понедельник, 15 апреля 2019 г.

Արեն Մկրտչյանի այցելությունը Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

 Երեքշաբթի ժամը11:00-12:40 մարտի 19-ին մեզ մոտ եկել էր Ազգային Ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Արեն Մկրտչյանը պատմել էր մեզ, որ երբ նա Երևան էր եկել նա տեսել էր Մաշտոցի պուրակի մոտ անցկացվող միթինգը և մի կնոջ, որը պառկել էր բետոն լցնող մեքենայի արջև, և ասել էր՝ ”դու կարաս այստեղ բետոն լցնես, բայց մենակ ինձ վրայել”։ Արեն Մկրտչյանը պատմել էր, թե ոնց էին նման հարցերին վերաբերվում Ալավերդիյում։ Նա մեզ պատմել էր, որ նրա հարազատ քաղաքում իր իրավունքեր պաշտպանող մարդուն կոչում էին գործ տվող, այդ պատճառով նա զարմացած էր երբ Երևան գալով իմացավ, որ այստեղ մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար։ Եվ այդ ամենը տեսնելով Արեն Մկրտչյաննել որոշեց միանալ արդարության համար պայքարող ուժերին։ Նա պատմում էր թե ոնց Երևան մտնելու օրվան նախորդ երեկոյան Փաշինյանը ասաց, որ ով չի ուզում գնալ առաջ թող հիմա թողնի այս ամենը, բայց Երևան մտնելուց հետո հետ ճամփա չկա։ Եվ Արենը մեզ պատմեց, որ ոչ մեկը ձայն չհանեց ու բոլորն են շարունակեցին ճանապարհը։ Մի օր՝ երբ երկիրը հեղափոխական վիճակում էր, Արենին զանգահարեցին Ալավերդիից իր մտերիմները և ասեցին, որ նրանք փակել են քաղաքի ճանապարհները։ Արեն Մկրտչյանը մեզ ասաց, որ հեղափոխությունը դա հնարավորություն է ժողովրդի համար ունենալ իրենց երեզած երկիրը։ Նա մեզ ասաց, որ Հայաստանը երկար ժամանակ քնած վիճակում էր այդ հարցում և այն, որ եթե նույնիսկ Ալավերդցիների պես մարդիկ սկսեցին պայքարեն իրենց իրավունքների համար, ապա դա նշանակում է, որ երկիրը վերջապես արդնացել է այդ քնից։

Комментариев нет:

Отправить комментарий