ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Առաջին Հանրապետության ստեղծում

1. Ներկայացրե՛ք Արևմտահայ և Արևելահայ Ազգային խորհուրդները և դրանց նշանակությունը: 

Արևմտյան ազգային խորհուրդ

Անդրկովկասում ապաստան գտած մոտ 300.000 արևմտահայ գաղթականությունը, ոգևորվելով ռուսական իշխանությունների նոր վերաբերմունքից և Ռուսաստանում հաստատված քաղաքական ազատությունների մթնոլորտից, սկսեց կազմակերպվել։ Երևանում 1917 թվականի Մայիսի 2-11-ը կայացավ արևմտահայերի առաջին հանրագումարը։ Ընդունվեցին որոշումներ մի շարք կարևոր հարցերի՝ փախստականներին օգնելու, հայրենիքում արևմտահայերի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, Ռուսաստանում եղած արևմտահայ մոտ 3.500 ռազմագերիներին ազատ արձակելու, հայկական մարզերի տնտեսության վերականգնման վերաբերյալ։ Ընտրվեց կենտրոնական ղեկավար մարմին՝ 15 հոգուց կազմված Արևմտահայ ազգային խորհուրդ։ Խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Փափազյանը, իսկ պատվավոր նախագահ՝ Անդրանիկը։ Վանի, Խնուսի և Էրզրումի մարզերում կարճ ժամանակ անց ձևավորվեցին և սկսեցին գործել Արևմտահայ ազգային խորհրդի տեղական կազմակերպությունները։

Արևելահայ ազգային խորհուրդ

Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը՝ Հայոց ազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում 1917 թվականի Սեպտեմբերի 29-ից մինչև Հոկտեմբերի 13։ Մասնակցում էին քաղաքական և հասարական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավոր։ Բազմազան էր քննարկված հարցերի շրջանակը՝ ճակատի պաշտպանության, պարենային, փախստականության գործերի, զեմստվոնների հաստատման մասին և այլն։ Համախորհրդակցության քիչ անց, ըստ նրա որոշման, ձևավորվեց 35 անդամներից կազմված օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով։ Վերջինս իր կազմից ընտրեց 15 հոգուց կազմված գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ։ Խորհուրդի նախագահն էր Ավետիս Ահարոնյանը, քարտուղարը՝ Նիկոլ Աղբալյանը։ Ազգային խորհուրդի կազմը բազմակուսակցական էր, կային նաև անկուսակցականներ։ Մեծամասնություն էին կազմում ՀՅԴ անդամները։ Ազգային քաղաքական նոր մարմինների ստեղծումով ավարտվեծ Հայոց ազգային բյուրոյի գործոնեությունը։ Հայոց ազգային խորհրդի նստավայրը Թիֆլիսն էր։ Հայաստանում ձևավորվեցին ազգային խորհրդի տեղական մարմիններ։

2. Ներկայացրե՛ք և մեկնաբանե՛ք Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն։ 

1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում ստորագրվեց հաշտության պայմանագիր Խորհրդային Ռուսաստանի և քառյակ միության երկրների միջև։ Հաշտության պայմանագրի չորրորդ հոդվածով և ռուս-թուրքական լրացուցից պայմանագրի համաձայն՝ օսմանյան Թուրքիային անցան Արևմտյան Հայաստանի ազատագրված մարզերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույտ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսի և Բաթումի մարզերից։ Այսպիսով՝ Բրեստի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները, բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը։ 

Իմ անձնական գնահատականը այդ պայմանագրին հետևյալն է․ Հայերին նույնիսկ չհարցրեցին, երբ կնքում էին այդ պայմանագիրը, որը մեր երկիրը մասնատեց և թուլացրեց։ Իրենք անում էին ամեն ինչ, որ պայմանները հարմար լինեն միայն իրենց և Թուրքիային, իսկ մեր երկիրը փլուզվի։







I-ին համաշխարհային պատերազմ


1.       Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքականծրագրերը:
   Թուրքերի նպատակն էր Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական, մյուս ժողովուրդների օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ։ Այդ ծրագրի մեջ Հայաստանի լուրջ խոչնդոտ է, որը թուրքերը որոշել են ոչնչացնել։ Այդ պատճառով էլ Կովկասյան ճակատը դարձավ ռուս-թուրքական հերթական բախման գլխավոր ռազմադեմը։ Թուրքերը դարձան դաշնակից Գերմանացիներին, որոնք խոստացան նրանց օգնել նրանց՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեմ պատերազմի դեպքում։
   Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ թուրքերի դեմ հերթական պատերազմից։ Ցարական կառավարությունը ձգտում ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սև ծովյա նեղուցներին և Կ․ պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում։
2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարականկազմը:
   Հայրենասիրական բուռն վերելքի պայմաններում 1914 թ նոյեմբերի սկզբին արդեն ձևավորվել էին կամավորական չորս ջոկատներ (կոչվել են նաև խումբ, դրուճինա)։ I ջոկատը Սալմաստում էր, հրամանատարն էր Անդրանիկը։II ջոկատը կազմավորվեց Իգդիրում, հրամանատարն էր Դրոն։ III ջոկատը Համազասպի հրամանատարությամբ ստեղծվեց Կաղզվանում, իսկ Սարիղամիշում ձևավորվեց IV ջոկատը՝ Քեռու գլխավորությամբ։ Հետագայում պահեստային ուժերի հիման վրա կազմավորվեց V խումբը՝ Վարդանի գլխավորությամբ։
   Կարսի մարզում ձևավորեց մեկ այլ ջոկատ՝ թվով VI-ը։ 1915 թ․ սկզբներին այն ուներ 500 մարտիկ․ խմբի հրամանատարը և շտաբի պետն էր Աղանիկ Ջանփոլադյանը, իսկ սպայակույտի կառավարիչն էր Հայկ Բժշկյանցը։
   1915 թ․ ամռանը Հ Արղությանը գլխավորությամբ ստեղծվեց VII ջոկատը, իսկ նոյեմբերին՝ VIII ջոկատը՝ Նիկոլ Աղբալյանի ղեկավարությամբ։

խմբակներ և կուսակցություններ

1-ին ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները: Փորձե՛ք գնահատել նրանց գործունեությունը

   "Պաշտպան հայրենյացը"- ստեղծվել է 1881 թվականի Մայիսին Կարինում Խաչատուր Կերեքցյանի ջանքերով։ Այդ շրջանում ամենաազդեցիք կազմակերպությունն էր։ Գործում էր գաղտնիության պայմանում, թեև իրեն հռչակել է "Երկրագործական ընկերություն", իրականում զբաղվում էր Հայ ժողովրդի աբստամբական պայքարի կազմակերպմամբ։ Նրանք ունեին տպագրական սարք, որով տպում էին՝ կոչեր, անդամության տոմսեր և այլն։ Նրանք ուզում էին իր մասնաճյուղերը ստեղծել՝ Վանից մինչև Զեյթուն։ 1882 թվականի Նոյեմբերին թուրքական ոստիկանությունը հայտնաբերում է ոստիկանությունը և ձերբակալում 70 մարդ։ Հաջորդ տարի տեղի է ունենում դատավարություն՝ 40 դատապարտվածներից հինգին մահապատիժ են վճիռ են կայացնում։ Սակայն վախենալով հայերի ըմբոստությունից՝ դատավճիռը փոխարինում են երկարատև բանտարկությամբ։
   "Հայրենասերների միություն"- ստեղծվել է 1882 թ․-ին Մոսկվայում մի խումբ ուսանողների կողմից։ Գաղթնի տպագրել են առաջին հայ քաղաքական լրագիրը՝ "Ազատության ավետաբեր" թերթը, որի խմբագիրն էր Ներսես Աբելյանը։ Կազմակերպությունը կոչ եր անում ժողովրդին՝ հույս չդնել Եվրոպայի վրա, այլ աբստամբել թուրքերի դեմ։ Դադարում է գործել 1884 թ․-ին։
   "Հայասեր-ազգասեր"- խմբակը ստեղծվել է 1882 թ․-ին Երևանում ուներ մոտ երեսուն անդամ, փորձել է զենք առաքել թուրքյայում ապրող հայերին։ Նպատակն է եղել՝ հայոց լեզվի և դպրոցի պահպանումը, Հայաստանը ցարական ու սուլթանական լծից ազատումը։ Մի տարի հետո խմբակի անդամներից շատերին բանտարկում են, մի մասին աքսորում։
   1882 թ․-ին Թիֆլիսում մի խումբ հայ երիտասարդներ Գ․ Արծրունու գլխավորությամբ հիմնում են Հայկական հարցի լուծմամբ մտահոգ գաղտնի խմբակ, նա գործում էր մինչև 1886 թվականին։ Այդ թվերին ստեղծվում էին այլ ազատական խմբակներ, այլ վայրերում։ Դրանք մեծ աշխատանք կատարեցին հայրենասիրական գաղափարների գործում, հիմք հանդիսանալով ազգային-քաղաքական կուսակցությունների ձևավորման համար։


Հայ ազգային երեք կուսակցությունների ծրագրերը, նպատակներն ու գործունեությունը

   Արմենիականների կուսակցություն, առաջին հայկական կուսակցությունը: Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։ Հայաստանի Հանրապետությանանկումից հետո միավորվել է ձախ հնչակյանների հետ և ստեղծվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Կուսակցության փաստական ստեղծողը և ղեկավարը Մկրտիչ Թերլեմեզյաններ։ Արմենական կուսակցության ծրագիրը ձևավորվեց գործունեության աոաջին տասնամյակի ընթացքում։ Այն բաղկացած էր յոթ մասից։
   Արմենականները գտնում էին, որ հայությանը պետք է նախապատրաստել հեղափոխության համար, զենք հայթայթել և զինախմբեր ստեղծել։ «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը։ Կուսակցությունը մեծ մասնակցություն ուներ 1890-ականներին արևմտահայության զանգվածային կոտորածներին ժամանակ մղած պայքարին, ինչպես նաև1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերին:
   Արմենական կուսակցությունը մասնաճյուղեր ուներ Վասպուրականում (Վանի վիլայեթ), Մուշում ու Բաղեշում (Բիթլիսի վիլայեթ), Տրապիզոն ու Կոստանդնուպոլիսքաղաքներում։ Կուսակցության տեղական կազմակերպություններ էին հիմնվեցին նաև Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում, Հարավային Կովկասում, ինչպես նաև ԲուլղարիայումԵգիպտոսումԱՄՆ-ում, Պարսկահայաստանի Թավրիզ ևՍալմաստ հայաշատ քաղաքներում։ Կուսակցությունը, գտնվելով Վասպուրականում, առաջնային նպատակ ուներ զինել տեղի հայ բնակչությանը։ Զենքը փորձում էին անցկացնել հիմնականում Պարսկաստանից։ 1890-ականների սկզբներին Վանում և Շատախում գործում էին իննսունից ավելի մարտական խմբեր։ Արմենական կուսակցության կին քարոզիչներից հայտնի էին Եղիսաբեթ Կոնդակչյանը և Մարինա Ձարուխյանը։ 1896 թվականին՝ Վանի ինքնապաշտպանությունից հետո, կուսակցությունը աստիճանաբար կորցրեց իր ուժն ու դիրքերը։1908 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի Ալեքսանդրիաքաղաքում արմենականները, միավորվելով «վերակազմյալ հնչակյանների» հետ, կազմել են սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որն էլ 1921 թվականի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում միավորվել է Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ):

   Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ), հայ ազգային կուսակցություն։ 1887 թ. Ժնևում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Դրանք էին՝ Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), Գաբրիել Կաֆյանը (Շմավոն)։ Դա Հայ ազգային կուսակցությունների շարքում երկրորդն էր՝ Արմենականների կուսակցությունից
հետո։
   Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու և ռուս հեղափոխական նարոդնիկ Ալեքսանդր Գերցենի գաղափարների։ Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։ Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով։
Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում «Հնչակը»։ Այն իր անունը ստացել էր Գերցենի «Կոլոկոլից»։
   Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում։
   Հնչակյան կուսակցության ծրագիրը կազմված էր հեռավոր և մոտակա նպատակներից։ 
Ծրագիրը հայ ծողովրդի հեռավոր նպատակ էր հայտարարում սոցիալիստական հասարակության հաստատումը՝ իդեալական համարելով սոցիալիստական հարաբերությունները։ Այս հարաբերությունները վերջ կդնեին մարդու շահագործմանը և կնպաստեին հասարակության յուրաքանչյուր անդամի լիակատար զարգացմանը՝ պահպանելով մարդկային բնական իրավունքները։ 
Ծրագրի մոտակա նպատակ էր հռչակվում Արևմտյան Հայաստանիազատագրումը։Վերոհիշյալ նպատակներին հասնելու միջոց էր համարվում հեղափոխությունը՝ ժողովրդական ապստամբության միջոցով։

   Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, հայ ազգային սոցիալիստական կուսակցություն: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից: Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում և սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ Ներկայացված է Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Իրանի, Սիրիայի խորհրդարաններում։
   կուսակցության նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։ Այն արտահայտվել է ՀՅԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ.-ին կուսակցության առաջին ընդհանուր ժողովում (հրապարակվել է կուսակցության «Դրոշակ» պաշտոնաթերթում, 1894 թ.-ին)։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցեց հայկական կամավորական շարժման կազմակերպմանը, բազմաթիվ դաշնակցականներ զինվորագրվեցին, մարտական գործողությունները հմտորեն ղեկավարեցին Անդրանիկ Օզանյանը, Դրաստամատ Կանայանը (Դրո), Համազասպ Սրվանձտյանը, Վարդան Մեհրաբյանը, Արշակ Գաֆավյանը և ՀՅԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ։ Մեծ Եղեռնի ժամանակ շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան։
   1917-ի Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունից հետո ՀՅԴ մասնակցեց Անդրկովկասում իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհրդային Ռուսաստանից անջատելուն և ինքնուրույն Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (ԱԴՖՀ) կազմավորմանը։ Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղաքական գործոնների ազդեցության հետևանքով ԱԴՖՀ շուտով (1918-ի մայիսի 26) տրոհվեց, կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) ինքնուրույն հանրապետությունները։
   Հայաստանի Հանրապետությունում հաստատվեց բազմակուսակցական համակարգ։ ՀՅԴ-ն նորաստեղծ պետության առաջատար քաղաքական ուժն էր. նրա ներկայացուցիչները՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, հաջորդաբար գլխավորեցին հանրապետության կառավարությունը։ 1919 թ.-ի մայիսի 28-ին կառավարությունը Հայաստանը հռչակեց «միացյալ և անկախ հանրապետություն»՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ։
   1920-ի աշնանը բռնկած թուրք-հայկական պատերազմի ժամանակ Հայաստանը մեկուսացվեց, նրան լքեցին արևմտյան դաշնակիցները, օգնության չհասավ նորաստեղծ Ազգերի լիգան: Իր ճնշումն ուժեղացրեց նաև Խորհրդային Ռուսաստանը։ Պատերազմում պարտվելով՝ Հայաստանը ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920-ի դեկտեմբերի 2), որով տարածքային մեծ կորուստներ կրեց։ Միաժամանակ կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանությունից և այն հանձնում բոլշևիկներին։ Մինչ այդ, Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ կարմիր բանակի զորամասերի հետ անցավ հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։
   Իմ նշած երեք կուսաքցությունների հիմնական նպատակն էր՝ հայ ազատագրական շարժումը, հայոց հողերի վերադարձը, մեր օրերին երեք կուսակցություններից մեծ դեր ունի և նշանակություն հայ հեղափոխական դաշնակցություն։

հայկական հարցի ձախողվումը

«Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը
   19-րդ դարի կեսերին եվրոպական մեծ տերությունների միջև սրվեց պայքարը Օսմանյան կայսրության ազդեցություն տարածելու համար։ Միջազգային հարաբերություններում այդ հիմնախնդիրը, որն առաջ էր եկել դեռ 18-րդ դարի վերջերին, կոչվեց Արևելյան հարց։ Այդ հարցի դրսևորումներից էր Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր երկրների վեճը։
   Հետագա սրումը 1853 թվականին բերեց ռուս-թուրքական պատերազմի։ Ռուսները պարտություն կրեցին։
   Արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրության ենթակա տարածքի խնդիրն ուղղակիորեն դառնում է Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս և շուտով Հայկական հարց անունով հայտնվում միջազգային դիվանագիտության կիզակետում։


Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները: Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից 
   Փետրվարի 19-ին 1878 թ․ կնքվեց ռուս-թուրքական հաշտությունը Սան-Ստեֆանոյում։ Ռուսաստանին անցան Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Բաթումը։ Էրզրումը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը։ Այս պայմանագրում արծարծվեց Հայկական հարցը։ Այս պայմանագրում կային հայերին վերաբերվող մասեր և հոդվածներ, որոնք մասամբ էին համընկնում հայերի պահանջներին։
   Թուրքերը պայմանագրով խոստանում էին չհալածել ռուսներին աջակցած հայերին, 6 ամիս թույլ տալ ռուսական բանակին մնալ իրենց հանձնած տարածքներում, բարելավել հայերի վիճակը, պաշտպանել հայերին քրդերից և չերքեզներից։
   Սակայն դրական կողմեր էլ կային։ Գործածվում էր "Հայաստան" անվանումը, զգալի հայկական հողերի մաս անցնում ռուսներին, հայկական հարցը դառնում միջազգային հարց։
   Այս պայմանագիրը դժգոհություն առաջացրեց Արևելյան երկրներում։ Որոշվեց այն քննարկել Բեռլինում։
   Մեծ Բրիտանիան Թուրքերից ստացավ Կիպրոսը և խոստացավ իրեն աջակցությունը։ Այդ վեհաժողովին թույլ չեն տալիս մասնակցել հայերին։
   Բեռլինի պայմանագրով Հայկական հարցի լուծումը ավելի էր բարդանում։ Հայաստանի ինքնավարության հարցը մերժվում է։ Թուրքիայի խոստացած բարեփոխումների հսկողության հարցը դրվում է ոչ միայն ռուսների, այլ նաև մյուս մասնակից երկրների վրա։ Ռուսաստանը պետք է դուրս բերեր անհապաղ զորքերը։ "Հայաստան" անունը փոխարինվեց հայկական մարզերով։ Ալաշկերտ ու Բայազետը վերադարձրին Օսմանյան կայսրությանը, Ռուսաստանին մնաց Կարսը շրջակա գավառներով։

Ռուս-թուրքական, և ռուս-պարսկական պայմանագրերը

Ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք։
   1813 թվականի Հոկտեմբերի 12-ին Արցախի՝ Գյուլիստան գյուղում՝ կնքվում է հաշտության պայմանագիր։ Ի թիվս այլ տարածքների՝ Ռուսաստանին է անցնում նաև Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը։ Երեվանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ՝ Պարսկաստանի տիրապետության տակ։
   1828 թվականի Փետրվարի 10-ին Թավրիս-Թեհրան ճանապարհին գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր։ Արևելյան Հայաստանի մի մեծ հատված Երևանի և Նախիջևանի խանությունները, անցնում են Ռուսաստանին։ Սակայն Արաքս գետից հարավ ընկած պատմական Պարսկահայքի և Ատրպատականի գավառները վերադարձվում են պարսիկներին։
   Իմ գնահատականով այս պայմանագրերի շնորհիվ՝ Հայաստանը չդարձավ անկախ, և պարսկական լծից՝ անցավ ռուսական լծի տակ։ Բայց դա ուներ մի փոքր դրական կողմ, հաշվի առնելով, որ Ռուսաստանը այդ շրջանում ավելի ցիվիլ պետություն էր, ինչպես նաև քրիստոնյա պետություն էր։ Այդ հանգամանքները ունեին մի փոքր դրական նշանակություն։


Ռուս-թուրքակական Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք։
   1812 թվականին  Բուխարեստում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը, որով Ախալքալաքն ու Ռուսների գրավված հարակից տարածքը զիճվել են թուրքիային, իսկ Դանուբի շրջանում Բեսարաբյան և Աբխազիան անցում են Ռուսաստանին։ Պայմանագրի կնքմանը՝ աջակցել է Մոլդովայում բնակվող հայ ազգի նշանավոր գորճիչ Մանուկ բեյը, որի պալատում էլ ստորագրվեց այդ պայմանագիրը։
   Սեպտեմբերի երկուսին Անդրիանապոլսում ռուսների և թուրքերի միջև՝ կնքվում է հաշտության պայմանագիր։ Պայմանագրի համաձայն Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և ախալցխան ու ախալքալաքը անցում են ռուսներին։ Թուրքիայի տիրապետության տակ գտվող հայերի թույլատրվում է անցնել Ռուսաստան։
   Այս պայմագիրը ամենևին չարդարացրեց հայերի հույսերը։ Արևմտահայերը ջանում էին վերամիավորվել արևելյան Հայաստանի հետ, բայց չստացվեց։ Եվրապական մեծ պետությունների ճնշման տակ Ռուսաստանը վերադարցրեց՝ Կարսը, Արդահանը Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրավված մյուս շրջանները։ Այլ խոսքով արևմտյան Հայերի մեծ մասը մնաց՝ Թուրքիայի տիրապետության տակ։


Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարնորը

Картинки по запросу դավիթ բեկ
 Վրաց թագավոր Վախտանգ Զ-ի բանակում ծառայող հայ զինվորները՝ Դավիդ բեկի գլխավորությամբ 1722 թվականին ուղևորվեցին Սյունիք։ Դավիդ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ։ Առաջին հաղտական մարտը տեղի ունեցավ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ։ Հայկական ուժերը միավորելու և ոգևորելու համար կարևոր էր Տաթև գյուղի գրավումը։ Նրանց դեմ միավորվեցին մահմեդական տիրակալները։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1723 թվականին Չավնդուրի մոտ,  որտեղ հայերը հաղթեցին։ Նրանք գրավեցինք նաև Զևայի բերդը, ապա Որոտան բերդը, որի չորս գրոհները հակառակորդի կողմից ետ մղվեցին, սակայն ի վերջո բերդը գրավվեց։
 Դավիդ բեկի մեկ տարվա պայքարը ազատեց Սյունիքը օտար տիրապետությունից։ Ստեղծվեց հայկական իշխանություն, կենտրոնական Հալիձորի բերդով, որի պարսից շահը 1724 թ․-ին ճանաչեց որպես Սյունիքի հայկական իշխանություն։
Картинки по запросу շուշիի բերդ Արցախի ազատագրական շարժման կազմակերպիչը Գանձասարի հայոց կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր։ Տարածաշրջանում տիրող իրավիճակից օգտվելով լեզգինները հարձակվում էին Արցախի բնակչության վրա։ Արցախում կազմակերպեցին աշխարհագրական ամրոցներ։ Հայկական զինուժի շնորհիվ 1722 թ․-ին վերջին Արցախը ազատագրվել էր պարսկական տիրապետությունից։ Արցախում հաստատվեց հայկական իշխանություն։
 Պարսիկների թուլությունից օգտվեց Օսմանյան Թուրքյան։ Թուրքական երեք զորամաս ներխուժեցին Արցախ։ Հայկական բանակների կորուստներից խուսափելու նպատակով մելիքները 6000 թուրք տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում, գիշերը ոչնչացրեցին նրանք։ Անհաջող էր նաև թուրքերի 1726 թ․-ի Շուշին գրավելու փորձը։ Այս շրջանում բազմաթիվ անգամ արցախցիներին խոստանում էին օգնություն Ռուսաստանից։ Սակայն օգնությունը չհասավ, և հայ ժողովուրդը դնելով հույսը իր ուժի վրա շարունակեց պայքարը։







Իսրայել Օրի

 Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է: Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։
 Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը:
 1680 թվականին Օրին մեկնել է Վենետիկ1683 թվականին՝ Փարիզ, որտեղ ծառայել է ֆրանսիական բանակում, մասնակցել է Անգլիայի հետ պատերազմին, գերի ընկել: Ազատվելուց հետո մեկնել Գերմանիա:
Israel Ory.JPG 1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներինԱմենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։
 1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։
 Հայաստանում և Վրաստանում իրադրությունը կտրուկ փոխվել էր։ Նախկինում ապստամբ Գեորգի XI–ը հնազանդվել և գտնվում էր Սպահանում, իսկ Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին ու Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը չեն արձագանքել Իսրայել Օրու ձեռնարկմանը։
 Իսրայել Օրուն հաջողվել է Անգեղակոթ ավանում ապրիլին գումարել Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որտեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, ավստրիական կայսրին, Տոսկանայի դքսին և ռուսաց ցար Պետրոս Մեծին՝ Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով։
 1699 թվականի սեպտեմբերին մեկնելով Դյուսելդորֆ՝ Իսրայել Օրին և Մինաս վարդապետը մշակել ու 1700 թվականի սկզբին Հովհան Վիլհելմին են ներկայացրել Հայաստանի ազատագրության ծրագիր, ըստ որի, կազմվելու էր եռյակ դաշինք։ Դաշնակիցների բանակը անցնելու էր Ռուսաստանով՝ վերջինիս համաձայնությամբ, հետևաբար, ծրագրի իրագործմանը պետք է մասնակցեր նաև Ռուսաստանը: Արտաքին օգնությունը դիտվել է որպես ազդակ՝ երկրում ապստամբական շարժում հրահրելու. Հայաստանի ազատագրությունը պետք է իրագործվեր հիմնականում սեփական ուժերով։ Ծրագրում առաջնահերթ տեղը տրվել է պարսկական լծի տակ գտնվող Արևելյան Հայաստանիազատագրությունը՝ հատուկ ընդգծելով հայ ու վրաց ժողովրդների համատեղ պայքարի անհրաժեշտության գաղափարը։ Ծրագիրն իրականացնելու համար Հովհան Վիլհելմը Իսրայել Օրուն հանձնարարականներով ուղարկել է Տոսկանայի (Ֆլորենցիա) դքսի և ավստրական կայսեր Լեոպոլդի մոտ, սակայն վերջինս հրաժարվել է Հայաստանի ազատագրման գործին մասնակցելուց՝ Իսպանական ժառանգության համար սկսած պատերազմի պատճառով։Միայն Մելիք Սաֆրազի օժանդակությամբ Իսրայել Օրուն հաջողվել է Անգեղակոթ ավանում ապրիլին գումարել Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որտեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, ավստրիական կայսրին, Տոսկանայի դքսին և ռուսաց ցար Պետրոս Մեծին՝ Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով։ Անգեղակոթի ժողովը Իսրայել Օրուն է տրամադրել նաև մաքուր, կնքված թղթեր՝ ըստ անհրաժեշտության դիմումներ կատարելու։ Իսրայել Օրու հետ Եվրոպա է ուղարկվել Մինաս վարդապետ Տիգրանյանցը՝ որպես մելիքների ներկայացուցիչ և Օրու օգնական։
 Ավստրիայի հրաժարումը խափանել է եռյակ դաշինքի ստեղծումը և, Արևմուտքից հույսը կտրած, Իսրայել Օրին վերջնականապես հայացքը ուղղում է դեպի հզորացող Ռուսական կայսրություն և 1701 թվականին մեկնում Մոսկվա:
 Իսրայել Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին: Այն պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան: Այստեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայել Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։
 Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:
 Դեպի Անդրկովկաս նախատեսվող արշավանքի հաջողության համար Իրանի ներքին կացության վերաբերյալ առավել ճշգրիտ տեղեկություններ հավաքելու և հայ ու վրաց ապստամբական ուժերը համախմբելու նպատակով ռուսական արքունիքը հավանություն է տվել նաև Իսրայել Օրու առաջ քաշած պարսկական դեսպանության գաղափարին։
 Շքախմբով և ռազմական ջոկատի ուղեկցությամբ Իսրայել Օրին 1708 թվականի սկզբին մուտք է գործել պարսկական պետության սահմանները։ Չնայած Իսրայել Օրու պաշտոնապես Հռոմի պապի դեսպանն էր, սակայն հանդիպել է մեծ արգելքների։ Իրանում գործող արևմտաեվրոպական, հատկապես ֆրանսիական միսիոներները Հուսեին շահին ներշնչում էին, թե Իսրայել Օրու նպատակը հայկական պետության վերականգնումն է։ Այնուամենայնիվ 1709 թվականին Իսրայել Օրուն հաջողվել է հասնել Իրանի մայրաքաղաք Սպահան և տեսակցել շահի հետ, որից հետո վերադարձել է Անդրկովկաս և այնտեղ մնացել մինչև 1711 թվականը։
 Եսայի Հասան–Ջալալյանի հետ Իսրայել Օրին 1711 թվականին վերադարձել է Աստրախան, որտեղ օգոստոսին, մութ հանգամանքներում հանկարծամահ է եղել։

Հակոբ Ջուղայեցի

Հակոբ Դ Ջուղայեցի, հայ հոգևորական, ամենայն հայոց կաթողիկոս 1655-1680 թվականներին։ Հակոբ-Ջուղայեցի-կաթողիկոս.jpg 1655 թվականի ապրիլի 8-ին օծվելով Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարճ ժամանակ անց այցելել է Սպահան՝ նպատակ ունենալով հանդիպելու այդ ժամանակ Մայր Հայրենիքի հասարակական-քաղաքական, գիտամշակութային ու գաղափարական-եկեղեցական կյանքին տոն ու ընթացք տվող Ջուղայի հայության հետ, ինչպես նաև տեսակցել պարսից շահի հետ։ Արժանանալով պարսից շահի ընդունելությանն ու բարյացակամ վերաբերմունքին՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարողացել է կարգավորել Մայր Աթոռի առջև ծառացած խնդիրները և իրավունք ստացել ծավալելու տնտեսական-բարենորոգչական, շինարարական ու լուսավորական գործունեություն։ Այդ տեսակետից նրա առաջին ձեռնարկումը եղավ Մայր Տաճարի զանգակատան ընդհատված շինարարության վերսկսումն ու ավարտումը, որի օծումը տեղի ունեցավ 1658 թվականի սեպտեմբերին, Խաչվերացի օրը։
 Հակոբ Դ Ջուղայեցին, ձեռնամուխ լինելով Մայր Աթոռի տնտեսության բարեկարգմանը, ձեռք է բերում վանքապատկան նոր գյուղեր ու կալվածքներ, կառուցում ջրանցքներ, ջրամբարներ, ջրաղացներ և համանման այլ շինություններ։ Շարունակելով Փիլիպոս Ա Աղբակեցու կրթական ու լուսավորական գործունեությունը՝ Հակոբ Դ Ջուղայեցին զարկ է տալիս Մայր Աթոռի մշակութային ու մատենագրական կյանքին, մասնավորապես ավարտին է հասցվում Փիլիպոս Ա Աղբակեցու մահից հետո ընդհատված «Գիրք պատմութեանց» կոթողային երկը, իսկ տպագրական գործունեության նպատակով Եվրոպա է գործուղել նախ Մատթեոս Ծարեցուն, ապա Կարապետ Ադրիանացուն, իսկ 1662 թվին՝ Ոսկան Երևանցուն, որը հսկայական ջանքերի գնով կատարել է գիտահրատարակչական իսկական սխրանք. 1666 թվին սկսեց և 1668 թվին ավարտին հասցրեց Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակությունը։
 Հակոբ Դ կաթողիկոսը մեծամեծ գործերով և արժանի հովվապետության շնորհիվ ժամանակակիցների հիացմունքին ու գովասանքին է արժանացել և ունեցել է մեծ հեղինակություն։ Նույնիսկ նրա հեղինակությունը ճանաչում էր Աղվանից եկեղեցին։ Հայրապետի իշխանությունը տարածվում էր նաև թուրք իշխանների և Երևանի խաների վրա։
 Հակոբ Դ Ջուղայեցին մտածում էր արևմտյան տերությունների օգնությամբ Հայաստանն ազատագրել օտարի տիրապետությունից։ Եվ ահա հայ ազատագրական շարժման արևմտաեվրոպական դեգերումների հերթական դրվագն առնչվում է Հակոբ Դ Ջուղայեցու անվան հետ։ Հույս ունենալով, որ այդ հարցում կարող է համագործակցել Հռոմի պապի հետ, նամակներ է հղել Ալեքսանդր Է և Կղեմես Ժ պապերին, ինչպես նաև կապեր հաստատել ֆրանսիական միսիոներների հետ՝ ակնկալելով նրանց միջնորդությամբ ստանալ Լյուդովիկոս XIV թագավորի հովանավորությունը։ Չբավարարվելով նման ձեռնարկումներով՝ Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անձամբ մեկնել Եվրոպա՝ հայրենիքի ազատագրության գործը իրական հիմքերի վրա դնելու համար։
 1677 թվականին Ս. Էջմիածնում Հակոբ Դ-ն հրավիրում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին ինչպես Արցախի և Սյունիքի մելիքների ներկայացուցիչները, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականներ, մեծատուններ, թվով 12 մարդ։ Քննարկման ներկայացված հիմնական հարցերը Հայաստանի ազատագրության, հայ և կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերություններն էին։ Ժողովը որոշում է օգնության խնդրանքով դիմել Հռոմի պապին և հնազանդություն հայտնելով՝ նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ։
 Նորություն այն էր, որ հատուկ քննարկվում էր Վրաստանի հետ համագործակցության հարցը։ Հակոբ Դ Ջուղայեցին հատուկ ուղերձ է հղել Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայիլովիչին և հայ ազատագրական շարժման պատմության մեջ առաջին անգամ օգնություն ակնկալել Ռուսաստանից։
 Իր ապագա ուղևորության հետ կապված հարցերի քննարկուների ընթացքում համոզվելով, որ եվրոպական տերություններից ակնկալվող օգնության դիմաց կարող է վտանգվել Հայ եկեղեցու ինքնուրույնությունը, ըստ էության հրաժարվում է Եվրոպա մեկնելու մտադրությունից։ Մայիս ամսից սկսում է վատանալ Ամենայն Հայոց հայրապետի առողջական վիճակը։ Հակոբ Դ Ջուղայեցին վախճանվում է 1680 թվականի օգոստոսի 1-ին։








ՀԱՅԱՍՏԱՆԻ Բագրատունյաց թագավորությունը

Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Կովկասում և Հայկական լեռնաշխարհում 885-1045 թվականներին։
Բագրատունիների ծագումնաբանությունը ունի պարզաբանման մի քանի տարբերակ։ Դրանցից առավել տարածված են անվան ծագումը հնդեվրոպական-արիական բագ (bag) արմատից, Բագրևանդ գավառի անվան, կամ ազգությամբ հրեա Շամբատի տոհմի անվան հետ։
Հելլենիստական շրջանում՝ Արտաշեսյանների ու Արշակունիների օրոք, Բագրատունիները կարևոր տեղ են զբաղեցրել թագավորի արքունիքումզ։ Ավատատիրական կարգերի հաստատումից հետո նրանք հայտնվում են զորանամակում և գահնամակում՝ հիշատակվելով երկրորդը Սյունյաց նախարարությունից հետո։
Քրիստոնեության ընդունումից հետո՝ մինչև Արշակունիների թագավորության անկումը (301-428), Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետիարքունի գործակալությունը։ Նրանց ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Հայկական մարզպանության օրոք (428-642) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ։

850-855 թվականների հակաարաբական մեծ ապստամբությունից հետո Բաղդադի խալիֆ Ջաֆար իբն Մուհամմադ ալ-Մութավաքքիլը հաշտվում է քրիստոնյաների ինքնուրույնության հետ և կառավարիչ նշանակում ապստամբության ղեկավար Աշոտ Բագրատունուն։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան և ռազմաքաղաքական իշխանությունից զատ տնօրինում նաև երկրի հարկային համակարգը ու տնտեսական կյանքը։ Համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ Աշոտ Բագրատունին քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 869 թվականին հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին, ում նստավայրը կուսակալության կենտրոն Դվին քաղաքն էր, գումարում է ժողով, որի ժամանակ որոշվում է Աշոտ Բագրատունուն օծել հայոց թագավոր։ 876 թվականին Կոստանդնուպոլսում գահ բարձրացած հայազգի Վասիլ կայսրը նույնպես օժանդակում է հայոց պետականության վերականգնմանը։ 885 թվականին` մոտ կեսհազարամյա դադարից հետո, վերականգնեց Հայաստանի կորսված անկախությունը և Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Բագարանում Աշոտին օծեց հայոց թագավոր։ Աշոտ Երկաթը ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ 921 թվականին Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը զորքեր կուտակեց Սևանա լճի ափին, փորձեց գրավել կղզին։ Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Այս իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Նիկողայոս պատրիարքը նամակ գրեց հայոց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսին, որից հետո Աշոտ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս և դաշինք կնքեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։ 

ԱնունԻշխել էՆշումներ
Աշոտ Ա885-890նախկին Հայոց իշխանԻշխանաց իշխան, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Ա890-914Աշոտ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Բ Երկաթ914-928Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աբաս Ա Բագրատունի928-953Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Գ Ողորմած953-977Աբաս Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Բ Տիեզերակալ977-990Աշոտ Գ-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Գագիկ Ա Շահնշահ990-1020Սմբատ Բ-ի եղբայր, շահնշահ հայոց և վրաց
Հովհաննես-Սմբատ1020-1041Գագիկ Ա-ի որդի, Շիրակի թագավոր
Աշոտ Դ1022-1042Գագիկ Ա-ի որդի, Սևանի թագավոր
Գագիկ Բ1042-1045Աշոտ Դ-ի որդի, Անիի վերջին թագավոր
1045-1079Կեսարիայի իշխան-թագավոր
Աշոտ Ե1079-1088Գագիկ Բ-ի որդի, Կեսարիայի իշխան-թագավոր



երևանի թանգարանի և բանգլադեշի քայլքի նկարաշարքը












































ապարանի քայլքի նկարաշարք























ՀԻՆ ԵՐԵՒԱՆ 2800



Հին թաղՀին Երևանի ամենամեծ թաղը։ Զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար:
Դա Երևանի այն հատվածն էր, ուր այժմ գտնվում է <Մոսկվա> կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ մնաց, ուստի նրա կենտրոնն կոչվել էր Շահար։ Ժամանակի ընթացքում վերացավ «շահար»՝ կենտրոնի իմաստով հասկացությունը։ Նրան չվիճակվեց դառնալ քաղաքի գործարար և վաճառաշահ մասը։ Դա վիճակվեց նրանից ավելի ցածրադիր մասին, որը ժողովրդի մոտ ստացավ «Ղանթարի տակ» անունը։ Հին թաղում էր գտնվում քաղաքի եկեղեցիների մեծ մասը։
Շհարում էր գտնվում քաղաքի կենտրոնական՝ Աստաֆյան (ներկայիս Աբովյա), փողոցը, որից դեպի արևմուք, աջ և ձախ, հյուսիսից դեպի հարավ անցնում էր Բժշկական փողոցը (ներկայիս Թումանյան)։ Ներկա Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվող <Մոսկվա> կինոթատրոնի տեղում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը Խորհրդային իշխանոիթյան որոշմամբ 1930-ական թվականներին քանդվեց, և նրա տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը։

Կոնդ, հին թաղամաս Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Հին Երևանի թաղամասերից։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։

Կոնդում է գտնվում սուրբ ..Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Բարձրություն ծովի մակարդակից

1027±1 մետր

ՁորագյուղՀին Երևանի 7 թաղերից մեկը։ Զբաղեցնում էր Հրազդան գետի ձախափնյա մասը՝ Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Թաղամասն նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները, ինչպես՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղ։ Պարսկական տիրապետության օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ»՝ պարսկերեն՝ Ձորագյուղ։ Բայց այդ անունը հայերի մոտ այն գործածական չի եղել։ Անապատն իր պարսպի ներսում շենքեր և մի քանի եկեղեցի է ունեցել, այժմ մնացել է միայն սուրբ Սարգիս եկեղեցին, որը նույնանուն եկեղեցու փոխարեն կառուցվել է 1835-48 թվականներին՝ ցարական ժամանակաշրջանում՝ Հայկական մարզի գոյության տարիներին։ Սա եղել է նաև կաթողիկոսների իջևանը։ Ըստ Առաքել Դավրիժեցու (18-րդ դար)՝ մինչև Մոսվսես Տաթևացու շինարարական աշխատանքները՝ Էջմիածնի վանքը գրեթե անմարդաբնակ էր, քանզի կաթողիկոսները Երևանի կաթողիկեում էին բնակվում կամ շրջագայում էին։ Կաթողիկոսարանը տեղադրված է եղել Հրազդանի զառիթափի գլխին։ Նրանցից դեպի հյուսիս, դարձյալ քարափի գլխին, գտնվել է սուրբ Հակոբ եկեղեցին, հարակից եղել են շատ սենյակներ, հացի փուռ, ժողովրդին սպասարկող սուրբ Սարգիս եկեղեցին։ Ձորագյուղի մի մասը վերականգնվել է։ Նախատեսվում է այստեղ վերակառուցել Հին Երևանը։ Վերականգնված թաղամասում առանձնանում է մեծատաղանդ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։

Նոր թաղ, հին Երևանի թաղերից։ Գտնվում էր Ձորագյուղի արևելյան կողմում՝ այժմյան Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքում։
Թաղամասի անվանումը կապված էր նոր երևանաբնակների հետ, ովքեր 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո եկել էին Ատրպատականից։ Այդտեղ է գտնվում մինչ այժմ կանգուն Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին։
Նոր թաղը քաղաքին էր միացել 1860-ական թվականներին՝ Ձորագյուղի հետ միասին։

Քարահանք, հին Երևանի թաղերից։ Այն գտնվում էր քաղաքի հարավարևելյան մասում։ Ժամանակին հայերը դա անվանել են Քարահանքի թաղ՝ տեղի քարահանքի պատճառով։ Դամըռ-Բուլաղի այգիներից բացի Երևանը շրջապատում էին Կոնդի, Դալմայի այգիները, Սարդարի բաղը և այլն։ Այգիների գոյությունը պայմանավորված էր բնական բարենպաստ պայմաններով՝ ջերմություն, հող և ջուր։
Քարահանքում եկեղեցիներ չեն կառուցվել, քանի որ այն հիմնականում մուսուլմանաբնակ էր։

Դավա-Յաթաղհին Երևանի թաղերից։ Հայերեն թարգմանվում է որպես «ուղտերի ննջարան» կամ «ուղտերի կացարան»։ Այդ վայրը քաղաքի այժմյան Սարի թաղին հարող և Նար-Դոսի փողոցից այն կողմը ընկած բարձրադիր հատվածն է։ Երևանը գտնվել է քարավանային ճանապարհների հատման կետում։ Նրա վրայով է անցել Իրանը Անդրկովկասի հետ կապող միջանցիկ ուղին։ Հետագայում այդ ճանապարհով անցնող քարավաններից Երևանի խանը գանձում էր համապատասխան գումար, որի պատճառով էլ ճամփան ստացավ «Խան-յոլի» (Խանի ճամփա) անվանումը։








Ի՞ՆՉ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՅԱՆՔՈՒՄ:

Առաջին հերթին քրիստոնեության ընդունումը փրկեց հայերին հարևան երկրների ժողովուրդների հետ միաձուլվելուց։Ապա հիմնադրվել են եկեղեցիներին կից դպրոցներ,ստեղծվել են հայոց գրերը։Քրիստոնեության ընդունումից հետո գումարված եկեղեցական ժողովների ճամանակ ընդունվում են հետևյալ որոշումները
  • Հոգևոր հովիվները որոշում են հայոց թագավորության տարբեր վայրերում հիմնել տարբեր հասարակական շենքեր՝ աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև՝ վանքեր ու պարսպապատ կուսանոցներ, հաստատել դպրոցներ յուրաքանչյուր վանքում։
  • Ժողովը զբաղվում է նաև ծիսական բարեկարգման հարցերով. մարդկանց հուղարկավորության ժամանակ արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծ անել, հանդերձներ պատռել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը, բազմակնությունը և այլ սովորույթներ։
  • Հանձնարարվում է հեռու մնալ մի շարք արատավոր երևույթներից՝ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։
Արտաշեսը փորձեց նախարարների իրավունքները սահմանափակել: Անխոհեմ քայլերով նա հետզհետե իր դեմ տրամադրեց նախարարներին, որոնց պահանջով և կեղծ ամբաստանությամբ 428թ. պարսից արքան գահազրկեց նրան:
Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթևը, որի համար ինքը ևս գահազրկվեց:
Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը և վերացավ Հայոց թագավորությունը:

Խոսրով 3 կոտակ.

Կարավարել է 330-338 թվերը: Ծնվել է Մեծ հայքում և  մահացել այնտեղ 338 թվականին: Պատկանել է Առշակունիների տոհմին:

Ծնողներն են Տրդատ 3-ը  և Աշխենը, իսկ նրա երեխաներն էին Բամբիշին,Վարազդուխտը և Տիրան 2-ը որը շարունակեց թագաորել իր հոր մահվանից հետո:

Վերակառուցել է Դվին քաղաքը, ստեղծել է առաջին արհեստական անտառմերից մեկը, Խոսրովի անտառը:

Պայքարել է մացխուտների արքա Սանեսանի դեմ և Սասանյան պարսիկների հետ:

Արշակ 2

Ծնվել է 4րդ դարում, հայրը Տիրաններ, որդին Պապը։
Պատերազմել է Պարսիկների արքա Շապուհի հետ և հաղթել է։
Հետո Շապուհը նրան հրավիրել էր դիզբոն և ձեռփակալելով տարել է անհուշ բերթ։

Պապ թագավոր

Պապ թագավոը ծնվել է 353 թվականին մահացել 374-ին: Նա կառավարել է 370-374 թվականներին: Պատկանել է Առշակունիների տոհմին: Նրա հայրն էր Արշակ 2-ը իսկ մայրը փառամզեմն էր: Նրա երեխաներն էին Վաղարշակը և Արշակ 3-ը նա շարունակեց թագաորել իր հոր մահվանից հետո:

Ճակատամարտել է Պարսիկների հետ և հախթել է: Նայև կռիվ է արել մուշեղ Մամիկոնյանի հետ:

Արշակ 3

Իշխանել է 378-390 թ., հաջորթողը Խոսրով դ։  Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Սակայն 384–ից հետո Պարսկաստանի ու Հռոմի միջև բանակցություններ են սկսվել Հայաստանի բաժանման շուրջ։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Դրանից հետո Շապուհ III Հայոց գահը հանձնել է Խոսրով Դ Արշակունուն։ 387–ից հետո, երբ անդամատվել է Հայաստանը, հռոմեական մասում խաղաղությամբ, բայց կայսրությունից կախյալ թագավորել է Արշակը, որի մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել իր տիրապետության ներքո գտնվող Հայաստանում։

Խոսրով 4

Խոսրով Դ (ծն. թ. անհտ. - մոտ 415), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 385 - 388 թվականներինին և 414 թ.-ից։ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։ Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին (387) միմյանց միջև. պարսկական մասում (ըստ Պրոկոպիոս Կեսարացու՝ մոտ 80%-ը) իշխեց Խոսրովը, , հռոմեականում (մոտ 20%-ը)՝ Արշակ Գ։ Շապուհ III-ի մահից (388) հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբոն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։













Լեոնարդո Դա Վինչիի գյուտերը
Լեոնարդո Դա Վինչին եղել է նկարիչ, ֆիզիկոս և գյուտարար մարդ։ Նա իր գյուտերով մյուսներից առաջ է ընկել 4 դար։ Նրա գյուտերը օգտագործում են բժիշկները, մեխանիկները և հրաշալի գյուտարար։ Դուք այսօր կիմանաք Դա Վինչիի գյուտերը որոնք երկրորդ անգամ ստեղծվել է 400 ամյակ անց։

Լեոնարդո Դա Վինչին իր խելքով դարեր առաչ է ընկել և այնքն բաներ է հնարել , որ առանց այդ բաների մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքը։

                                       Մեխանիկա
Մեքենա

Մեքենաի գաղափարը Լեոնարդոի ուղեղում եկել է դեռ 1478թ.- ին։ Նա աշխատում էր լարելու զսպանակով որի արձագվելիս մեքենան ժամացույցի նման սկսում է աշխատել, բյաց մեքենան ստեղծեցին ավելի ուշ և ուրիշ ձեվով 1752թ.- ին։


Գնդացրի նախատիպ

Լեոնարդոն ակտիվորեն գովազդում էր իր ռազմա-տեխնիկական գաղափարները: Դրանցից մեկը գնդացրի էության բացահայտումն էր: Այն չէր կարող արագ-արագ կրակել նույն փողից, սակայն, եթե կառուցվեր, տարբեր փողերից կրակահերթը արդյունավետ կարող էր հնձել հարձակվող հետևակայիններին:

Պատմության առաջին հեծանիվը



Հեծանվի առաջին գծագրերը պատկանում են Լեոնարդո դա Վինչիին: Նա առաջինն էր, ով մտածել էր անիվը պտտացնել շխթայով, բայց հեծանիվը միայն ուղիղ է գնում։

Առանցքակալ



Շատերի կարծիքով` առանցքակալի գաղափարը ծնվել դեռ Հռոմաեկան կայսրության ժամանակ: Սակայն պատմաբանները պնդում են, որ հենց Դա Վինչին է հնարել առանցքակալը:

Պարաշյուտ



Լեոնարդոն շատ էր ուզում թռնել ևրա պատճառով ուզում էր նայև անվտանգ վայրէջք կատարել։ Լեոնարդոն իր ձեռագրերում նկարագրել է սարքի ճշգրիտ չափերը, որոնց դեպքում մարդ անվտանգ կարող է վայրէջք կատարել բարձրությունից:


Տանկ


 


Դա Վինչին չէր սիրում կռիվներ և պատերազներ, բայց նա չէր ուզում, որ իր երկիրն կործանեն և դրա պատճառով էլ նա հնարել այս բան։ Լուսանկարում տանկի նախատիպն է: Այն ունի թնդանոթներ և անիվներ: Տանկում տեղավորվում են 8 հոգի: Տանկը հրելով է տեղաշարժվում, իսկ այդ ընթացքում զիվնորները պաշտպանված են լինում սարքի արտաքին շերտերով։



Անատոմիական   էսկիզներ

Անատոմիայով և ֆիզիոլոգիայով Լեոնարդոն զբաղվում էր իր ամբողջ կյանքում։ Հիմնականում անատոմիական հետազոտությունների սկզբնական փուլում արվեստի խնդիր կար՝, նա հետազոտում էր մարդու կմախքն ու մկանները։


  Լեոնարդոի անատոմիական հետազոտության հիմնական մեթոդը, դա մարմինների բացումն է։ Լեոնարդոն դրա մասին գրում էր իր տետրի մեջ՝, ծերունին նստում էր մահճակալին Ֆլորենցիաի Սանտա Մարա Նուովա հիվանդանոցում և մեռավ։ Եվ դա Վինչին բացեց նրա դիակը, որ իմանալ, թե ինչու է այդքան հանգիստ մահացել։ Դրանից հետո նա երկու տարեկան երեխու դիյակ բացեց և այնտեղ տեսավ նույն բանը ինչ տեսել էր ծերունու մոտ։
Միլան գնալու ժամանակ Լեոնարդոն զբաղվում էր ձիերի դիակ բացելով։ Իր գրքերից մեկում նա ասում էր որ ուզում է ցույց տալ մարդու, ձիու և այլ կեդանիների տարբերությունը, նա սկսում է կմախքից, հետո մկանները ջիլերով
Բացի մկանների փունքցիաներից Լեոնարդոն նույն իսկ օգտվում էր համամատման անալիզով։ Նա ասում էր, որայն մկանները որոնք շարժում են ձեռքերը սկսվում են կրծքից, ինչպես ծտերի մոտ։
Էմբրիոլոգիա:Հայեցակարգի ուսումնասիրման խնդիրները  խողովակի մեջ եւ առաջին փուլերը ներսից  օրգանիզմի աճը:  Լեոնարդոյի համար մեծ նշանակություն ուներ իր հեքիաթների առումով մարդկաին մարմնի տարօրինակության  առումով:  Այս հարցով  սկսվեց հետազոտության ծրագիրը: Հետևելով Արիստոտելին և Գալենին, Լեոնարդոն կարծում էր, որ առաջի օրգանը հայտնվելով պտղի մեջ,  զարգացման սկզբում  համարվում է սիրտը:

Էմբոլոգիա. Պայմանների հետագա վերլուծությունը  պտղի մասին տարավ Լեոնարդոյին այն մտքին  որ մոր արգանդում պտղի սիրտը չի խփում  <<որովհետև պտուղը  գտնվում է պարկի մեջ որը լի է ջրով  և  հետևողաբար չի կարող շնչել, իսկ սրտի բաբախումը անհնար է, որովհետև  նա չի կարող ստանալ մաքուր սառը օդ, որը ներգրավվում է թոքերը>>:

Միջնադարյան կենսաբանները հաշվարկում էին ողերի ընդհանուր քանակը երեսուն է: Այդ քանակը ցույց են տվել Գալենը, Ավիցեննա և  նրանցից հետո Մոնդինոն: Ողերը բաժանվում են  յոթը վզիկի, տասներկու կրծքային, համընկնում է զույգ կողիկների թվին և հինգ գոտկատեղային սակրումը և կոկկիկը համարվում էին բաղկացած  երեք ող ամենը: Լեոնարդոն  ուղեց իր սխալը ցույց տալով, որ սակրումը կազմված է ոչ թե 3 այլ 5 ողից և առաջինը կենսաբանության պատմության մեջ տվեց իսկական սակրումի պատկերը:

Նա նաև համարվում է առաջինը, որ ցույց տվեց թեքումները ողնաշարի սյան թեքությունն սակրումի և  շեղումները կողոսկրների սարքելով դրանով առավել հիմնական տարածքներ և ճիշտ ստատիկա  հասկացություն, որը մարդու մարմնի և շնչառության մեղանի մասին:Շատ հաջողված է Լեոնարդոի մոտ գանգի նկարները, որի շնորիվ  կարողացավ լուծել շատ կարևոր խնդիր.


Կոմպոզիցիաներով միաորեց մի թղտում և ցույց տվեց վերջնական պարզություն ձևը և արտաքին տեղանքով ներքին կառուցումները և  տոպոգրաֆիան առանձին մասերի:Սագիթտալիան կտրվածքի վրա   գանգի մեջտեղից: Նա ճշգրիտ պատկերել է երեք գանգային փոսիկներ նաև ֆրոնտալային և բրոնիդային սինուսներ ճիշտ տարածքային համագործակցությամբ: Ծնոտի վերին խոռոճը, իր կարծիքով հեղուկ էր պարունակում ատամների արմատը սնուցելու համար: Նրանում

գտնվում են երակներ, որոնք անցնում են ուղեղի միջով, որոնցում ավելորդ հեղուկը վերանում է գանգի խոռոճից` քթի միջոցով: Կմաղքի վերջույթների հետազոտումը ուրույն տեղն է զբաղեցնում Լեոնարդո Դա Վինչիի կենսաբանական աշխատանքներում: Նրա նկարները ոսկորների վերևի և ներքևի վերջույթների մասին` բազմազան են և ճիշտ: Լեոնարդոն տվեց գերազանց պատկերացում ուսի շեղբերի և անրակի մասին: Նրա նկարներից մեկում աջ անրակը շրջված էր և ուսի շեղբերի ակրոբիական աճեցման պատճառով, սխալմամաբ երևացել է, ինչպես առանձին ոսկոր:



Լեոնարդո Դա Վինչին շատ բաներ հայտնագործեց բայց այդ հայտնագործությունները նորից ստեղծեցին ապագայում։ Դա Վինչին հանճար էր լավ անատոմ, լավ ֆիզիկոս, և նա միշտ ասում էր <<Ով ամեն ինչ գիտի նա կարող է անել ամեն ինչ>>, գտել եմ տեղեկությունը այս հղումներից։



Առաջին հղում

Комментариев нет:

Отправить комментарий