմն արտահայտում են իրենց գործունեությունը թաքնված։ Կոնֆլիկտի դրդապատճառներ են հանդիսանում մարդկանց միջից գործող ներքին ուժերը, որոնք դրդում են անձանց կանֆլիկտի և ունեն պահանջմունքների, հետաքրքրությունների կամ նպատակների տեսք։ Կոնֆլիկտող կողմերի տեսակետեր են այն մտքերը, որոնց մասին բախվող կողմերը ասում են իրար կոնֆլիկտի ընթացքում։ Կոնֆլիկտայնությունը ստուգվում է անձի սոցիալական մտերմության և շփման արդյունքում։ Երբեմն անձը կարող է դառնալ կոնֆլիկտի պատճառ, բայց կոնֆլիկտի մեջ չներգրավվել։
Կոնֆլիկտների նախնական և հաղթահարման ուղիները։
Ուսումնասիրությունները սույց են տալիս, որ ծագած կոնֆլիկտները կարելի է կանխատեսել, ղեկավարել և հաղթահարել։
1․ Կոնֆլիկտի կանխատեսում։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների, մարդկանց փոխգործակցության, ինչպես նաև անհատական հոգեբանական աձանձնահատկությունների ուսումնասիրում։
2․ Կոնֆլիկտի կանխարգելում։ Սա սուբյեկտի կառավարման գործունեության տեսակ է, որն ուղղված է կոնֆլիկտի ծագմանը խոչընդոտելուն։ Այն իրականացվում է կանխատեսմնան հիման վրա։ Այստեղ գործունեությունն ուղղվում է կոնգլիկտոգենի չեզոքացմանը։
3․ Կոնֆլիկտի կարգավորումը։ Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի թուլացմանը, սահմանափակմանը, մարմանը։
4․ Կոնֆլիկտի լուծում։ Սա սուբյեկտի այպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի ավարտին։
Հետազոտությունները նույնպես ցույց են տալիս, որ կոնֆլիկտի ընթացքում մարդը դրսևորում է վարքի 3 մոդել։
Կառուցողական, երբ անձը ձգտում է կոնֆլիկտը հարթել, համագործակցել, նպատակ ունի փնտրելու ընդունելի լուծումներ, աչքի է ընկնում զսպվածությամբ, դիմացինի նկատմամբ բարյացակամությամբ, անկեղծությամբ։
Ապակառուցողական, երբ անձը մշտապես ձգտում է կոնֆլիկտը սրել և չափազանցվել, մրցակցին բաղասաբար է վերաբերվում, ցուցաբերում է կասկածամտություն և անվստահություն նրա նկատմամբ, խախտում է շփման նորմերը։
Կոնֆորմիստրական, երբ անձը մշտապես պասիվ դիրքում է գտնվում, հակված է զիջման, շատ արագ համոզվում է հակադիր կողմի հետ, խուսափում է սուր հարցերից։


Ընտանիքի տեսակներն ու գործառույթները


Ամուսնություն և ընտանիք
Ընտանիքը  ձևավորվում է երկու հոգու ամուսնությունից: Սովորաբար ամուսնությունը տեղի է ունենում տղամարդու և կնոջ միջև, սակայն պատահում է նաև, երբ ամուսնանում են նույն սեռ ունեցողները:
Ամուսնությունը կարող է հիմնված լինել ինչպես զգացմունքների վրա, այնպես էլ կազմվի շահադիտական  նկատառումներով: Սովորաբար վերջին տիպի ընտանիքը արագ է քայքայվում:
Ընտանիքի անդամները միմյանց  հետ  կապված են զգացմունքային կապերով և սովորաբար փոխադարձ պատասխանատվություն են զգում միմյանց նկատմամբ: Թեև հասարակության մեջ քիչ չեն նաև այնպիսի ընտանիքները, ուր ծնողը թմրամոլ է, հարբեցող կամ խաղամոլ, և հաշվի չի առնում ընտանիքի մյուս անդամների շահերը և պահանջմունքները:
Ընտանիքում ծնողների պարտականությունն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ և խնամքով, նախապատրաստել նրանց հասուն կյանքի, սովորեցնել տարբերել լավը վատից:

Ժամանակակից ընտանիքի տեսակները
Ժամանակակից ընտանիքների հիմնական տիպը նուկլեար կամ միջուկայինն է, երբ մեկ հարկի տակ ապրում են հայրը, մայրը և երեխաները: Պատահում են նաև նուկլեար  ընտանիքներ, որոնք կազմված են մեկ ծնողից և երեխաներից, քանի որ ըստ վիճակագրական տվյալների, ամեն տարի տեղի ունեցող ամուսնալուծությունների քանակը գերազանցում է ամուսնությունների թվին:
Ի տարբերություն նուկլեար տիպի, գոյություն ունի մեկ այլ տիպ, որը կոչվում է ընդլայնված: Այս ընտանիքում ապրում են հայրը, մայրը, երեխաները, ինչպես նաև տատիկ-պապիկները, հնարավոր է նաև հորեղբայր, հորաքույրները: Այս տիպի ընտանիքը ավելի շատ հանդիպում է գյուղական վայրերում, ուր ավանդույթները պահպանվում են սովորույթի ուժով:
5 պահանջմունք, որ ակնկալում են տղամարդիկ և կանայք
Ըստ ամերիկյան հոգեբան Վիլլարդ Հարլեյի, ամուսնալուծությունների հիմնական պատճառն այն է, որ տղամարդիկ և կանայք ճիշտ չեն պատկերացնում միմյանց պահանջմունքները: Ամուսնական զույգերի հետ երկար տարիների աշխատանքի արդյունքում նա առանձնացրել է հինգական պահանջմունք, որոնք տիպիկ են տարբեր սեռերի ներկայացուցիչների համար, և որոնց բավարարումը ստեղծում է ամուր ընտանեկան հարաբերությունների հիմք:
Այսպիսով, ըստ Հարլեյի, ամուսնությունից տղամարդը ակնկալում է.
  1. Սեռական բավարարվածություն
  2. Հանգստի ուղեկից
  3. Հմայիչ կին
  4. Տնային տնտեսության վարում
  5. Իր արժանիքների ընդունում
Իսկ կնոջ ակնկալիքները ամուսնությունից հետևյալներն են.
  1. Քնքշության դրսևորում
  2. Խոսելու հնարավորություն
  3. Ազնվություն և բացսրտություն
  4. Ֆինանսական աջակցություն
  5. Նվիրվածություն ընտանիքին




Չորս խառնվածքներ





ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑԸ իրենից ներկայացնում է ազգային տոների տարեկան շրջապտույտը: Ինչպես բոլոր ազգերում, այնպես էլ հայկական տոնացույցն իր մեջ պարունակում է բոլոր տոներն ու արարողությունները:
Հիշենք, որ հայերը դարերով պետականություն չեն ունեցել և համայնքներով ապրել են այլ ազգերի լծի տակ:
Փաստորեն, այս տոնացույցը կոչված է կարգավորելու և անաղարտ պահելու յուրաքանչյուր սերնդի դարեդար փոխանցվող ավանդներն ու ազգային արժեքները, ներգրավել նրան համայնքի կյանքի, փոխանցվող ավանդույթների մեջ և ազգային ինքնատիպ սովորույթների իրազեկը դարձնել: Այդ ավանդական տոների մեջ կարելի է գտնել հայ ժողովրդական իմաստնության ոսկե հատիկները, որոնք խորին հարգանք և ակնածանք են առաջացնում ազգի նկատմամբ: Ժողովուրդը, որի պատմությունը գալիս է դարերի խորքից, իր ուսերին ավել բեռ չի բերում, այլ վերցնում է միայն ամենաարժեքավորն ու պիտանին:
Բնորոշ է և հետաքրքիր, որ այդ տոների և ազգային խաղերի հիմնական մասնակիցները երիտասարդ սերունդն է, ինչը նրանց հնարավորություն է տվել ճանաչել միմյանց, դուրս գալ «մարդամեջ», շփվել և սիրահարվել:
Սուրբ ծնունդ
Սուրբ Սարգսի տոն
Տյարնընդառաջ
Բարեկենդան
Մեծ Պաս
Ծաղկազարդ
Զատիկ
Քրիստոսի Համբարձման օր
Խաղողօրհնեք
Ամանոր

Վարդավար


Դասական քյառթուիզմի հատկանիշներից մի քանիսը․․․
(Այստեղ ընդգրկված չեն ժամանակակից քյառթուների կողմից արված փոփոխությունները ինչպիսին է օրինակ թսբեխը սպիններով փոխելը)

(ԶԳՈՒՇԱՑՈՒՄ- ոմանք կարող են համապատասխանել այս չափանիշներին, բայց դա դեռ չի նշանակում, որ տառապում են քյառթուիզմով)

1)Ոչինչ չասող դեմքի արտահայտություն
2)Չտեսություն
3)«Ծիծակ» կոշիկների օգտագործում
4)Սպիտակ “նասկի”
5)Ճկույթի երկար եղունգ
6)Ճակատին իջած մազեր
7)Հիթլերյան ոճով սանրված մազեր
8)Ոսկյա շղթաների օգտագործում
9)Սև, մարմնին կպած հագուստ
10)Սպարտիվկա
11)Անճաշակ արևային ակնոց
12)Վերջերս մուսուլմանական ոճի մորուքի չարաշահում
13)Հատուկ արվեստով խաղացվող թսբեխ
14)Կքանսիստ նստելաձև
15)Թուրքական ոճի, նաև կանանց կատարմամբ ռաբիզ երաժշտության ունկնդրում
16)Հատուկ սեր դեպի  Նիվա մակնիշի «Դորջար» ավտոմեքենան

Փիլիսոփայական դպրոցներ
  1. Չարվակա դպրոցը տարբերվում է ընդգծված մատերիալիստական բնույթով՝ ժխտելով Աստվածը և հոգին, կեցության վերջնական հիմքը համարում է չորս (կամ հինգ) հիմնատարրերը։
  2. Բուդդայականության բոլոր դպրոցները մերժում են սուբստանցայնությունը, ընդգծում նրա փոփոխական բնույթը։
  3. Ջայնիզմի դպրոցն ամեն ինչին վերագրում է ոգի և այդ պատճառով պահանջում է պահպանել չգործելու սկզբունքը։
  4. Վայշեշիկայի դպրոցում կենտրոնականը աշխարհի ատոմիստական կառուցվածքի մասին ուսմունքն է։ Որպես թեիստական ուսմունք՝ մարդու ազատագրումը տեսնում է հոգին ամեն նյութականից անջատելու և այն մտածողության միջոց դարձնելու մեջ։
  5. Նյայա դպրոցը ուշադրություն է դարձնում տրամաբանության և իմացաբանության պրոբլեմներին։ Հնգանդամ սիլոգիզմի միջոցով մտածողության ձևերի մասին ուսմունք է։
  6. Սանքհյա դպրոցում հիմնական կատեգորիան մատերիան է, որի հետ մեկտեղ ընդունվում է նրանից անկախ հոգիների բազմության գոյությունը։ Հիմնված է «կշռադատության» վրա, քարոզում է աթեիստական պլյուրալիզմ։ Ըստ որի՝ թվացյալ է, որ առաջնային նյութը կապված է այսպես կոչված ոգու–հոգու հետ։ Ազատության կարելի է հասնել՝ հաղթահարելով այդ պատրանքը։
  7. Յոգայի դպրոցը մշակում է առավելապես «վերանալու» ուղիների և միջոցների մասին հոգեբանական խնդիրները։
  8. Միմանսա դպրոցի նպատակն է արդարացնել և բացատրել վերացական ծիսակատարությունը, սակայն այդ առնչությամբ զարգացած փիլիսոփայական համակարգն ունի ռացիոնալ բնույթ։
  9. Վեդանտայի դպրոցը հայտնի է որպես առավել ազդեցիկ օբյեկտիվ իդեալիզմի համակարգ։


Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է, որը ունի Պանթեիստական բնույթ։ Հեթանոս տերմինը համարժեք է լատիկան paganus տերմինին ,այն բխում է Pagus տերմինից և ունի հետևյալ իմաստը «քաղաքից դուրս ապրող ,գյուղական միջավայրին բնորոշ ,անկիրթ գյուղացի և գյուղաբնակ»։Paganus տերմինով հիմնականում կոչում էին նրանց ովքեր բազմաստվածության կրողներ էին և այն չունի էթնիկական տարբերակիչ։Արևմտյան կրոնական մշակույթի մեջ paganus տերմինը նույնական է հելենիզմ տերմինի հետ և ընկալվում է որպես Ethnikos՝ հեթանոս ։Ethnikos (հեթանոս) տերմինը արևմտյան մշակույթի մեջ ընկալվում է որպես աշխարհիկ իսկ paganus որպես կրոնական տերմիններ ։ Ըստ էության այն ՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, մուսուլմանությունից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։ Քրիստոնեության տարածման ընթացքում այն հաճախ սխալմամբ մեկնաբանվել է նաև որպես այն կրոնների համախումբ, որը քրիստոնեության հետ կապ չունի և չեն ընդունում Քրիստոսիաստվածային բնույթը։

Комментариев нет:

Отправить комментарий