среда, 8 апреля 2020 г.

ԿՈՐՈՆՏԻՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

Էդուարդ Ջահանգիրյանի բլոգից
Անհատական պլանը 
Բարև ձեզ, ես Ջահանգիրյան Էդուարդն եմ և այսօր (08.04.2020թ.) ես կպատմեմ իմ անհատական կարանտինային ամենօրյա ուսումնական պլանի մասին։
07:00 - 08:00 ես արթնանում եմ, մարմնամարզանք եմ անում,
08:00 - 10:00 ես նախաճաշում եմ, գրքեր եմ կարդում (հիմա ես կարդում եմ «Շերլոկ Հոլմս»-ի 1-ին մասը), 10։00 - 11։00 պարապում եմ սոլֆեջիո (երաժշտական քերականություն),
11։00 - 12։00 ես սովորում եմ նվագել կիթառ,
12։00 - 13:00 ճաշել,
13։00 - 19:00 ես պարապում եմ տրոմբոն և դաշնամուր,
19։00 - 20:00 ընթրիք,
20:00 - մինչև քուն ընտանեկան անգլերենի պարապմունք։


Ես եմ
Ես ծնվել եմ 2002 թվականին դեկտեմբերի 7-ին Երևանում, սովորելը սկսել եմ Մ.Ս.Կ.Հ.-ում ու հիմա ավարտում եմ Մ.Ս.Կ.Հ.-ում։  Շատ եմ սիրում երգել ու նվագել, կարամ նվագել դաշնամուր, տրամբոն և մի քիչ էլ կիթառ։ Շատ եմ սիրում սպորտով զբաղվել, ափսոս հիմա ժամանակ չունեմ զբաղվելու համար, բայց երբ ժամանակ ունենամ նորից կսկսեմ։ Դպրոցում սովորել եմ մեկ վատ, մեկ լավ արել եմ մի քանի տեսանյութեր (SAMSUNG-ի պատմությունը, APPLE-ի պատմությունը, Հեռախոսների պատմությունը, Ֆաստ ֆուդի պատմությունը, Սանտայի և ձմեռ պապի պատմությունը, Փողերի առաջացման պատմությունը), որոնցից մի քանիսը հայտնվել են ավագ դպրոցի կայքում։
Ես շատ գոհ եմ այս դպրոցից, որ ինձ տալիս է ազատություն և ընտրություն, որտեղ ես կարող եմ ընտրել ուսուցիչներին, այն դասերը, որ ինձ հետաքրքրում են։ Նաև ուրախ եմ, որ բացի հիմնական դասերից, կա նախագծային ուսուցում, որտեղ ես կարող եմ սովորել կամ իմանալ տարբեր բաներ ինձ հետաքրքրող թեմաների մասին։
Դպրոցը ավարտելուց հետո ես ուզում եմ ընդունվել կոնսերվատորիա վոկալային բաժին, ուզում եմ դառնալ հայտնի երաժիշտ, որը կթողնի մեծ հետք այս աշխարհում։
Մի խոսքով ՝ ես ուզում եմ դառնալ այն մարդը, ում օրինակին կհետևեն շատերը և այն մարդը, ում կհիշեն որպես լավ երաժիշտ, բարի մարդ, և այն մարդը, ով միշտ կլինի իր խոսքի տերը։