ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը միջնադարում


1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման նախադրյալները:
   IX դարի կեսերին հայոց թագավորության վերականգնման համար նպաստավոր իրավիճակ էր ստեղծվել։ Միջին դարերի հզոր տերություններից մեկը՝ Արաբական խալիֆությունը, IX դարում սկսեց թուլանալ և անկման ուղի բռնել։ Զարգացման տարբեր աստիճաններում գտնվող, տարբեր լեզու, դավանանք ունեցող ժողովուրդների բռնի միավորումը մի պետության մեջ կայուն ու երկարատև լինել չէր կարող։ Նաև Հայաստանում աստիճանաբար ուժեղանում էր արաբական լուծը թոթափելու համար մղվող պայքարը։ Առանձին երկրների արաբ-ամիրաները ձգտում էին անջատվել խալիֆությունից։ Լայն ծավալ ստացած ժողովուրդական ազատագրական վզումները խարխլում էին կենտրոնական իշխանության դիրքերը։ Խալիֆության ծանր իրավիճակից օգտվում էր Բյուզանդիան։ Նա ամեն կերպ օգնում էր այն ուժերին, որոնք պայքարում էին կենտրոնի դեմ։ Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները։
   Խալիֆության թուլացման ժամանակաշրջանում Հայաստանում առաջացել էին ներքին նախադրյալներ։ Աստիճանաբար ընդարցակվում ու ամրապնդվում էր հայ-իշխանների ժառանգական հողատիրությունը, մեծանում էին նրանց կալվածքները։ Զարգանում էր գյուղատնտեսություն, արեստագործությունը, առեվտուրը։ Նախարարները անկախության էին ձգտում։ Նրանք ի վիճակի էին ղեկավարել ժողովրդական շարժումը, նամանավանդ, որ այդ շրջանում ժողովուրդը շատ համախմբված էր։ Այսպիսով առկա են թե ներքին և թե արտաքին անհրաժեշտ նախադրյալները հայկական պետությունը ամրապնդելու համար։
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք Անին որպես մայրաքաղաք:
   Անին 961 թ. հռչակվեց, որպես մայրաքաղաք։ Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշելու էր Բագրատունյաց թագավորության՝ համահայկական պետություն դառնալը։ Այդ նպատակով Անիի մայրաքաղաք դառնալու տոնակատարությունը միացվեց Աշոտ 3-ի թագադրելու հետ։ Հրավիրվել էին բազում հյուրեր։ Աշոտ Գ -ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը շքեղ պալատներով, եկեղեցիներով և այլ կառույցներով կառուցապատելու համար։ Առաջին պարիսպների գիծը կառուցում է Աշոտ Գ -ն 963-964թ., իսկ Սմբատ Բ թագավորի օրոք 977-989թ. կառուցում է պարիսպների երկրորդ գիծը։ Անին միջնադարյան Հայաստանի հռչակավոր և ամենամեծ քաղաքն էր, ժողովուրդն ասում էր, որ Անին ուներ հազար ու մի եկեղեցի։

3. Համեմատե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը վաղ միջնադարի կառավարման համակարգի հետ
   Պետության համակարգը Բագրատունյաց համակարգը ինքնակալ միապետ էր, անձամբ եր լուծում պետության բոլոր խնդիրները։ Նա կարող էր խորհրդակցել կաթողիկոսի, իշխանների հետ։ Գահը ժառանգվում էր ավագ որդուն կամ եղբորը։ Բագրատունիների թագվորների հետ ենթարկվում էին նաև մյուս թագավորությունները և իշխանությունները։ Թագավորը պետությունը կառավարում էր բարձրաստիճան հատուկ պաշտոնյաների և գործակալների միջոցով։ Կարևոր պաշտոններ էին՝ իշխանյաց-իշխանը, որը թագավորին հաշվետու էր ենթակա իշխանների գործնեության համար, և կարևոր պաշտոն էին ՝ բանակի հրամանատար։
   Միջնադարում եկեղեցին մեծ ազդեցություն ուներ երկրի կառավարմանը։ Բագրատունի թագավորների համար եկեղեցու դերը ավելի մեծացավ։ Եկեղեցին էր ապահովում երկրի միասնությունը։ Եկեղեցին դառել էր խոշոր հողատեր։
   Հայաստանում վաղ միջնադարում պետությունը կառավարում էր արքան իր արքունիկներով։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպան ուղղարկելու և ընդունելու, այլ երկրների հետ բանակցելու, գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին։ Երկրի կառավարման և պաշտպանության կարևոր էին գործակալությունները։ Տարբեր գործակալություններ տնորինում էին տարբեր որոշակի ոլորտներ։ Հազարապետությունը – տնտեսական վարկային վառչությունն էր։ Սպարապետությունը – կառավարում էր զինված ուժերը։ Հայր մարդպետի ղեկավարած մարդպետության գործակալությունը իրականացնում էր կալվածքների և գանձարանի հսկողությունը։ Մաղխազության վառչությունը գլխավորում էր մաղխազը՝ թագավորի պահակազորի հրամանատարը։ Մեծ դատարանը չորրորդ դարից ղեկավարում էր հայոց կաթողիկոսը։ Ասպետության գործակալությունը ղեկավարում էր թագադիր ասպետը։ Պետական կարևոր փաստաթղթերն էին՝ գահնամակն ու զորանամակը, որոնք սահմանում էին հայ նախարարների կարգը ըստ պաշտոնական դիրքի։ Երկրի համար ամենակարևոր հարցերը քննարկում էին աշխարաժողովում։ IV դարի երկրորդ կեսից անցան եկեղեցական ժողովին։


Արևելքի պատմական ապստամբությունները


1. Ներկայացրե՛ք Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը
Հովսեփ Ա Վայոցձորցի (439-452թ.)
Շահապիվանի ժողով 443թ.
447թ. ուղղարկվում է պարսկաստանից Դենշապուհ
Վահանանց պատերազմը 481-484
Սահակ Բագրատունի- մարզպան
Վահան Մամիկոնյան- սպարապետ
Հովհանես Ամանդատունի- Կաթողիկոս և մեծ դատավոր
Ակոռի ճակատամարտը-481, ճարմանայի ճակատամարտ- 482, Ներսեհապատի – 482 
Նվարսակի հաշտության պայմանագիր -484 Վահան Մամիկոնյանի և Նիխոր զորավարի միջև
1. Դադարեցնել կրոնափոխության քաղաքականությունը
2. Կրկին թույլատրել քրիստոնեական կրոնի դավանումը
3. Չմիջամտել հայ-նախարարների ներքին գործերին և պաշտոներ չտալ հավատուրացողներին
4. Հարգել հայ-հողատեր նախարարների ժառանգական իրավունքները
2. Ներկայացրե՛ք Հայաստանի 591 թվականի պարսկա-բյուզանդական բաժանումը
   Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև գտնվող երկրները վառչաքաղաքական խոշոռ փոփոխություններ են կրում 591թ. պարսկա-բյուզանդական բաժանումով։ Հայաստանի մեջ մասը անցնում էր բյուզանդիային։ Կազմավորվում են մի շարք խոշոռ նահանգներ՝ «Մեծ մասն Մեծ Հայոց», «Մասն Մեծ Հայոց», «Չորրորդ Հայք կամ Վերին Միջագետք», «Մեծ Հայք» և այլ նահանգներ։ Հայ զորավարները հաճախ ապստամբում էին, նրանք պայքարում են Հայաստանի ազատագրման և թագավորության վերականգնման համար, նրանցից ամենահայտնին Սմբատ Բագրատունին է։
3. Ներկայացրե՛ք Արաբական արշավանքների հետևանքները Հայաստանում: Հայ-արաբական պայմանագիրը և նշանակությունը
   640թ արաբական զորքերը ներխուժեցին Հայաստան։ 641 հարձակվում են Դվինի վրա, որը գրավելուց հետո թալանում են, իսկ 35000 մարդ տանում են գերի։ Մի քանի տարի շարունակ արաբների զորքերը հարձակվում են ժամանակ առ ժամանակ հարձակվում են Հայաստան։ Հայ ժողովուրդը դիմակայեց խալիֆությանը։ Մինչ դեռ Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականություն վարած Սասանյան պարսկաստանը մի քանի տարվա ընթացքում ջախջախվեց ու կործանվեց, իսկ Բյուզանդական կայսրությունը չսթափվելով խալիֆությունից կրած պարտություններից շարունակեց իր նվաճողական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։
Արաբական առաջին արշավանք 640թ
Արաբական երկրորդ արշավանք 642-643թ
Արաբական երրորդ արշավանք 650թ
Հայ-արաբական նշանավոր պայմանագիր 652թ Թեոդորոս Ռժտունի և արաբ կառավարիչ Մուհավիայի միջև.
1. Հայերը երեք տարով ազատվում են վարկերից, իսկ հետո վճարելու են այնքան, ինչքան կամենան։
2. Հայաստանը պահելու է 15000-անոց այրուծի։
3. Հայաստանում արաբական զորք չի լինի։
4. Պատերազմի ժամանակ փոխադարձ օգնություն։

Տրդատ Գ և Արշակունիների պետական կարգ

1. Ընտրե՛ք Արշակունի նշված արքաներից մեկին ևօգտվելով տարբերաղբյուրներիցպատրաստե՛ք նյութ նրա մասին՝
Տրդատ 3-րդ
   Տրդատ Գ Մեծ՝ Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավորԽոսրով Բ Արշակունու (272-287) որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեականարքունիքումԸստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու,տիրապետելով արտակարգ ուժիաչքի է ընկել կրկեսամարտերումինչպես նաև՝Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։
   296 թ. պարսից արքա Ներսեհը պատերազմ է սկսում Հռոմի հետ։ Հռոմը պարտություն է կրում։ պատերազմական գործողությունները տեղափոխվում են հայաստան։ 297 թ. Ներսեհը պարսից բանակով հասնում է Բասեն գավառ և ճամբար դնում Ոսխա գյուղում։ Հայ-հռոմեական ուժերը ջախջախում են պարսից թագավորի զորքերը։ Ներսեսը փախուստի է դիմում։ Նա ստիպված էր հաշտություն խնդրել և տարածքային զիջումներ կատարել Հյուսիսային Միջագետքում։ 298թ. Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով Ներսեհը ճանաչում է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Տրդատ III 298թ. վերջականապես հաստատվում է Մեծ Հայքի թագավորության գահին։
   Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։
   Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու երևույթը սերտորեն կապում է Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։ Ըստ այդ ավանդության՝ սրանք հռոմեացի կույսեր էին, որոնք, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան, հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Այս դեպքը տեղի է ունենում 300 թվականին։
2Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք
   Հայոց գահին պարթև Արշակունիների մի ճյուղի հաստատումով և ժամանակի ընթացքում ժառանգական հայկական արքայատոհմ դառնալով՝ հայոց պետական կարգը շարունակեց հայկական պետականության՝ հազարամյակների խորքից եկող ավանդույթները։ Պետական կարգը շարունակում էր մնալ միապետական։ Երկրի կառավարման բուրգը գլխավորում էր թագավորը, որի իշխանությունը անսահմանափակ էր։ Հայոց արքային էին ենթարկվում արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավարում էր երկրի տնտեսությունը և շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դատական և այլ բնագավառներին վերաբերվող գործերը։ Արշակունիների գահակալության առաջին հարյուրամյակ ները նշանավորվեցին տնտեսության վերելքով։ Հատկապես նշանակալից տեղաշարժեր եղան Տրդատ Ա, Սանատրուկ և Վաղարշ թագավորների օրոք։

Արշակունիների արքայացանք


Տրդատ Ա 66-88 թ.
Պարթև-Արշակունիների
Սանատրուկ 88-110 թ.
Վաղարշ Ա 117-140 թ.
Սոհեմոս Տիգրան 140-161, 164-185 թ.
Բակուր Արշակունի 161-163 թ.
Վաղարշ Բ 185-198 թ.
Խոսրով Ա 198-215 թ.
Սասանյան հեղաշրջումը Հայաստանում 226 թ.
Տրդատ Բ 216-252 թ.
Արտավազդ Ե
Խոսրով Բ
Տրդատ Գ Մեծ 287-330 թ.
Ոսխայի ճակատամարտը 297 թ.
Մծբինի պայմանագիրը 297 թ.
Ալանների հաղթանակը և Տրդատ Բ 252 թ.

Պատմական արքայացուցակ օտար դրաձոների շրջան


1-51 թ. օտար Դրածոների շրջան
Արիոպարզանես 2-4 թ. Հռոմ
Արտավազդ Դ 4-6 թ. Հռոմ
Տիգրան Ե 6թ. Հռոմ
Էրատո 6-12 թ. Հայկական թագավորություն
Հոնոն Արշակունի 12-18 Պարսկական թագավորություն
Զենոն Արտաշես 18-34 Հռոմ
Արշակ Ա 34-35 Հայկական թագավորություն
Միհրդատ Իբերացի 35-37 Հռոմ
Անկախ ժամանակներ 37-43 թ.
Իբերացի 43-51թ.
Հրադամիզդ 51թ. Հռոմ
Հռոմի և Պարսից թագավորության պայքարը 51-66թ.
Տասամյա պատերազմ 54-64 թ.



Արտաշես Ա և Տիգրան Մեծ


Արտաշեսը հյուսիսից վերադարձնում է Գուգարքը

Հարավից վերադարձնում է Տմորիք

Արևելքից վերադարձնում է Փայտակարան և Կասպից

Արևմուտքից վերադարձնում է Կարին, Դերջան և Եկեղի

   Ք. Ա. III դարի վերջին Սելևկյաններին կարճ ժամանակով հաջողվեց իրենց գերիշխանությունը հաստատել հայկական չորս թագավորությունների վրա։ Մեծ Հայքում Ք. Ա. 201 թ. Սելևկյան կառավարիչ էր նշանակվել հայ մեծատոհմիկ Արտաշեսը, իսկ Ծոփքում՝ Զարեհը։ Ք. Ա. 189-160 թ. Գահակալվել է Արտաշես Ա-ն։ Սելևկյաններն ընդարձակ ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամբողջությամբ գրավելու ուղղությամբ։ Նույն տարածաշրջանում ուզում էր իր ուժը տարածել Հռոմը, այդ պատճառով կողմերը սկսում են մարտել։ Վճռական ճակատամարտը եղի ունեցավ Ք. Ա. 190 թ. Մագնեսիա քաղաքի մոտ։ Հռոմեացիները տանում են հազթանակ Սելևկյան Անտիոքոս III թագավորի։ Ք.Ա. 185 թվականում Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մյարաքաղաքը Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Ք. Ա. 180 թվականին հողային օրենսգիրքն է ստեղծում Արտաշեսը։ Ք. Ա. 160 թվականին մահանում է Արտաշես Ա-ին։

   Արտաշես Ա հաջորդողը իր որդի Արտավազդ Ա(Ք. Ա. 160-115 թ.)։ Ք. Ա. II դարի վերջին Պարթևստանի Միհրդատ Բ թագավորն հարձակվեց Հայաստանի վրա։ Չնայաց այն փաոտը, որ հայկական զորքը կարողանում է պարթևական զորքերը Հայաստանից դուրս շպրտել և ամրապնդվել Արտավազդ Ա-ն ստիպված է լինում իր եղբորորդուն՝ Տիգրանին (ապագա Տիգրան Բ Մեծը), պատանդ տալ պարթևներին։

   Արքայազն Տիգրանը ծնվել էր Ք. Ա. 140 թվականին։ Նա Հայաստան վերադառնալու հնարավորություն ստանում է հոր՝ Տիգրան Ա-ի (Ք.Ա. 115-95թթ.) մահից հետո։ Որպեսզի Տիգրան Մեծին ազատեն Մեծ Հայքը Միհրդատ Բ-ին զիջում է «յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։ Տիգրան Մեծը թագադրվել է Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, որտեղ կառուցվել է Տիգրանակերտ քաղաքը։ Ք. Ա. 94թ. նրա բանակը մտնում է Ծոփք։ Ռազմական ընդհարման ժամանակ սպանվում է տեղի արքա Արտանեսը։

   Փոփքից հետո հաջորդ կարևոր հարցն է դառնում Մեծ Հայքի հարավարևմտյան սահմանային երկրամաս Կորդուքի և Եփրատից արևմուտք և սև ծով ձգվող Փոքր Հայքի միավորումը։ Կորդուքը միանում է Ք. Ա. 94 թ.։ Ավելի բարդ էր Փոքր Հայքի հարցը, նա Ք. Ա. 112 թվականին ռազմակալվել էր Պոնտոսի կողմից։ Փոքր Հայքի հարցը կարելի էր լուծել միայն ռազմական բախման միջոցով։ Պոնտոսը ուզում էր ստեղծել մի մեծ հելենիստական պետություն ինչի խոչնդոտը Հռոմն էր։ Տիգրանը դաշինք կնքեց Միհրդատ Պոնտացու հետ Հռոմի դեմ, նպատակ ունենալով լուծել Մեծ Հայքի հարցը։ Ք. Ա. 94 թ. Արտաշատ ժամանեցին պոնտական բանագնացները։ Կնքվեց հայ-պոնտական պայմանագիրը։ Ք. Ա. 93 թվականին հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա և գրավվեցին այն, սակայն Ք.Ա. 92 թվականին հռոմեական զորքերը մտնում են Կապադովկիա, իսկ Տիգրան Մեծը հասցնում է այնտեղից տանել մեծ թվով գերիներ։

   Ք. Ա. 92թ. Տիգրան Մեծը հպատակեցնում է Վիրքը և Աղվանքը։ Տիգրան Մեծի հաջողությունները Հռոմին ստիպում են մերձեցման եզրեր փնտրել Պարթևստանի հետ։ Ք. Ա. 92 թվականին սկսվում են հռոմեա-պարթեվական բանակցություններ, որոնք ավարտվում են Հայաստանի դեմ պայմանագրով։ Հռոմի և Պարթևստանի միջև սահմանային գետը ճանաչվում է Եփրատը։ Սակայն Տիգրան Մեծը շարունակում է իր ռազմական գործողությունները գրավվելով մի քանի պետություն, Պարթևստանի թագավոր Գոդերձ Բ-ն Ք. Ա. 87թ. հաշտության պայմանագիր է կնքում հայերի հետ, որով հայերին է վերադարձնում «յոթանասուն հովիտները», հոգուտ Հայաստանի պարթևները հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային միջագետքից, պարթևների արքան հրաժարվում է «արքայից արքա» տիտղոսից, որ այնուհետև կրելու էին Տիգրանն և նրա հաջորդները։ Պարթևները ճանաչում են Հայաստանի գերիշխանությունը։

   Նշված իրադարձությունների ժամանակ երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր հզոր ճգնաժամ։ Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ հզոր տիրակալի իշխանությունն ընդունելու մեջ։ Այն բանից հետո, երբ Տիգրանը գրավեց Հյուսիսային Միջագետքը, Հայկական տերությունն ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը։ Սելևկյան ավագանին որոշում ընդունեց Տիգրանին հրավիրել բազմելու սելևկյան գահին։ Ք. Ա. 84 թվականին հայոց բանակը առանց դժվարության ներխուժեց Ասորեստանի Անտիոք մայրաքաղաքը։ Տիգրանը բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի։ Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունեցին նաև Հրեաստանը, արաբական ցեղերը, Նաբաթեա թագավորությունը և մի քանի այլ երկրներ ու ժողովուրդներ։ Հայկական բանակը Ք. Ա. 71թ. դժվարությամբ կարողացավ գրավվել Պտղոմայիս քաղաքը։

   Տիգրան Մեծը դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը։ Հայոց պետության տարածքը, ենթակա երկրներով հանդերձ կազմում էր շուրջ 3 մլն քառակուսի կիլոմետր, որը տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Հայկական տերությունը հելլենիստական պետություն էր՝ նման Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերություններին։ Տիգրան Մեծի գործունեությունը նշանավորվել է նաև աշխույժ քաղաքաշինությամբ։ Տիգրանի նվաժումներից և Հայկական տերության կազմավորումներից հետո Արտաշատն այլևս չէր կարող կատարել մայրաքաղաքի դեր։ Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը կառուցվել է Ք. Ա. 80-70-ական թվականներին Աղձնիք նահանգում՝ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյա վտակներից մեկի ափին։



Երվանդունիների թագավորություն


   Ք. Ա. VII դարի առաջին կեսին հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների ավագ ճյուղի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։ Սկայորդու որդին Պարույրը միավորեց վանա լճից մինջև Եփրատ ընկած ողջ տարածքը։ Պարույր Նահապետը ճանաչվեց հայոց թագավոր։

   Ք. Ա. 580-570ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ Ա Սակավակրածը, նրա անունով էլ կոչվեծ ճյուղերից մեկը Երվանդական։ Երվանդ Սակավակյացի օրոք հայոց թագավորույունը ուներ քառասուն հազարանոց հետևաք և ութ հազար հեծյալ զորք, որը այդ ժամանակ շատ մեծ թիվ էր կազմում։ Թագավորությունը հասնում էր մի կողմից կուր գետ, մյուս կողմից սև ծով, ինչպես նաև Մարաստան և միջագետք։

   Մարաստանի գերիշխանությունը վերածվեց Ք. Ա. VI դարի կեսին երբ Երվանդ Ա-ի որդին Տիգրան Ա-ը Պարսից արքա Կյուրոս մեծի հետ ապստամբեց Մարաստանի դեմ։ Աբստամբության հաջողությունից հետո Տիգրանի իշխանությունը Հայաստանից բացի տարածվում էր նաև՝ Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Մովսես Խորենացին գրել է Տիգրան Ա-ի մասին՝ «Նա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ»։ Տիգրանը մահացավ Ք. Ա. 525 թվականին գահը անցավ նրա որդին Վահագնին։

   Ք. Ա. 521 թվականին բազում պատերազմերից հետո Հայաստանը ճանաչում է Աքեմենյանների գերիշխանությունը, սակայն պարսիկները գնում են որոշ զիճումների։ Երվանդականները ունեին լիակատար ներքին ինքնավարություն, սեփական դրամ։ Ք. Ա. 520 թ. Աքեմենյան տերությունը բաժանվում է քսանմեկ վառչական միավորուների՝ սատրապությունների։ Հայաստանի սատրապությունը շարունակում էին ղեկավարվել Հայկազուն-Երվանդական կողմից։ Հայաստանը՝ որպես Աքեմենյան տերության կազմում մնաց Ք. Ա. 331 թվականը։ Հայաստանը տասներեքերրորդ սատրապությունն էր։ Ք. Ա. 336 թվականից հետո Հայաստանի սատրապ է դարձել Երվանդ Գ, որին էլ վիճակված էր վերականգնել Հայաստանի անկախությունը։


  Մակեդոնիայում Փիլիպոս Բ արքայի սպանությունից հետո գահ է բարձրանում որդին՝ քսանամյա Ալեքսանդրը (Ալեքսանդր Մեծ կամ Ալեքսանդր Մակեդոնացի Ք. Ա. 336-323 թթ)։

   Ք. Ա. 334 թվականին մակեդոնա-հունական զորքերը Ալեքսանդրի գլխավորությամբ մի քանի ճակատամարտում պարտության են մատնում աքեմենյան տիրակալ Դարեհ Գ։ Ամենավճռական ճակատամարտը տեղի է ունենում Ք. Ա. 331 Հոկտեմբերի մեկին։ Հայերը առաջնորդում էին աքեմենյան զորքի աջ թևում։ Չդիմանալով Մակեդոնական զորքի ճնշմանը աքեմենյան զորքերը սկսում են նահանջել։ Մակեդոնացին սկսում է հետապնդել Դարեհին, սակայն նրա հետապնդումը ձախողվում է ի շնորհիվ բանակի աջ թևի հերոսական գործողություններից։ Հայ զինվորների շնորհիվ Մակեդոնացին դադարեցնում է Դարեհի հետապնդումը։

   Արժանապատվորեն հայրենիք վերադարձաց հայկական զորքերը Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնում են Հայաստանի անկախությունը՝ Երվանդ Գ-ն Մեծ Հայքում իսկ Միթրաուստեսը Փոքր Հայքում։ Մակեդոնացին մեկ անգամ ել է փորձում հայերի դեմ ճակատամարտել երկու-երեք տարի անց, երբ զորք է ուղղարկում Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջան նպատակ ունենալով գրավելով այն։ Բայց այս անգամ ևս Մակեդոնացու պլանները չիրականացան, հայերը նորից հաղթող դուրս եկավ։ Հայաստանը այդ շրջանում ուներ լիակատար անկախություն։

   Մինչև Ք. Ա. III դարի վերջը Հայաստանը կարողացավ ոչ միայն պահպանել իր անկախությունը այլև հակադրել տարածաշրջանը գերիշխանությանը՝ Սելեկյանների։ Ք. Ա. III-րդ դարի վերջին նպաստավոր պայմաններ ստեղծեցին Սելեկյանների վաղեմի ծրագիրը իրականացնելու համար։ Սելեկյան զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ Ք. Ա. 201 թվականին արշավեցին Հայաստանի դեմ։ Երվանդ Դ վերջինը զոհվեց, սպանվեց նաև իր եղբայրը։ Դրանով Ք. Ա. 201 թվականին Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունների Երվանդական ճյուղի իշխանությանը։

   Հայկազուն-Երվանդականների թագավորությունը իր կառավարման համակարգը ժառանգություն ստացավ Վանի թագավորությունից։ Ք. Ա. VII-VI-րդ դարերում երկրի արքան կրում էր "Հայոց թագավոր տիտղոսը"։ Արքան երկրի գերագույն տերն էր, զորքերի գլխավոր հրամանատարը, կարող էր պատերազմ հայտարարել, պայմանագրեր կնքել, նոր քաղաքներ կառուցել։ Արքայից հետո գլխավորը քրմապետն էր։ Նա հոգևոր գերագույն առաջնորդից բացի նաև երկրի Մեծ դատավորն էր, արքայի գլխավոր խորհրդականը, նշանակվում էր արքայի ընտանիքից։ Արքան երկիրը ղեկավարում էր արքունիկի և արքունի գորքակալների միջոցով։ Ք. Ա. 521-331 թվականները Հայաստանում իշխում էին Հայկազուն-Երվանդականները, որոնք ենթարկվում էին Աքեմենյաններին՝ սատրապի կարքավիճակով։




Վանի արքաները

Սարդուրի Ա Ք. Ա. 835-825 թ.

Իշպուինի Ք. Ա. 825-810 թ.

Մենուա Ք. Ա. 810-786 թ.

Արգիշտի Ա Ք. Ա. 786-764 թ.

Սարդուրի Բ Ք. Ա. 764-735 թ.

Ռուսա Ա Ք. Ա. 735-710-ական թ.

Արգիշտի Բ Ք. Ա. 710-ականից-685 թ.

Ռուսա Բ Ք. Ա. 685-645 թ.
















Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում

Ապրիլի 26-ին հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի ստեղծագործական հավաքի առաջին օրը, հասարակագիտական նախագծային խմբի բաց պարապունք էր, որի ընթացքում մենք ներկայացրեցինք հասարակագիտական ստուգատես նախագծի շրջանում արված աշխատանքները: Կաին հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից, կարծում եմ նրանց շատ հետաքրքրեց մեր կողմից արված աշխատանքները:

Մեր քննարկումը բաղկացած էր երկու մասից, սկզբում մենք ներայացրեցինք հեղինակային կրթական ծրագրի ընթացքում մեր այցելությունները դատարաններ, ՀՀ Ազգային ժողով և ՀՀ կառավարություն, իսկ երկրորդ կեսին մենք ներկայացրեցինք մեր քննարկումները և նրանց արդյունքները։ Մենք ավելի շատ խորացանք անչափահասների իրավունքների խախտման վրա, քննարկումը անցավ շատ հետաքրքիր և շատ ազատ։ «Գրել է Էդուարդ Ջահանգիրյանը»


Արեն Մկրտչյանի այցելությունը Մխիթար Սեբաստացի կրթահամալիր


Картинки по запросу Ô±Ö€Õ¥Õ¶ Õ„Õ¯Ö€Õ¿Õ¹ÕµÕ¡Õ¶   Երեքշաբթի ժամը11:00-12:40 մարտի 19-ին մեզ մոտ եկել էր Ազգային Ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Արեն Մկրտչյանը պատմել էր մեզ, որ երբ նա Երևան էր եկել նա տեսել էր Մաշտոցի պուրակի մոտ անցկացվող միթինգը և մի կնոջ, որը պառկել էր բետոն լցնող մեքենայի արջև, և ասել էր՝ ”դու կարաս այստեղ բետոն լցնես, բայց մենակ ինձ վրայել”։ Արեն Մկրտչյանը պատմել էր, թե ոնց էին նման հարցերին վերաբերվում Ալավերդիյում։ Նա մեզ պատմել էր, որ նրա հարազատ քաղաքում իր իրավունքեր պաշտպանող մարդուն կոչում էին գործ տվող, այդ պատճառով նա զարմացած էր երբ Երևան գալով իմացավ, որ այստեղ մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար։ Եվ այդ ամենը տեսնելով Արեն Մկրտչյաննել որոշեց միանալ արդարության համար պայքարող ուժերին։ Նա պատմում էր թե ոնց Երևան մտնելու օրվան նախորդ երեկոյան Փաշինյանը ասաց, որ ով չի ուզում գնալ առաջ թող հիմա թողնի այս ամենը, բայց Երևան մտնելուց հետո հետ ճամփա չկա։ Եվ Արենը մեզ պատմեց, որ ոչ մեկը ձայն չհանեց ու բոլորն են շարունակեցին ճանապարհը։ Մի օր՝ երբ երկիրը հեղափոխական վիճակում էր, Արենին զանգահարեցին Ալավերդիից իր մտերիմները և ասեցին, որ նրանք փակել են քաղաքի ճանապարհները։ Արեն Մկրտչյանը մեզ ասաց, որ հեղափոխությունը դա հնարավորություն է ժողովրդի համար ունենալ իրենց երեզած երկիրը։ Նա մեզ ասաց, որ Հայաստանը երկար ժամանակ քնած վիճակում էր այդ հարցում և այն, որ եթե նույնիսկ Ալավերդցիների պես մարդիկ սկսեցին պայքարեն իրենց իրավունքների համար, ապա դա նշանակում է, որ երկիրը վերջապես արդնացել է այդ քնից։

Հայերի ցեղասպանություն

Հայերի հայրենզրկման և ոչնոացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր օսմանյան Թուրքիայի կողմից մինչև Առաջին աշխարհամարտը։ Հայերի բնաջնջումով, ըստ այդ ծրագրի, կփակվեր նաև Հայկական հարցը։   Թուրքերը լինելով եկվոր ցեղեր և զավթողական պատերազմերով հաստատվելով օտար երկրներում գերխնդիր են դրել իրենց արջև նվաճաց ժողովուրդներին թուրքացնել և ստեղծել թուրքական նոր հայրենիք։ Ըստ նրանց մշակած ծրագրի որոշված էր բոլոր թուրքալեզու ժողովրդներին համախմբել մեկ միասնական թուրքական պետության՝ Մեծ Թուրքիայի մեջ։ Որոշված էր ստեղծել մի կայսրություն, որը ընգրկելու էր Բոսֆորից մինչև չինաստան և Սառուցյալ օվկյանոս ընկած տարածքները։ Ըստ այդ ծրագրի քրիստոնյա ժողովուրները, այդ թվում հայերը, կամ պետք է ձուլվեին, կամ ոչնչացվեին։ Հաջորդ փուլում թուրքերը որոշել էին՝ գրավվել ռուսական և պարսկական Ադրբեջանները, թուրքմենստանը, արևելյան հայաստանը։ Ցեղասպանության հիմնական պատճառներին մեկը Հայկական հարցի վերացումն էր։ Որոշակի դեր էր խաղում նաև տնտեսական գործոնը։ Չնայաց անբարենպաստ հայերը իրենց աշխատասիրությամբ և տաղանդի շնորհիվ կարողացել էին խոշոր կապիտալ, սեփականություն կուտակել, որին տիրանալը թուրքերի նպատակներից մեկն էր։  Հայոց ցեղասպանության ծրագիրը իրականացվում էր փուլ առ փուլ։ Արաջին ամիսներին հայերի կոտորածներ տեղի ունեցան Կովկասյան ճակատի մերձակագոտում, այդ թվում իրանին ու Ռուսաստանին ենթակա մի շարք շրջաններում։ Թուրքերը զորահավաքի ընթացքում ոսմանյան բանակ զորակոչեցին 18-45 տարեկան երեք հարյուր հազար հայ։ Նրանց տեղափոխեցին ճակատ, որտեղ նրանք կատարում էին ծանր աշխատանք։ Շուտով հայերին մեկուսացրեցին և խումբ առ խումբ վերածրեցին։ Մյուս քայլով երիտթուրքերը նպատակադրվել էին վերացնել հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար ուժերին ու գործիչներին։ 1915 թվականներին սկսվեց ցեղասպանության մեծածավալ գործողությունը․ հայությանը ենթարկեցին համատարած կոտորածների բռնի տեղահանության և աքսորի։  «Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոցցեղասպանությունը կազմակերպող ևիրականացնող Երիտթուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկականջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։Կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Նեմեսիս է կոչվել հինհունական վրեժխնդրության աստվածուհու անունով:  Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Մասնավորապես, որոշում է ընդունվել ի կատար ածել երիտթուրք Միություն և Առաջադիմություն կուսակցություն պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո և հատուկ Ֆոնդ ղեկավար՝ Շահան Սաչագլյան։   Աշխարհի տարբեր երկրներում հայ վրիժառուները հաշվեհարդար տեսան հայոց ցեղասպանությունը կազմակերպած մի շարք գործիչների հետ։ Նրանցից շատերը սպանվեցին Վրաստանում, Գերմանիայում և Իտալիայում։ Ես շատ դրական եմ համարում այդ ծրագիրըև չնայած ներկայումս դաշնակցություն-կուսակցությունը ունի մի շարք խնդիրներ, այդ ծրագրի համար նրանք արժանի են հարգանքի։

Մայիսյան հերոսամարտեր


Մայիսյան ճակատամարտերի  պատմական նշանակությունը: Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի բովանդակությունը, այսպիսով, ռուս-թուրքականից դարձավ թուրք-անդրկովկասյան, իսկ ապրիլի սկզբից վերաճեց թուրք-հայկական զինված հակամարտության: Թուրք-հայկական պատերազմի վճռական փուլում հայությունը կարողացավ համախմբվել և արժանի հաղթանակներ տանել:  Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, Շիրակի և Ջավախքի դիմադրական մարտերը հարստացրին մեր պատմության ռազմական տարեգրությունը նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր:Հայկական կանոնավոր զորքի ու նրան աջակցող աշխարհազորային ուժերի մղած հաջող ռազմական գործողությունները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտությահ պայմանագիր: Այդ ճակատամարտերում ձեռք բերած հաջողություններն արդյունք էին հայ ժողովրդի տարբեր հատվածների, խավերի, ռազմական ու քաղաքական մարմինների միջև հաստատված միաբանության: Այդպիսով՝ Մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային միաբանությունն է: Դժվարին և օրհասական պայմաններում Մեծ եղեռնի և պատերազմի պատճաոած մարդկային, նյութական և հոգևոր մեծ կորուստներից դեռևս ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել:  Հայ ժողովրդի երկու խոշոր հատվածների քաջարիզավակները, համախմբվելով մեկ զորքի մեջ, կռվեցին իրենց հայրենիքի, հարազատ ժողովրդի գոյության, Հայաստանի ազատության և անկախության համար: Մայիսյան հերոսամարտերով ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը դրվեց: Այսպիսով ռազմաքաղաքական գործընթացների բերումով հայ ագգային-քաղաքական ղեկավար ուժերը ստանձնեցին Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի պաշտպանության ծանր առաջադրանքը, իսկ նորահոչակ հայկական պետությունր դարձավ աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունր կարողացավ իրավական ճանաչում ստանալ Անտանտի երկրների կողմից, մասնակցել հաշտության խորհրդաժողովին և, վերջապես, իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպել Սևրի պայմանագրով:


Առաջին Հանրապետության ստեղծում

1. Ներկայացրե՛ք Արևմտահայ և Արևելահայ Ազգային խորհուրդները և դրանց նշանակությունը: 

Արևմտյան ազգային խորհուրդ

Անդրկովկասում ապաստան գտած մոտ 300.000 արևմտահայ գաղթականությունը, ոգևորվելով ռուսական իշխանությունների նոր վերաբերմունքից և Ռուսաստանում հաստատված քաղաքական ազատությունների մթնոլորտից, սկսեց կազմակերպվել։ Երևանում 1917 թվականի Մայիսի 2-11-ը կայացավ արևմտահայերի առաջին հանրագումարը։ Ընդունվեցին որոշումներ մի շարք կարևոր հարցերի՝ փախստականներին օգնելու, հայրենիքում արևմտահայերի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, Ռուսաստանում եղած արևմտահայ մոտ 3.500 ռազմագերիներին ազատ արձակելու, հայկական մարզերի տնտեսության վերականգնման վերաբերյալ։ Ընտրվեց կենտրոնական ղեկավար մարմին՝ 15 հոգուց կազմված Արևմտահայ ազգային խորհուրդ։ Խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Փափազյանը, իսկ պատվավոր նախագահ՝ Անդրանիկը։ Վանի, Խնուսի և Էրզրումի մարզերում կարճ ժամանակ անց ձևավորվեցին և սկսեցին գործել Արևմտահայ ազգային խորհրդի տեղական կազմակերպությունները։

Արևելահայ ազգային խորհուրդ

Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը՝ Հայոց ազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում 1917 թվականի Սեպտեմբերի 29-ից մինչև Հոկտեմբերի 13։ Մասնակցում էին քաղաքական և հասարական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավոր։ Բազմազան էր քննարկված հարցերի շրջանակը՝ ճակատի պաշտպանության, պարենային, փախստականության գործերի, զեմստվոնների հաստատման մասին և այլն։ Համախորհրդակցության քիչ անց, ըստ նրա որոշման, ձևավորվեց 35 անդամներից կազմված օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով։ Վերջինս իր կազմից ընտրեց 15 հոգուց կազմված գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ։ Խորհուրդի նախագահն էր Ավետիս Ահարոնյանը, քարտուղարը՝ Նիկոլ Աղբալյանը։ Ազգային խորհուրդի կազմը բազմակուսակցական էր, կային նաև անկուսակցականներ։ Մեծամասնություն էին կազմում ՀՅԴ անդամները։ Ազգային քաղաքական նոր մարմինների ստեղծումով ավարտվեծ Հայոց ազգային բյուրոյի գործոնեությունը։ Հայոց ազգային խորհրդի նստավայրը Թիֆլիսն էր։ Հայաստանում ձևավորվեցին ազգային խորհրդի տեղական մարմիններ։

2. Ներկայացրե՛ք և մեկնաբանե՛ք Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Փորձե՛ք գնահատել այն։ 

1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում ստորագրվեց հաշտության պայմանագիր Խորհրդային Ռուսաստանի և քառյակ միության երկրների միջև։ Հաշտության պայմանագրի չորրորդ հոդվածով և ռուս-թուրքական լրացուցից պայմանագրի համաձայն՝ օսմանյան Թուրքիային անցան Արևմտյան Հայաստանի ազատագրված մարզերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույտ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսի և Բաթումի մարզերից։ Այսպիսով՝ Բրեստի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները, բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը։ 

Իմ անձնական գնահատականը այդ պայմանագրին հետևյալն է․ Հայերին նույնիսկ չհարցրեցին, երբ կնքում էին այդ պայմանագիրը, որը մեր երկիրը մասնատեց և թուլացրեց։ Իրենք անում էին ամեն ինչ, որ պայմանները հարմար լինեն միայն իրենց և Թուրքիային, իսկ մեր երկիրը փլուզվի։

I-ին համաշխարհային պատերազմ


1.       Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքականծրագրերը:
   Թուրքերի նպատակն էր Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական, մյուս ժողովուրդների օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ։ Այդ ծրագրի մեջ Հայաստանի լուրջ խոչնդոտ է, որը թուրքերը որոշել են ոչնչացնել։ Այդ պատճառով էլ Կովկասյան ճակատը դարձավ ռուս-թուրքական հերթական բախման գլխավոր ռազմադեմը։ Թուրքերը դարձան դաշնակից Գերմանացիներին, որոնք խոստացան նրանց օգնել նրանց՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեմ պատերազմի դեպքում։
   Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ թուրքերի դեմ հերթական պատերազմից։ Ցարական կառավարությունը ձգտում ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սև ծովյա նեղուցներին և Կ․ պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում։
2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարականկազմը:
   Հայրենասիրական բուռն վերելքի պայմաններում 1914 թ նոյեմբերի սկզբին արդեն ձևավորվել էին կամավորական չորս ջոկատներ (կոչվել են նաև խումբ, դրուճինա)։ I ջոկատը Սալմաստում էր, հրամանատարն էր Անդրանիկը։II ջոկատը կազմավորվեց Իգդիրում, հրամանատարն էր Դրոն։ III ջոկատը Համազասպի հրամանատարությամբ ստեղծվեց Կաղզվանում, իսկ Սարիղամիշում ձևավորվեց IV ջոկատը՝ Քեռու գլխավորությամբ։ Հետագայում պահեստային ուժերի հիման վրա կազմավորվեց V խումբը՝ Վարդանի գլխավորությամբ։
   Կարսի մարզում ձևավորեց մեկ այլ ջոկատ՝ թվով VI-ը։ 1915 թ․ սկզբներին այն ուներ 500 մարտիկ․ խմբի հրամանատարը և շտաբի պետն էր Աղանիկ Ջանփոլադյանը, իսկ սպայակույտի կառավարիչն էր Հայկ Բժշկյանցը։
   1915 թ․ ամռանը Հ Արղությանը գլխավորությամբ ստեղծվեց VII ջոկատը, իսկ նոյեմբերին՝ VIII ջոկատը՝ Նիկոլ Աղբալյանի ղեկավարությամբ։

խմբակներ և կուսակցություններ

1-ին ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները: Փորձե՛ք գնահատել նրանց գործունեությունը

   "Պաշտպան հայրենյացը"- ստեղծվել է 1881 թվականի Մայիսին Կարինում Խաչատուր Կերեքցյանի ջանքերով։ Այդ շրջանում ամենաազդեցիք կազմակերպությունն էր։ Գործում էր գաղտնիության պայմանում, թեև իրեն հռչակել է "Երկրագործական ընկերություն", իրականում զբաղվում էր Հայ ժողովրդի աբստամբական պայքարի կազմակերպմամբ։ Նրանք ունեին տպագրական սարք, որով տպում էին՝ կոչեր, անդամության տոմսեր և այլն։ Նրանք ուզում էին իր մասնաճյուղերը ստեղծել՝ Վանից մինչև Զեյթուն։ 1882 թվականի Նոյեմբերին թուրքական ոստիկանությունը հայտնաբերում է ոստիկանությունը և ձերբակալում 70 մարդ։ Հաջորդ տարի տեղի է ունենում դատավարություն՝ 40 դատապարտվածներից հինգին մահապատիժ են վճիռ են կայացնում։ Սակայն վախենալով հայերի ըմբոստությունից՝ դատավճիռը փոխարինում են երկարատև բանտարկությամբ։
   "Հայրենասերների միություն"- ստեղծվել է 1882 թ․-ին Մոսկվայում մի խումբ ուսանողների կողմից։ Գաղթնի տպագրել են առաջին հայ քաղաքական լրագիրը՝ "Ազատության ավետաբեր" թերթը, որի խմբագիրն էր Ներսես Աբելյանը։ Կազմակերպությունը կոչ եր անում ժողովրդին՝ հույս չդնել Եվրոպայի վրա, այլ աբստամբել թուրքերի դեմ։ Դադարում է գործել 1884 թ․-ին։
   "Հայասեր-ազգասեր"- խմբակը ստեղծվել է 1882 թ․-ին Երևանում ուներ մոտ երեսուն անդամ, փորձել է զենք առաքել թուրքյայում ապրող հայերին։ Նպատակն է եղել՝ հայոց լեզվի և դպրոցի պահպանումը, Հայաստանը ցարական ու սուլթանական լծից ազատումը։ Մի տարի հետո խմբակի անդամներից շատերին բանտարկում են, մի մասին աքսորում։
   1882 թ․-ին Թիֆլիսում մի խումբ հայ երիտասարդներ Գ․ Արծրունու գլխավորությամբ հիմնում են Հայկական հարցի լուծմամբ մտահոգ գաղտնի խմբակ, նա գործում էր մինչև 1886 թվականին։ Այդ թվերին ստեղծվում էին այլ ազատական խմբակներ, այլ վայրերում։ Դրանք մեծ աշխատանք կատարեցին հայրենասիրական գաղափարների գործում, հիմք հանդիսանալով ազգային-քաղաքական կուսակցությունների ձևավորման համար։


Հայ ազգային երեք կուսակցությունների ծրագրերը, նպատակներն ու գործունեությունը

   Արմենիականների կուսակցություն, առաջին հայկական կուսակցությունը: Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։ Հայաստանի Հանրապետությանանկումից հետո միավորվել է ձախ հնչակյանների հետ և ստեղծվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Կուսակցության փաստական ստեղծողը և ղեկավարը Մկրտիչ Թերլեմեզյաններ։ Արմենական կուսակցության ծրագիրը ձևավորվեց գործունեության աոաջին տասնամյակի ընթացքում։ Այն բաղկացած էր յոթ մասից։
   Արմենականները գտնում էին, որ հայությանը պետք է նախապատրաստել հեղափոխության համար, զենք հայթայթել և զինախմբեր ստեղծել։ «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը։ Կուսակցությունը մեծ մասնակցություն ուներ 1890-ականներին արևմտահայության զանգվածային կոտորածներին ժամանակ մղած պայքարին, ինչպես նաև1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերին:
   Արմենական կուսակցությունը մասնաճյուղեր ուներ Վասպուրականում (Վանի վիլայեթ), Մուշում ու Բաղեշում (Բիթլիսի վիլայեթ), Տրապիզոն ու Կոստանդնուպոլիսքաղաքներում։ Կուսակցության տեղական կազմակերպություններ էին հիմնվեցին նաև Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում, Հարավային Կովկասում, ինչպես նաև ԲուլղարիայումԵգիպտոսումԱՄՆ-ում, Պարսկահայաստանի Թավրիզ ևՍալմաստ հայաշատ քաղաքներում։ Կուսակցությունը, գտնվելով Վասպուրականում, առաջնային նպատակ ուներ զինել տեղի հայ բնակչությանը։ Զենքը փորձում էին անցկացնել հիմնականում Պարսկաստանից։ 1890-ականների սկզբներին Վանում և Շատախում գործում էին իննսունից ավելի մարտական խմբեր։ Արմենական կուսակցության կին քարոզիչներից հայտնի էին Եղիսաբեթ Կոնդակչյանը և Մարինա Ձարուխյանը։ 1896 թվականին՝ Վանի ինքնապաշտպանությունից հետո, կուսակցությունը աստիճանաբար կորցրեց իր ուժն ու դիրքերը։1908 թվականի հոկտեմբերին Եգիպտոսի Ալեքսանդրիաքաղաքում արմենականները, միավորվելով «վերակազմյալ հնչակյանների» հետ, կազմել են սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որն էլ 1921 թվականի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում միավորվել է Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ):

   Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ), հայ ազգային կուսակցություն։ 1887 թ. Ժնևում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Դրանք էին՝ Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), Գաբրիել Կաֆյանը (Շմավոն)։ Դա Հայ ազգային կուսակցությունների շարքում երկրորդն էր՝ Արմենականների կուսակցությունից
հետո։
   Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու և ռուս հեղափոխական նարոդնիկ Ալեքսանդր Գերցենի գաղափարների։ Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։ Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով։
Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում «Հնչակը»։ Այն իր անունը ստացել էր Գերցենի «Կոլոկոլից»։
   Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում։
   Հնչակյան կուսակցության ծրագիրը կազմված էր հեռավոր և մոտակա նպատակներից։ 
Ծրագիրը հայ ծողովրդի հեռավոր նպատակ էր հայտարարում սոցիալիստական հասարակության հաստատումը՝ իդեալական համարելով սոցիալիստական հարաբերությունները։ Այս հարաբերությունները վերջ կդնեին մարդու շահագործմանը և կնպաստեին հասարակության յուրաքանչյուր անդամի լիակատար զարգացմանը՝ պահպանելով մարդկային բնական իրավունքները։ 
Ծրագրի մոտակա նպատակ էր հռչակվում Արևմտյան Հայաստանիազատագրումը։Վերոհիշյալ նպատակներին հասնելու միջոց էր համարվում հեղափոխությունը՝ ժողովրդական ապստամբության միջոցով։

   Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, հայ ազգային սոցիալիստական կուսակցություն: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից: Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում և սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ Ներկայացված է Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Իրանի, Սիրիայի խորհրդարաններում։
   կուսակցության նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։ Այն արտահայտվել է ՀՅԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ.-ին կուսակցության առաջին ընդհանուր ժողովում (հրապարակվել է կուսակցության «Դրոշակ» պաշտոնաթերթում, 1894 թ.-ին)։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցեց հայկական կամավորական շարժման կազմակերպմանը, բազմաթիվ դաշնակցականներ զինվորագրվեցին, մարտական գործողությունները հմտորեն ղեկավարեցին Անդրանիկ Օզանյանը, Դրաստամատ Կանայանը (Դրո), Համազասպ Սրվանձտյանը, Վարդան Մեհրաբյանը, Արշակ Գաֆավյանը և ՀՅԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ։ Մեծ Եղեռնի ժամանակ շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերին Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան։
   1917-ի Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխությունից հետո ՀՅԴ մասնակցեց Անդրկովկասում իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհրդային Ռուսաստանից անջատելուն և ինքնուրույն Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (ԱԴՖՀ) կազմավորմանը։ Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղաքական գործոնների ազդեցության հետևանքով ԱԴՖՀ շուտով (1918-ի մայիսի 26) տրոհվեց, կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) ինքնուրույն հանրապետությունները։
   Հայաստանի Հանրապետությունում հաստատվեց բազմակուսակցական համակարգ։ ՀՅԴ-ն նորաստեղծ պետության առաջատար քաղաքական ուժն էր. նրա ներկայացուցիչները՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը, հաջորդաբար գլխավորեցին հանրապետության կառավարությունը։ 1919 թ.-ի մայիսի 28-ին կառավարությունը Հայաստանը հռչակեց «միացյալ և անկախ հանրապետություն»՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ։
   1920-ի աշնանը բռնկած թուրք-հայկական պատերազմի ժամանակ Հայաստանը մեկուսացվեց, նրան լքեցին արևմտյան դաշնակիցները, օգնության չհասավ նորաստեղծ Ազգերի լիգան: Իր ճնշումն ուժեղացրեց նաև Խորհրդային Ռուսաստանը։ Պատերազմում պարտվելով՝ Հայաստանը ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920-ի դեկտեմբերի 2), որով տարածքային մեծ կորուստներ կրեց։ Միաժամանակ կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանությունից և այն հանձնում բոլշևիկներին։ Մինչ այդ, Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն՝ կարմիր բանակի զորամասերի հետ անցավ հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։
   Իմ նշած երեք կուսաքցությունների հիմնական նպատակն էր՝ հայ ազատագրական շարժումը, հայոց հողերի վերադարձը, մեր օրերին երեք կուսակցություններից մեծ դեր ունի և նշանակություն հայ հեղափոխական դաշնակցություն։

հայկական հարցի ձախողվումը

«Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը
   19-րդ դարի կեսերին եվրոպական մեծ տերությունների միջև սրվեց պայքարը Օսմանյան կայսրության ազդեցություն տարածելու համար։ Միջազգային հարաբերություններում այդ հիմնախնդիրը, որն առաջ էր եկել դեռ 18-րդ դարի վերջերին, կոչվեց Արևելյան հարց։ Այդ հարցի դրսևորումներից էր Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր երկրների վեճը։
   Հետագա սրումը 1853 թվականին բերեց ռուս-թուրքական պատերազմի։ Ռուսները պարտություն կրեցին։
   Արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրության ենթակա տարածքի խնդիրն ուղղակիորեն դառնում է Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս և շուտով Հայկական հարց անունով հայտնվում միջազգային դիվանագիտության կիզակետում։


Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները: Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից 
   Փետրվարի 19-ին 1878 թ․ կնքվեց ռուս-թուրքական հաշտությունը Սան-Ստեֆանոյում։ Ռուսաստանին անցան Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Բաթումը։ Էրզրումը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը։ Այս պայմանագրում արծարծվեց Հայկական հարցը։ Այս պայմանագրում կային հայերին վերաբերվող մասեր և հոդվածներ, որոնք մասամբ էին համընկնում հայերի պահանջներին։
   Թուրքերը պայմանագրով խոստանում էին չհալածել ռուսներին աջակցած հայերին, 6 ամիս թույլ տալ ռուսական բանակին մնալ իրենց հանձնած տարածքներում, բարելավել հայերի վիճակը, պաշտպանել հայերին քրդերից և չերքեզներից։
   Սակայն դրական կողմեր էլ կային։ Գործածվում էր "Հայաստան" անվանումը, զգալի հայկական հողերի մաս անցնում ռուսներին, հայկական հարցը դառնում միջազգային հարց։
   Այս պայմանագիրը դժգոհություն առաջացրեց Արևելյան երկրներում։ Որոշվեց այն քննարկել Բեռլինում։
   Մեծ Բրիտանիան Թուրքերից ստացավ Կիպրոսը և խոստացավ իրեն աջակցությունը։ Այդ վեհաժողովին թույլ չեն տալիս մասնակցել հայերին։
   Բեռլինի պայմանագրով Հայկական հարցի լուծումը ավելի էր բարդանում։ Հայաստանի ինքնավարության հարցը մերժվում է։ Թուրքիայի խոստացած բարեփոխումների հսկողության հարցը դրվում է ոչ միայն ռուսների, այլ նաև մյուս մասնակից երկրների վրա։ Ռուսաստանը պետք է դուրս բերեր անհապաղ զորքերը։ "Հայաստան" անունը փոխարինվեց հայկական մարզերով։ Ալաշկերտ ու Բայազետը վերադարձրին Օսմանյան կայսրությանը, Ռուսաստանին մնաց Կարսը շրջակա գավառներով։

Ռուս-թուրքական, և ռուս-պարսկական պայմանագրերը

Ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք։
   1813 թվականի Հոկտեմբերի 12-ին Արցախի՝ Գյուլիստան գյուղում՝ կնքվում է հաշտության պայմանագիր։ Ի թիվս այլ տարածքների՝ Ռուսաստանին է անցնում նաև Արևելյան Հայաստանի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը։ Երեվանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ՝ Պարսկաստանի տիրապետության տակ։
   1828 թվականի Փետրվարի 10-ին Թավրիս-Թեհրան ճանապարհին գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր։ Արևելյան Հայաստանի մի մեծ հատված Երևանի և Նախիջևանի խանությունները, անցնում են Ռուսաստանին։ Սակայն Արաքս գետից հարավ ընկած պատմական Պարսկահայքի և Ատրպատականի գավառները վերադարձվում են պարսիկներին։
   Իմ գնահատականով այս պայմանագրերի շնորհիվ՝ Հայաստանը չդարձավ անկախ, և պարսկական լծից՝ անցավ ռուսական լծի տակ։ Բայց դա ուներ մի փոքր դրական կողմ, հաշվի առնելով, որ Ռուսաստանը այդ շրջանում ավելի ցիվիլ պետություն էր, ինչպես նաև քրիստոնյա պետություն էր։ Այդ հանգամանքները ունեին մի փոքր դրական նշանակություն։


Ռուս-թուրքակական Բուխարեստի և Ադրիանապոլսի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք։
   1812 թվականին  Բուխարեստում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը, որով Ախալքալաքն ու Ռուսների գրավված հարակից տարածքը զիճվել են թուրքիային, իսկ Դանուբի շրջանում Բեսարաբյան և Աբխազիան անցում են Ռուսաստանին։ Պայմանագրի կնքմանը՝ աջակցել է Մոլդովայում բնակվող հայ ազգի նշանավոր գորճիչ Մանուկ բեյը, որի պալատում էլ ստորագրվեց այդ պայմանագիրը։
   Սեպտեմբերի երկուսին Անդրիանապոլսում ռուսների և թուրքերի միջև՝ կնքվում է հաշտության պայմանագիր։ Պայմանագրի համաձայն Սև ծովի արևելյան ափերը՝ Փոթի նավահանգստով, և ախալցխան ու ախալքալաքը անցում են ռուսներին։ Թուրքիայի տիրապետության տակ գտվող հայերի թույլատրվում է անցնել Ռուսաստան։
   Այս պայմագիրը ամենևին չարդարացրեց հայերի հույսերը։ Արևմտահայերը ջանում էին վերամիավորվել արևելյան Հայաստանի հետ, բայց չստացվեց։ Եվրապական մեծ պետությունների ճնշման տակ Ռուսաստանը վերադարցրեց՝ Կարսը, Արդահանը Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրավված մյուս շրջանները։ Այլ խոսքով արևմտյան Հայերի մեծ մասը մնաց՝ Թուրքիայի տիրապետության տակ։


Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարնորը

Картинки по запросу դավիթ բեկ
 Վրաց թագավոր Վախտանգ Զ-ի բանակում ծառայող հայ զինվորները՝ Դավիդ բեկի գլխավորությամբ 1722 թվականին ուղևորվեցին Սյունիք։ Դավիդ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ։ Առաջին հաղտական մարտը տեղի ունեցավ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ։ Հայկական ուժերը միավորելու և ոգևորելու համար կարևոր էր Տաթև գյուղի գրավումը։ Նրանց դեմ միավորվեցին մահմեդական տիրակալները։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1723 թվականին Չավնդուրի մոտ,  որտեղ հայերը հաղթեցին։ Նրանք գրավեցինք նաև Զևայի բերդը, ապա Որոտան բերդը, որի չորս գրոհները հակառակորդի կողմից ետ մղվեցին, սակայն ի վերջո բերդը գրավվեց։
 Դավիդ բեկի մեկ տարվա պայքարը ազատեց Սյունիքը օտար տիրապետությունից։ Ստեղծվեց հայկական իշխանություն, կենտրոնական Հալիձորի բերդով, որի պարսից շահը 1724 թ․-ին ճանաչեց որպես Սյունիքի հայկական իշխանություն։
Картинки по запросу շուշիի բերդ Արցախի ազատագրական շարժման կազմակերպիչը Գանձասարի հայոց կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր։ Տարածաշրջանում տիրող իրավիճակից օգտվելով լեզգինները հարձակվում էին Արցախի բնակչության վրա։ Արցախում կազմակերպեցին աշխարհագրական ամրոցներ։ Հայկական զինուժի շնորհիվ 1722 թ․-ին վերջին Արցախը ազատագրվել էր պարսկական տիրապետությունից։ Արցախում հաստատվեց հայկական իշխանություն։
 Պարսիկների թուլությունից օգտվեց Օսմանյան Թուրքյան։ Թուրքական երեք զորամաս ներխուժեցին Արցախ։ Հայկական բանակների կորուստներից խուսափելու նպատակով մելիքները 6000 թուրք տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում, գիշերը ոչնչացրեցին նրանք։ Անհաջող էր նաև թուրքերի 1726 թ․-ի Շուշին գրավելու փորձը։ Այս շրջանում բազմաթիվ անգամ արցախցիներին խոստանում էին օգնություն Ռուսաստանից։ Սակայն օգնությունը չհասավ, և հայ ժողովուրդը դնելով հույսը իր ուժի վրա շարունակեց պայքարը։







Իսրայել Օրի

 Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ է: Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։
 Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը:
 1680 թվականին Օրին մեկնել է Վենետիկ1683 թվականին՝ Փարիզ, որտեղ ծառայել է ֆրանսիական բանակում, մասնակցել է Անգլիայի հետ պատերազմին, գերի ընկել: Ազատվելուց հետո մեկնել Գերմանիա:
Israel Ory.JPG 1698 թվականին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Արևելյան Վրաստանի (Քարթլի-Կախեթի) Գեորգի XII թագավորին, հայ մելիքներինԱմենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։
 1698 թվականի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699 թվականին ուղևորել Հայաստան։
 Հայաստանում և Վրաստանում իրադրությունը կտրուկ փոխվել էր։ Նախկինում ապստամբ Գեորգի XI–ը հնազանդվել և գտնվում էր Սպահանում, իսկ Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին ու Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը չեն արձագանքել Իսրայել Օրու ձեռնարկմանը։
 Իսրայել Օրուն հաջողվել է Անգեղակոթ ավանում ապրիլին գումարել Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որտեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, ավստրիական կայսրին, Տոսկանայի դքսին և ռուսաց ցար Պետրոս Մեծին՝ Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով։
 1699 թվականի սեպտեմբերին մեկնելով Դյուսելդորֆ՝ Իսրայել Օրին և Մինաս վարդապետը մշակել ու 1700 թվականի սկզբին Հովհան Վիլհելմին են ներկայացրել Հայաստանի ազատագրության ծրագիր, ըստ որի, կազմվելու էր եռյակ դաշինք։ Դաշնակիցների բանակը անցնելու էր Ռուսաստանով՝ վերջինիս համաձայնությամբ, հետևաբար, ծրագրի իրագործմանը պետք է մասնակցեր նաև Ռուսաստանը: Արտաքին օգնությունը դիտվել է որպես ազդակ՝ երկրում ապստամբական շարժում հրահրելու. Հայաստանի ազատագրությունը պետք է իրագործվեր հիմնականում սեփական ուժերով։ Ծրագրում առաջնահերթ տեղը տրվել է պարսկական լծի տակ գտնվող Արևելյան Հայաստանիազատագրությունը՝ հատուկ ընդգծելով հայ ու վրաց ժողովրդների համատեղ պայքարի անհրաժեշտության գաղափարը։ Ծրագիրն իրականացնելու համար Հովհան Վիլհելմը Իսրայել Օրուն հանձնարարականներով ուղարկել է Տոսկանայի (Ֆլորենցիա) դքսի և ավստրական կայսեր Լեոպոլդի մոտ, սակայն վերջինս հրաժարվել է Հայաստանի ազատագրման գործին մասնակցելուց՝ Իսպանական ժառանգության համար սկսած պատերազմի պատճառով։Միայն Մելիք Սաֆրազի օժանդակությամբ Իսրայել Օրուն հաջողվել է Անգեղակոթ ավանում ապրիլին գումարել Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որտեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, ավստրիական կայսրին, Տոսկանայի դքսին և ռուսաց ցար Պետրոս Մեծին՝ Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով։ Անգեղակոթի ժողովը Իսրայել Օրուն է տրամադրել նաև մաքուր, կնքված թղթեր՝ ըստ անհրաժեշտության դիմումներ կատարելու։ Իսրայել Օրու հետ Եվրոպա է ուղարկվել Մինաս վարդապետ Տիգրանյանցը՝ որպես մելիքների ներկայացուցիչ և Օրու օգնական։
 Ավստրիայի հրաժարումը խափանել է եռյակ դաշինքի ստեղծումը և, Արևմուտքից հույսը կտրած, Իսրայել Օրին վերջնականապես հայացքը ուղղում է դեպի հզորացող Ռուսական կայսրություն և 1701 թվականին մեկնում Մոսկվա:
 Իսրայել Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին: Այն պետք է տրամադրեր 25 հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան: Այստեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայել Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։
 Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:
 Դեպի Անդրկովկաս նախատեսվող արշավանքի հաջողության համար Իրանի ներքին կացության վերաբերյալ առավել ճշգրիտ տեղեկություններ հավաքելու և հայ ու վրաց ապստամբական ուժերը համախմբելու նպատակով ռուսական արքունիքը հավանություն է տվել նաև Իսրայել Օրու առաջ քաշած պարսկական դեսպանության գաղափարին։
 Շքախմբով և ռազմական ջոկատի ուղեկցությամբ Իսրայել Օրին 1708 թվականի սկզբին մուտք է գործել պարսկական պետության սահմանները։ Չնայած Իսրայել Օրու պաշտոնապես Հռոմի պապի դեսպանն էր, սակայն հանդիպել է մեծ արգելքների։ Իրանում գործող արևմտաեվրոպական, հատկապես ֆրանսիական միսիոներները Հուսեին շահին ներշնչում էին, թե Իսրայել Օրու նպատակը հայկական պետության վերականգնումն է։ Այնուամենայնիվ 1709 թվականին Իսրայել Օրուն հաջողվել է հասնել Իրանի մայրաքաղաք Սպահան և տեսակցել շահի հետ, որից հետո վերադարձել է Անդրկովկաս և այնտեղ մնացել մինչև 1711 թվականը։
 Եսայի Հասան–Ջալալյանի հետ Իսրայել Օրին 1711 թվականին վերադարձել է Աստրախան, որտեղ օգոստոսին, մութ հանգամանքներում հանկարծամահ է եղել։

Հակոբ Ջուղայեցի

Հակոբ Դ Ջուղայեցի, հայ հոգևորական, ամենայն հայոց կաթողիկոս 1655-1680 թվականներին։ Հակոբ-Ջուղայեցի-կաթողիկոս.jpg 1655 թվականի ապրիլի 8-ին օծվելով Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարճ ժամանակ անց այցելել է Սպահան՝ նպատակ ունենալով հանդիպելու այդ ժամանակ Մայր Հայրենիքի հասարակական-քաղաքական, գիտամշակութային ու գաղափարական-եկեղեցական կյանքին տոն ու ընթացք տվող Ջուղայի հայության հետ, ինչպես նաև տեսակցել պարսից շահի հետ։ Արժանանալով պարսից շահի ընդունելությանն ու բարյացակամ վերաբերմունքին՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարողացել է կարգավորել Մայր Աթոռի առջև ծառացած խնդիրները և իրավունք ստացել ծավալելու տնտեսական-բարենորոգչական, շինարարական ու լուսավորական գործունեություն։ Այդ տեսակետից նրա առաջին ձեռնարկումը եղավ Մայր Տաճարի զանգակատան ընդհատված շինարարության վերսկսումն ու ավարտումը, որի օծումը տեղի ունեցավ 1658 թվականի սեպտեմբերին, Խաչվերացի օրը։
 Հակոբ Դ Ջուղայեցին, ձեռնամուխ լինելով Մայր Աթոռի տնտեսության բարեկարգմանը, ձեռք է բերում վանքապատկան նոր գյուղեր ու կալվածքներ, կառուցում ջրանցքներ, ջրամբարներ, ջրաղացներ և համանման այլ շինություններ։ Շարունակելով Փիլիպոս Ա Աղբակեցու կրթական ու լուսավորական գործունեությունը՝ Հակոբ Դ Ջուղայեցին զարկ է տալիս Մայր Աթոռի մշակութային ու մատենագրական կյանքին, մասնավորապես ավարտին է հասցվում Փիլիպոս Ա Աղբակեցու մահից հետո ընդհատված «Գիրք պատմութեանց» կոթողային երկը, իսկ տպագրական գործունեության նպատակով Եվրոպա է գործուղել նախ Մատթեոս Ծարեցուն, ապա Կարապետ Ադրիանացուն, իսկ 1662 թվին՝ Ոսկան Երևանցուն, որը հսկայական ջանքերի գնով կատարել է գիտահրատարակչական իսկական սխրանք. 1666 թվին սկսեց և 1668 թվին ավարտին հասցրեց Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակությունը։
 Հակոբ Դ կաթողիկոսը մեծամեծ գործերով և արժանի հովվապետության շնորհիվ ժամանակակիցների հիացմունքին ու գովասանքին է արժանացել և ունեցել է մեծ հեղինակություն։ Նույնիսկ նրա հեղինակությունը ճանաչում էր Աղվանից եկեղեցին։ Հայրապետի իշխանությունը տարածվում էր նաև թուրք իշխանների և Երևանի խաների վրա։
 Հակոբ Դ Ջուղայեցին մտածում էր արևմտյան տերությունների օգնությամբ Հայաստանն ազատագրել օտարի տիրապետությունից։ Եվ ահա հայ ազատագրական շարժման արևմտաեվրոպական դեգերումների հերթական դրվագն առնչվում է Հակոբ Դ Ջուղայեցու անվան հետ։ Հույս ունենալով, որ այդ հարցում կարող է համագործակցել Հռոմի պապի հետ, նամակներ է հղել Ալեքսանդր Է և Կղեմես Ժ պապերին, ինչպես նաև կապեր հաստատել ֆրանսիական միսիոներների հետ՝ ակնկալելով նրանց միջնորդությամբ ստանալ Լյուդովիկոս XIV թագավորի հովանավորությունը։ Չբավարարվելով նման ձեռնարկումներով՝ Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անձամբ մեկնել Եվրոպա՝ հայրենիքի ազատագրության գործը իրական հիմքերի վրա դնելու համար։
 1677 թվականին Ս. Էջմիածնում Հակոբ Դ-ն հրավիրում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին ինչպես Արցախի և Սյունիքի մելիքների ներկայացուցիչները, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականներ, մեծատուններ, թվով 12 մարդ։ Քննարկման ներկայացված հիմնական հարցերը Հայաստանի ազատագրության, հայ և կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերություններն էին։ Ժողովը որոշում է օգնության խնդրանքով դիմել Հռոմի պապին և հնազանդություն հայտնելով՝ նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ։
 Նորություն այն էր, որ հատուկ քննարկվում էր Վրաստանի հետ համագործակցության հարցը։ Հակոբ Դ Ջուղայեցին հատուկ ուղերձ է հղել Ռուսաստանի ցար Ալեքսեյ Միխայիլովիչին և հայ ազատագրական շարժման պատմության մեջ առաջին անգամ օգնություն ակնկալել Ռուսաստանից։
 Իր ապագա ուղևորության հետ կապված հարցերի քննարկուների ընթացքում համոզվելով, որ եվրոպական տերություններից ակնկալվող օգնության դիմաց կարող է վտանգվել Հայ եկեղեցու ինքնուրույնությունը, ըստ էության հրաժարվում է Եվրոպա մեկնելու մտադրությունից։ Մայիս ամսից սկսում է վատանալ Ամենայն Հայոց հայրապետի առողջական վիճակը։ Հակոբ Դ Ջուղայեցին վախճանվում է 1680 թվականի օգոստոսի 1-ին։








ՀԱՅԱՍՏԱՆԻ Բագրատունյաց թագավորությունը

Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Կովկասում և Հայկական լեռնաշխարհում 885-1045 թվականներին։
Բագրատունիների ծագումնաբանությունը ունի պարզաբանման մի քանի տարբերակ։ Դրանցից առավել տարածված են անվան ծագումը հնդեվրոպական-արիական բագ (bag) արմատից, Բագրևանդ գավառի անվան, կամ ազգությամբ հրեա Շամբատի տոհմի անվան հետ։
Հելլենիստական շրջանում՝ Արտաշեսյանների ու Արշակունիների օրոք, Բագրատունիները կարևոր տեղ են զբաղեցրել թագավորի արքունիքումզ։ Ավատատիրական կարգերի հաստատումից հետո նրանք հայտնվում են զորանամակում և գահնամակում՝ հիշատակվելով երկրորդը Սյունյաց նախարարությունից հետո։
Քրիստոնեության ընդունումից հետո՝ մինչև Արշակունիների թագավորության անկումը (301-428), Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետիարքունի գործակալությունը։ Նրանց ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Հայկական մարզպանության օրոք (428-642) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ։

850-855 թվականների հակաարաբական մեծ ապստամբությունից հետո Բաղդադի խալիֆ Ջաֆար իբն Մուհամմադ ալ-Մութավաքքիլը հաշտվում է քրիստոնյաների ինքնուրույնության հետ և կառավարիչ նշանակում ապստամբության ղեկավար Աշոտ Բագրատունուն։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան և ռազմաքաղաքական իշխանությունից զատ տնօրինում նաև երկրի հարկային համակարգը ու տնտեսական կյանքը։ Համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ Աշոտ Բագրատունին քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 869 թվականին հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին, ում նստավայրը կուսակալության կենտրոն Դվին քաղաքն էր, գումարում է ժողով, որի ժամանակ որոշվում է Աշոտ Բագրատունուն օծել հայոց թագավոր։ 876 թվականին Կոստանդնուպոլսում գահ բարձրացած հայազգի Վասիլ կայսրը նույնպես օժանդակում է հայոց պետականության վերականգնմանը։ 885 թվականին` մոտ կեսհազարամյա դադարից հետո, վերականգնեց Հայաստանի կորսված անկախությունը և Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Բագարանում Աշոտին օծեց հայոց թագավոր։ Աշոտ Երկաթը ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ 921 թվականին Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը զորքեր կուտակեց Սևանա լճի ափին, փորձեց գրավել կղզին։ Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Այս իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Նիկողայոս պատրիարքը նամակ գրեց հայոց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսին, որից հետո Աշոտ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս և դաշինք կնքեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։ 

ԱնունԻշխել էՆշումներ
Աշոտ Ա885-890նախկին Հայոց իշխանԻշխանաց իշխան, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Ա890-914Աշոտ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Բ Երկաթ914-928Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աբաս Ա Բագրատունի928-953Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Գ Ողորմած953-977Աբաս Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Բ Տիեզերակալ977-990Աշոտ Գ-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Գագիկ Ա Շահնշահ990-1020Սմբատ Բ-ի եղբայր, շահնշահ հայոց և վրաց
Հովհաննես-Սմբատ1020-1041Գագիկ Ա-ի որդի, Շիրակի թագավոր
Աշոտ Դ1022-1042Գագիկ Ա-ի որդի, Սևանի թագավոր
Գագիկ Բ1042-1045Աշոտ Դ-ի որդի, Անիի վերջին թագավոր
1045-1079Կեսարիայի իշխան-թագավոր
Աշոտ Ե1079-1088Գագիկ Բ-ի որդի, Կեսարիայի իշխան-թագավոր



երևանի թանգարանի և բանգլադեշի քայլքի նկարաշարքը












































ապարանի քայլքի նկարաշարք























ՀԻՆ ԵՐԵՒԱՆ 2800



Հին թաղՀին Երևանի ամենամեծ թաղը։ Զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար:
Դա Երևանի այն հատվածն էր, ուր այժմ գտնվում է <Մոսկվա> կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ մնաց, ուստի նրա կենտրոնն կոչվել էր Շահար։ Ժամանակի ընթացքում վերացավ «շահար»՝ կենտրոնի իմաստով հասկացությունը։ Նրան չվիճակվեց դառնալ քաղաքի գործարար և վաճառաշահ մասը։ Դա վիճակվեց նրանից ավելի ցածրադիր մասին, որը ժողովրդի մոտ ստացավ «Ղանթարի տակ» անունը։ Հին թաղում էր գտնվում քաղաքի եկեղեցիների մեծ մասը։
Շհարում էր գտնվում քաղաքի կենտրոնական՝ Աստաֆյան (ներկայիս Աբովյա), փողոցը, որից դեպի արևմուք, աջ և ձախ, հյուսիսից դեպի հարավ անցնում էր Բժշկական փողոցը (ներկայիս Թումանյան)։ Ներկա Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվող <Մոսկվա> կինոթատրոնի տեղում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը Խորհրդային իշխանոիթյան որոշմամբ 1930-ական թվականներին քանդվեց, և նրա տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը։

Կոնդ, հին թաղամաս Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Հին Երևանի թաղամասերից։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։

Կոնդում է գտնվում սուրբ ..Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Բարձրություն ծովի մակարդակից

1027±1 մետր

ՁորագյուղՀին Երևանի 7 թաղերից մեկը։ Զբաղեցնում էր Հրազդան գետի ձախափնյա մասը՝ Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Թաղամասն նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները, ինչպես՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղ։ Պարսկական տիրապետության օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ»՝ պարսկերեն՝ Ձորագյուղ։ Բայց այդ անունը հայերի մոտ այն գործածական չի եղել։ Անապատն իր պարսպի ներսում շենքեր և մի քանի եկեղեցի է ունեցել, այժմ մնացել է միայն սուրբ Սարգիս եկեղեցին, որը նույնանուն եկեղեցու փոխարեն կառուցվել է 1835-48 թվականներին՝ ցարական ժամանակաշրջանում՝ Հայկական մարզի գոյության տարիներին։ Սա եղել է նաև կաթողիկոսների իջևանը։ Ըստ Առաքել Դավրիժեցու (18-րդ դար)՝ մինչև Մոսվսես Տաթևացու շինարարական աշխատանքները՝ Էջմիածնի վանքը գրեթե անմարդաբնակ էր, քանզի կաթողիկոսները Երևանի կաթողիկեում էին բնակվում կամ շրջագայում էին։ Կաթողիկոսարանը տեղադրված է եղել Հրազդանի զառիթափի գլխին։ Նրանցից դեպի հյուսիս, դարձյալ քարափի գլխին, գտնվել է սուրբ Հակոբ եկեղեցին, հարակից եղել են շատ սենյակներ, հացի փուռ, ժողովրդին սպասարկող սուրբ Սարգիս եկեղեցին։ Ձորագյուղի մի մասը վերականգնվել է։ Նախատեսվում է այստեղ վերակառուցել Հին Երևանը։ Վերականգնված թաղամասում առանձնանում է մեծատաղանդ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։

Նոր թաղ, հին Երևանի թաղերից։ Գտնվում էր Ձորագյուղի արևելյան կողմում՝ այժմյան Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքում։
Թաղամասի անվանումը կապված էր նոր երևանաբնակների հետ, ովքեր 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո եկել էին Ատրպատականից։ Այդտեղ է գտնվում մինչ այժմ կանգուն Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին։
Նոր թաղը քաղաքին էր միացել 1860-ական թվականներին՝ Ձորագյուղի հետ միասին։

Քարահանք, հին Երևանի թաղերից։ Այն գտնվում էր քաղաքի հարավարևելյան մասում։ Ժամանակին հայերը դա անվանել են Քարահանքի թաղ՝ տեղի քարահանքի պատճառով։ Դամըռ-Բուլաղի այգիներից բացի Երևանը շրջապատում էին Կոնդի, Դալմայի այգիները, Սարդարի բաղը և այլն։ Այգիների գոյությունը պայմանավորված էր բնական բարենպաստ պայմաններով՝ ջերմություն, հող և ջուր։
Քարահանքում եկեղեցիներ չեն կառուցվել, քանի որ այն հիմնականում մուսուլմանաբնակ էր։

Դավա-Յաթաղհին Երևանի թաղերից։ Հայերեն թարգմանվում է որպես «ուղտերի ննջարան» կամ «ուղտերի կացարան»։ Այդ վայրը քաղաքի այժմյան Սարի թաղին հարող և Նար-Դոսի փողոցից այն կողմը ընկած բարձրադիր հատվածն է։ Երևանը գտնվել է քարավանային ճանապարհների հատման կետում։ Նրա վրայով է անցել Իրանը Անդրկովկասի հետ կապող միջանցիկ ուղին։ Հետագայում այդ ճանապարհով անցնող քարավաններից Երևանի խանը գանձում էր համապատասխան գումար, որի պատճառով էլ ճամփան ստացավ «Խան-յոլի» (Խանի ճամփա) անվանումը։








Ի՞ՆՉ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՅԱՆՔՈՒՄ:

Առաջին հերթին քրիստոնեության ընդունումը փրկեց հայերին հարևան երկրների ժողովուրդների հետ միաձուլվելուց։Ապա հիմնադրվել են եկեղեցիներին կից դպրոցներ,ստեղծվել են հայոց գրերը։Քրիստոնեության ընդունումից հետո գումարված եկեղեցական ժողովների ճամանակ ընդունվում են հետևյալ որոշումները
  • Հոգևոր հովիվները որոշում են հայոց թագավորության տարբեր վայրերում հիմնել տարբեր հասարակական շենքեր՝ աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև՝ վանքեր ու պարսպապատ կուսանոցներ, հաստատել դպրոցներ յուրաքանչյուր վանքում։
  • Ժողովը զբաղվում է նաև ծիսական բարեկարգման հարցերով. մարդկանց հուղարկավորության ժամանակ արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծ անել, հանդերձներ պատռել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը, բազմակնությունը և այլ սովորույթներ։
  • Հանձնարարվում է հեռու մնալ մի շարք արատավոր երևույթներից՝ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։
Արտաշեսը փորձեց նախարարների իրավունքները սահմանափակել: Անխոհեմ քայլերով նա հետզհետե իր դեմ տրամադրեց նախարարներին, որոնց պահանջով և կեղծ ամբաստանությամբ 428թ. պարսից արքան գահազրկեց նրան:
Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթևը, որի համար ինքը ևս գահազրկվեց:
Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը և վերացավ Հայոց թագավորությունը:

Խոսրով 3 կոտակ.

Կարավարել է 330-338 թվերը: Ծնվել է Մեծ հայքում և  մահացել այնտեղ 338 թվականին: Պատկանել է Առշակունիների տոհմին:

Ծնողներն են Տրդատ 3-ը  և Աշխենը, իսկ նրա երեխաներն էին Բամբիշին,Վարազդուխտը և Տիրան 2-ը որը շարունակեց թագաորել իր հոր մահվանից հետո:

Վերակառուցել է Դվին քաղաքը, ստեղծել է առաջին արհեստական անտառմերից մեկը, Խոսրովի անտառը:

Պայքարել է մացխուտների արքա Սանեսանի դեմ և Սասանյան պարսիկների հետ:

Արշակ 2

Ծնվել է 4րդ դարում, հայրը Տիրաններ, որդին Պապը։
Պատերազմել է Պարսիկների արքա Շապուհի հետ և հաղթել է։
Հետո Շապուհը նրան հրավիրել էր դիզբոն և ձեռփակալելով տարել է անհուշ բերթ։

Պապ թագավոր

Պապ թագավոը ծնվել է 353 թվականին մահացել 374-ին: Նա կառավարել է 370-374 թվականներին: Պատկանել է Առշակունիների տոհմին: Նրա հայրն էր Արշակ 2-ը իսկ մայրը փառամզեմն էր: Նրա երեխաներն էին Վաղարշակը և Արշակ 3-ը նա շարունակեց թագաորել իր հոր մահվանից հետո:

Ճակատամարտել է Պարսիկների հետ և հախթել է: Նայև կռիվ է արել մուշեղ Մամիկոնյանի հետ:

Արշակ 3

Իշխանել է 378-390 թ., հաջորթողը Խոսրով դ։  Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Սակայն 384–ից հետո Պարսկաստանի ու Հռոմի միջև բանակցություններ են սկսվել Հայաստանի բաժանման շուրջ։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Դրանից հետո Շապուհ III Հայոց գահը հանձնել է Խոսրով Դ Արշակունուն։ 387–ից հետո, երբ անդամատվել է Հայաստանը, հռոմեական մասում խաղաղությամբ, բայց կայսրությունից կախյալ թագավորել է Արշակը, որի մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել իր տիրապետության ներքո գտնվող Հայաստանում։

Խոսրով 4

Խոսրով Դ (ծն. թ. անհտ. - մոտ 415), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 385 - 388 թվականներինին և 414 թ.-ից։ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։ Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին (387) միմյանց միջև. պարսկական մասում (ըստ Պրոկոպիոս Կեսարացու՝ մոտ 80%-ը) իշխեց Խոսրովը, , հռոմեականում (մոտ 20%-ը)՝ Արշակ Գ։ Շապուհ III-ի մահից (388) հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբոն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։













Լեոնարդո Դա Վինչիի գյուտերը
Լեոնարդո Դա Վինչին եղել է նկարիչ, ֆիզիկոս և գյուտարար մարդ։ Նա իր գյուտերով մյուսներից առաջ է ընկել 4 դար։ Նրա գյուտերը օգտագործում են բժիշկները, մեխանիկները և հրաշալի գյուտարար։ Դուք այսօր կիմանաք Դա Վինչիի գյուտերը որոնք երկրորդ անգամ ստեղծվել է 400 ամյակ անց։

Լեոնարդո Դա Վինչին իր խելքով դարեր առաչ է ընկել և այնքն բաներ է հնարել , որ առանց այդ բաների մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքը։

                                       Մեխանիկա
Մեքենա

Մեքենաի գաղափարը Լեոնարդոի ուղեղում եկել է դեռ 1478թ.- ին։ Նա աշխատում էր լարելու զսպանակով որի արձագվելիս մեքենան ժամացույցի նման սկսում է աշխատել, բյաց մեքենան ստեղծեցին ավելի ուշ և ուրիշ ձեվով 1752թ.- ին։


Գնդացրի նախատիպ

Լեոնարդոն ակտիվորեն գովազդում էր իր ռազմա-տեխնիկական գաղափարները: Դրանցից մեկը գնդացրի էության բացահայտումն էր: Այն չէր կարող արագ-արագ կրակել նույն փողից, սակայն, եթե կառուցվեր, տարբեր փողերից կրակահերթը արդյունավետ կարող էր հնձել հարձակվող հետևակայիններին:

Պատմության առաջին հեծանիվը



Հեծանվի առաջին գծագրերը պատկանում են Լեոնարդո դա Վինչիին: Նա առաջինն էր, ով մտածել էր անիվը պտտացնել շխթայով, բայց հեծանիվը միայն ուղիղ է գնում։

Առանցքակալ



Շատերի կարծիքով` առանցքակալի գաղափարը ծնվել դեռ Հռոմաեկան կայսրության ժամանակ: Սակայն պատմաբանները պնդում են, որ հենց Դա Վինչին է հնարել առանցքակալը:

Պարաշյուտ



Լեոնարդոն շատ էր ուզում թռնել ևրա պատճառով ուզում էր նայև անվտանգ վայրէջք կատարել։ Լեոնարդոն իր ձեռագրերում նկարագրել է սարքի ճշգրիտ չափերը, որոնց դեպքում մարդ անվտանգ կարող է վայրէջք կատարել բարձրությունից:


Տանկ


 


Դա Վինչին չէր սիրում կռիվներ և պատերազներ, բայց նա չէր ուզում, որ իր երկիրն կործանեն և դրա պատճառով էլ նա հնարել այս բան։ Լուսանկարում տանկի նախատիպն է: Այն ունի թնդանոթներ և անիվներ: Տանկում տեղավորվում են 8 հոգի: Տանկը հրելով է տեղաշարժվում, իսկ այդ ընթացքում զիվնորները պաշտպանված են լինում սարքի արտաքին շերտերով։



Անատոմիական   էսկիզներ

Անատոմիայով և ֆիզիոլոգիայով Լեոնարդոն զբաղվում էր իր ամբողջ կյանքում։ Հիմնականում անատոմիական հետազոտությունների սկզբնական փուլում արվեստի խնդիր կար՝, նա հետազոտում էր մարդու կմախքն ու մկանները։


  Լեոնարդոի անատոմիական հետազոտության հիմնական մեթոդը, դա մարմինների բացումն է։ Լեոնարդոն դրա մասին գրում էր իր տետրի մեջ՝, ծերունին նստում էր մահճակալին Ֆլորենցիաի Սանտա Մարա Նուովա հիվանդանոցում և մեռավ։ Եվ դա Վինչին բացեց նրա դիակը, որ իմանալ, թե ինչու է այդքան հանգիստ մահացել։ Դրանից հետո նա երկու տարեկան երեխու դիյակ բացեց և այնտեղ տեսավ նույն բանը ինչ տեսել էր ծերունու մոտ։
Միլան գնալու ժամանակ Լեոնարդոն զբաղվում էր ձիերի դիակ բացելով։ Իր գրքերից մեկում նա ասում էր որ ուզում է ցույց տալ մարդու, ձիու և այլ կեդանիների տարբերությունը, նա սկսում է կմախքից, հետո մկանները ջիլերով
Բացի մկանների փունքցիաներից Լեոնարդոն նույն իսկ օգտվում էր համամատման անալիզով։ Նա ասում էր, որայն մկանները որոնք շարժում են ձեռքերը սկսվում են կրծքից, ինչպես ծտերի մոտ։
Էմբրիոլոգիա:Հայեցակարգի ուսումնասիրման խնդիրները  խողովակի մեջ եւ առաջին փուլերը ներսից  օրգանիզմի աճը:  Լեոնարդոյի համար մեծ նշանակություն ուներ իր հեքիաթների առումով մարդկաին մարմնի տարօրինակության  առումով:  Այս հարցով  սկսվեց հետազոտության ծրագիրը: Հետևելով Արիստոտելին և Գալենին, Լեոնարդոն կարծում էր, որ առաջի օրգանը հայտնվելով պտղի մեջ,  զարգացման սկզբում  համարվում է սիրտը:

Էմբոլոգիա. Պայմանների հետագա վերլուծությունը  պտղի մասին տարավ Լեոնարդոյին այն մտքին  որ մոր արգանդում պտղի սիրտը չի խփում  <<որովհետև պտուղը  գտնվում է պարկի մեջ որը լի է ջրով  և  հետևողաբար չի կարող շնչել, իսկ սրտի բաբախումը անհնար է, որովհետև  նա չի կարող ստանալ մաքուր սառը օդ, որը ներգրավվում է թոքերը>>:

Միջնադարյան կենսաբանները հաշվարկում էին ողերի ընդհանուր քանակը երեսուն է: Այդ քանակը ցույց են տվել Գալենը, Ավիցեննա և  նրանցից հետո Մոնդինոն: Ողերը բաժանվում են  յոթը վզիկի, տասներկու կրծքային, համընկնում է զույգ կողիկների թվին և հինգ գոտկատեղային սակրումը և կոկկիկը համարվում էին բաղկացած  երեք ող ամենը: Լեոնարդոն  ուղեց իր սխալը ցույց տալով, որ սակրումը կազմված է ոչ թե 3 այլ 5 ողից և առաջինը կենսաբանության պատմության մեջ տվեց իսկական սակրումի պատկերը:

Նա նաև համարվում է առաջինը, որ ցույց տվեց թեքումները ողնաշարի սյան թեքությունն սակրումի և  շեղումները կողոսկրների սարքելով դրանով առավել հիմնական տարածքներ և ճիշտ ստատիկա  հասկացություն, որը մարդու մարմնի և շնչառության մեղանի մասին:Շատ հաջողված է Լեոնարդոի մոտ գանգի նկարները, որի շնորիվ  կարողացավ լուծել շատ կարևոր խնդիր.


Կոմպոզիցիաներով միաորեց մի թղտում և ցույց տվեց վերջնական պարզություն ձևը և արտաքին տեղանքով ներքին կառուցումները և  տոպոգրաֆիան առանձին մասերի:Սագիթտալիան կտրվածքի վրա   գանգի մեջտեղից: Նա ճշգրիտ պատկերել է երեք գանգային փոսիկներ նաև ֆրոնտալային և բրոնիդային սինուսներ ճիշտ տարածքային համագործակցությամբ: Ծնոտի վերին խոռոճը, իր կարծիքով հեղուկ էր պարունակում ատամների արմատը սնուցելու համար: Նրանում

գտնվում են երակներ, որոնք անցնում են ուղեղի միջով, որոնցում ավելորդ հեղուկը վերանում է գանգի խոռոճից` քթի միջոցով: Կմաղքի վերջույթների հետազոտումը ուրույն տեղն է զբաղեցնում Լեոնարդո Դա Վինչիի կենսաբանական աշխատանքներում: Նրա նկարները ոսկորների վերևի և ներքևի վերջույթների մասին` բազմազան են և ճիշտ: Լեոնարդոն տվեց գերազանց պատկերացում ուսի շեղբերի և անրակի մասին: Նրա նկարներից մեկում աջ անրակը շրջված էր և ուսի շեղբերի ակրոբիական աճեցման պատճառով, սխալմամաբ երևացել է, ինչպես առանձին ոսկոր:



Լեոնարդո Դա Վինչին շատ բաներ հայտնագործեց բայց այդ հայտնագործությունները նորից ստեղծեցին ապագայում։ Դա Վինչին հանճար էր լավ անատոմ, լավ ֆիզիկոս, և նա միշտ ասում էր <<Ով ամեն ինչ գիտի նա կարող է անել ամեն ինչ>>, գտել եմ տեղեկությունը այս հղումներից։



Առաջին հղում

Комментариев нет:

Отправить комментарий