ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գրականություն 12-րդ դասարան



Վախի ցակապատերը

Ցանկապատ ասելով կարելի է հասկանալ տարբեր բաներ, օրինակ՝ վախը, որից առաջանում են մնացած պատերը՝ անվստահությունը, ամաչկոտությունը, սահմանափակումը, օրենքները, պետականությունը և այն։ Մենք այս աշխարհի հասել ենք վախի միջոցով, և դրանից ազատվել պետք չէ, այո, պետք է լինել ավելի վստահ, պետք է լինել ավելի աշխույժ, բայց վախից ազատվել պետք չի, դա ռեֆլեքս է, որն պաշտպանում է ամենինչից՝ մեքենայի տակ ընկնելուց,  փողեր կորցնելուց, մինչև ծերանալը մահանալուց, բայց ոչ միշտ։
Վախը առաջացել է նրանից, որ այս վտանգավոր աշխարհի և մարդկանց կռվարարության պատճառով։ Ժամանակին մարդիկ վայրի կեդանիներ էին և իրար սպանում էին, որ ստանային ուտելիք, խմելիք և տարածք։ Հիմիկվա ընթացքում գրեթե բան չի փոխվեկ ստպանությունների փոխարեն գցումն ու գողությունն է իսկ ուտելիքի փոխարեն փողը։
Մարդիկ հասկացել են, որ ինչքան էլ զարգանան մեկ է վայրիությունն մնալու է, դրա համար հորինել են օրենքներ, որոնք չափավոր ցանկապատում են մարդկանց ազատությունը ի օգուտ բոլորին, բայց մեկ է կան անասուններ որոնք թքած ունեն մարդկաց վրա և նրանք հագիստ խախտում են օրենքները իրեց ագահության համար, և կան մարդիկ, որոնք օրենքները խախտում են գոյատևելու, որովհետև ունեն վախ, վախ որ նրանք չեն կարողանալու ապրել։


Վախը համ օգնում, համ խանգարում, և մեզ պետք չէ շատ խորանալ, որ հասկանանլ, ազատվել վախից, թե ոչ։ Ես մտածում եմ, որ պետք չէ ազատվել դրանից, բայց վախը պետք է լինի չափավոր։
Վախից ազատվել չի լինի իմ սիրելի ընթերցողներ միայն քչացնել, բաժանել տարբեր զգացմունքների և մտքերի, բայց վախը չի կորչի։

Իսկ դուք ինչ էք մտածում?

Աշնան հրդեհն է գալարվում

Այս բանաստեղծության մեջ գրված է ծերության մասին, որ մարդն ոչ մահացել է, ոչ էլ փրկություն ունի։ Այստեղ գրված է վախի մասին, որ այրում է քո հոգին տաջում է ուղեղտ ևմարմինդ, այդ ցավը գալիս է ոտից գլուխ տանելով քեզնից ամենինչ, և հենց գալիս է վերջը դու մոռանում ես ամենինչ  և չես հիշում ոչ մեկին դու կորչում ես աշխարհից միչև մահանալը, բայց մահից հետո դւո զգում ես ամբողջ ցավն, որ զգացել ես կյանկիդ ընթացքում հետո հանգստանում ես և մահանու։




Իմ Աշունը

Ինչ ինձ տվեց աշունը, աշունն ինձ տվեց, ՈՉ ՄԻ ԲԱՆ, ես աշնան  ընթացքում լավ հիվանդացել էի և նստած էի տանը,,,,, մենակ: Ես չէի մտածում, որ աշունն այդքան դատարկ կլիներ, այնքան անիմաստ, ես աշունից ստացա հիվանդություն և միայնություն: Այս ընթացքում ես ստացա շատ գիտելիքներ, բայց վերջում դա օգուտ չտվեց, ոնց կար նենց էլ մնաց: բայց հետո ինչ-որ բան ստացա մի բան, որը երբեք չի վերանա, օգտակար մենակություն, միայնակություն, որն ինձ ազատություն է տալիս գործերում, ստեղծագործական գործունեության մեջ և սաբայի վրա աշխատելիս, նոյեմբերն ինձ տվեց մի բան, որը կարելի է հագնել ոչնչով, բայց իրականում էյոնը շատ կարևոր է, և այս անգամ, այն միայն կվերանա: կյանքի վերջում և այն պետք է օգտագործվի






  Կոմիտաս

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի Կուտինա քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր…
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մահացել է 1935թ. հոկտեմբերի 22-ին Փարիզում։






Հրանտ Դինք

1. Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերիև հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ:Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքիիրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։

2. Թուրքյաի և Հայաստանի հարաբերությունները շատ լարված են։ Իմ կարծիքով անհնար է առանձ ուրիշ երկրների միջամտության հարդել այս լարված իրավիճակը։ Հայաստանը կարող էր հերքել ցեղասպանությունը և ըստանալ Թուրքյաի պես ուժեղ բիզնես գործընկեր։ Հայաստանը ցեղասպանություն ճանաչելով ոչ կարող է հետ բերել հողերը ոչ ել ինչոր օգնություն ըստանալ։ Այդ ամենը շատ լավ հասկանում է հայաստանի կառավարությունը բայց ի հարգանք 1915-ի զոհերի հայաստանը չի կարողանում հերքել ցեղասպանությունը։ Իմ կածիքով Հայաստան և Թուրքիա լարվածությունը երբեք չի անցնի։



Եկեղեցի


Այդ տեկստում գրված է մաթեմատիկոսի և հավատացյալի մասին, որտեղ երկու ընկերնր մտնում են եկեղեցի մաթեմաթիկոսը իր հաշվարկներով մոմը դնում է մի տեղ, որտեղ մոմը շուտ չի հանգչում, իսկ հավատացալը ուղղակի մոմը դնում է մի տեղ հետո սկսում են աղոթել, մաթեմատիկոսը չէր հավատում աստվածին, բայց աղոթում է իր ընկերոջ համար, իսկ հավատացյալը աղոթում է իր համար ագահի նման ամենինչ ուզելով։ Այս պատմվացքով գրողը ուզում է, որ մարդն պետք է աղոթի իր և ուրիշների համար չլինի ագահ, որ իր մոմը շուտ չհանգչի։












Գրականություն 2 մաս 11 դաս. դաս.


Լռության համերգ


Նա պարկած է անկողնում միայնակ և անձայն չիմանալով ինչ անել հորինում է իր կյանքի համերգն։ Նա պատկերացնում է իր կյանքն, իր հայտիությունն և սկսում է  վաելել լռությունը լռության համերգը։ Նա հասկացավ որ ինքն է իր կյանքի դիրիժորը և երբ արդնացավ անցավ աշխատանքի, մի տարի անց նա դարցավ երաժիշտ հետո կոմպոզիտոր և դիրիժոր։ Նա  վաերում էր  իր կյանքը և իր գիշերվա լռությունը, լռության մեջ հայտնվում են մտքերը և այդ մտքերի իրականցան ձևը, նրան մնում էր անել չալարել և հասնել ամենինչին։ Հինգ տարի անց հարուստ և հայտնի կոպոզիտորն գնում է տուն և պարկու անկողնում նորից ձանձրույթ, նորից լռություն, բայց նա լսում է երաժշտություն իր երաժշտությունը իր համերգ լռության համերգ, երբ առավոտյանն արդնանում է հասկանում է որդա երազ էր այդ հայտնիության հարստության ճանապարն երազ էր որ կարելի է իրականցնել կարելի չիրականացնել, ինքն գիդի որ կարող է անել, բայց կանի՞։

Ձևն ու հոգին

1. Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել:
Այսօր գերակշռողը ձևն է, այդ իսկ պատճառով լավ մասնագետները յուրաքանչյուր ոլորտում շատ քիչ են։ Նրանք ուղղակի սովորում են գործի ձևը, բայց ոչ հենց գործի բնույթը։ Բայց մյուս կողմից, հենց դա է զատում առաջատարներին հետնորդներից։
Հատվածի հղումը՝
Թումանյան բառարան
Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծննդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։



անտակ - բացատրություն

1. Տակ՝ հատակ չունեցող:
2. (փոխաբերական) Անհատակ, շատ խոր: 
3. (փոխաբերական) Անսահման, անսպառ:

անհուն - բացատրություն

1. Հուն չունեցող:
2. Հատակ չունեցող, անհատակ, չափազանց խոր:
3. Անեզրական, անծայր, անվերջ, անսահման:
4. (փոխաբերական) Անչափ, անթիվ:


առատ - բացատրություն

1. Մեծ քանակությամբ, շատ: 
2. Հորդ, վարար:
3. Հարուստ:
4. Շատ և բազմակողմանի:


անհատ - բացատրություն

1) անհատի, [գոյական]
1. Յուրաքանչյուրը, առանձին՝ եզակի մարդը որպես հասարակության անդամ: 
2. (կենսաբանություն) Ինքնուրույն գոյություն ունեցող յուրաքանչյուր առանձին օրգանիզմ, առանձնյակ (ինդիվիդ):
3. Տե՛ս Կերպար:
4. [ածական] (անհանձնարարելի) Եզակի, առանձին, մասնակի:

2)[ածական]
1. Չհատվող, չկտրվող, չխզվող:
2. Չկտրված՝ չկտրտված:
3. Չընդհատվող, չսպառվող, անհատնում, անսպառ:

3)[ածական] (ժողովրդական) 
Հատը՝ նմանը չունեցող:



երկյուղ - բացատրություն

1. Վախի զգացում, վախ, ահ: 
2. (աստղագիտություն): Մարսի երկու արբանյակներից մեկի անվանումը (Դեյմոս):



Տրնդեզի ծեսը Հայաստանում
Տրնդեզը պատմական Հայաստանի շատ վայրերում համարվել է հաղթանակի ու ռազմի աստված Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի վրայով թռչելուց, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քեզ:
Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Երիտասարդները վառած մոմերով վերադառնում էին տուն, ուր նախապես արդեն պատրաստված կային փոքրիկ դեզեր, որոնք վառվում էին այդ մոմերով: Փոքրիկ դեզեր, առանց բացառության , պետք է լինեին յուրաքանչյուր տան տանիքի վրա, որպեսզի բախտը տան վրա լիներ: Վառած դեզի վրայով ցատկում էին: Երեկոյան արձակում էին հրացաններ: Խարույկի վրայից ցատկում էին, որպեսզի չվնասվեին գայլ ու գազանից, օձ ու կարիճից, հեռու լինեին ցավ ու չոռից: Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը , իսկ կրակի վրայով առաջինը թռչում էր տան ամենատարեց կինը`մամիկը, որպեսզի իր տունը ազատի չարքերից , ապա սկսում էին թռչել երիտասարդներն ու երեխաները:
Մեծ կարևորություն ուներ նաև տրնդեզի խարույկի մոխիրը: Այդ մոխիրը, ըստ պատկերացումների, օժտված էր ուժով և առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում էին հիվանդներին, քսում էին երեխաների վզին և դեմքին, մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում: Իսկ աղջիկները մուրը քսում էին աչքերին, որպեսզի աչքացավից զերծ մնան: Տեառնընդառաջի հրավառությունից հետո փեսան իրավունք էր ստանում աներոջ տուն գնալու, իսկ երեխաներին եկեղեցի:


ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆ

Սուրբ Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը սբ. Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի ավանում և դրանց տեղում հիմնեց Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցին և համանուն վանքը։Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով:Այսպես, օրինակ, Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։













Գրականություն 1 մաս 11 դաս 




ԻՄ ԱՇՈՒՆԸ

Իմ աշունն սկսեց ընկերներիս հետ հանդիպումից, որն անցավ շատ լավ, հետո մենք մեր ուսուցիչների հետ գնատցինք գորիս։ Առաջին օրը մենք հաթարաեցինք փոքր Իշխանասարը և տեսանք սև լճի տեսարանը, հաջորդ օրը մենք գնացինք Ակսել Բակունցի քանգարան որտեղ մեզ պամեցին նրա կյանքը, մենք տեսանք նրա թուխտն ու գիրը, նրա շապիկը, իր մոր դիմանկարը և այլ բաներ։ Մերք տեսանք քարանձավներ որտեղ մարդիկ էին ապրում և հին թատրոն, որի անունը չեմ հիշում։
Երրորդ օրը մենք գնացինք սատանու կամուրջ զորաց քարեր իսկ հետո վերադարցանք տուն։ Հետո հկտեմբերին սկսվեցին ֆանկոֆոնիայի և երևանյան օրեր, երևանյան օրերին ես մասնակցեցի կիսամարաթոնին, որ բռնեց երկրորդ տեղը իմ տարիքայիններում իսկ Գարեգինը առաջին։
Հետո Վահեն սկսեց 3դ սկանավրոման նախագիծը որն անցավ շատ լավ ես նոր բաներ սովորեցի և կուզենայի որ էին շարունակեինք, մենք սկանավորեցինք Զորավար Անդրանիկի արձանը Գայի արձանը մենք ինքներըս մեզ և այլն։ Ահա ինչպես անցավ իմ աշուն ՍԺԸ-2018թ.։


3Դ ՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ

3դ սկանավորման դասընթացները վարում էր Վահե Սարգսյանը, որը շատ հետաքրքիր էր անցնում։ Մենք սկանավորում էինք արձաններ եկեղեցիներ նաև մարդկանց որը շատ դժվար էր։

Սկանավորելու համար մենք օգտագործում էինք ֆոտոխցիկ և դռոն։
Դռոնի միջոցով մենք սկանավորում էինք մեծ օբեկտների դժվար մասերը որոնք ֆոտոխցիկով հնարավոր չի սկանավորել, իսկ ֆոտոխցիկով սկանավորում ենք մնացածը։ Սա շատ հետաքրքիր նախագիծ էր որը ես շատ կուզենաի շարունակել։




Կոմիտաս
Կոմիտասը  ծնվել է 1869 թ. Անատոլիայում։Անունը  դրել են Սողոմոն։ Մայրը   քաղցր  ձայն է ունեցել։ Սողոմոնը  մեկ  տարեկան  էր, երբ  մայրը  մահացավ։Նրան  տատիկն  էր մեծացնում, 11  տարեկանում  կորցնում  է նաև հորը և  տեղափոխվում  է Էջմիածին։  Թուրքերեն  էր խոսում այնուհետև սովորում է նաև հայերեն։ Էջմիածնում   երաժշտության  ուսուցիչ է դառնում, մշակում  է  երգեր, դառնում  է  վարդապետ, ճեմարանում  երաժշտական  ծրագրում  փոփոխություն  է  մտցնում,զբաղվում  է  նաև  հոգևոր  երաժշտությամբ,  պատարագներ է գրում։1915-ին  աքսորվում է շատ մարդկանց հետ, թեև հետո  վերադառնում  է Պոլիս, բայց  ապրած սարսափից  հոգեկան խանգա րումներ է ստանում, Մահանում  է 1936թ․ հոգեբուժարանում։ Նրա   մարմինը  տեղափոխում  են Երևան և թաղում հետագայում Կոմիտասի պանթեոն կոչված վայրում։




Հարցեր և առաջադրանքներ
  •                      փորձիր նկարագրել կամ պատկերել Վախ ասվածը:                      Հսկայական լարվածություն, որը կախված է հոգեպես կամ ֆիզիկապես վտանգից, որից կարելի է կամ փախչել, կամ հարձակվել։
  •                                ինչով Արտաշը նման չէր մյուս մկներին։                                 Արտաշը մյուսներից տարբերվում էր իր խիզաղությամբ և իր ուժով։
  • այս պատմությունը դաս եղավ քեզ համար, թե ոչ:
Գրականություն 10
Սայաթ Նովա
Այս ձորերում
Այս ձորերում ամեն ինչից
Օրորոցի հոտ է գալիս,
Պապենական սուրբ օջախի
Ծուխ ու բոցի հոտ է գալիս,
Արմատի հոտ, բողբոջի հոտ
Ու խեժի հոտ տոհմածառի,


Նահապետ Քուչակ

Վարող-ցանող հոր ձեռքերի
Ու մոր ծոցի հոտ է գալիս։
Լուսի´ն, պարծենաս, ասես.
Լուս կու տամ ես աստընվորիս:
Ահա´ հողեղէն լուսին
ի գըրկիս´ւ երեսն երեսիս.
Թէ չես աւատալ այս գերուս,
յե´տ տանեմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս,
լուս պակա´ս տաս աստընվորիս:




Հովհանես Թումանյան


Հովհանես Թումանյանը ծնվել էր Դսեղում 1869թ. փտրվարի 19-ին: գրել կարդալ սովորել է հորեղբոր կրդարանում:
Առաջին սիրային բանաստեղծությունը գրել էր Ստեփանավանում, Վերգինեի համար:
1883թ. նա գնաց Թիֆլիս և սկսեց բանաստեղծել:
Նա պատկանում էր Մամիկոնյանների տոհմին և 1880-ականներից -1890-ականները
նամակները ստորագրում էր Հովհանես տումանանյանց Մամիկոնյան:
1890-ականներին Թումանյանը սկսեց արևմտյան Հայաստանի ազատագրական շարժերին, թե և դա նրան ճանաչում և շատ հարգանք էր բերում, սակայն դա նրա ողպերկությունն էր, որովհետև այդ ազգային խնդիրների պատճառով նա չէր հասցնում բանաստեղծություններ գրել:
1905թ. հայ-թուրքական բախումները սկսվեցին և Թումանյանը իր ընտանիքի հետ տեղափոխվեց Դսեղ: լոռիի շրջաններում Թումանյանը գենեռալ գուբերնատոր էր, նրան էին հնազանդվում ամբողջ տեղական կառավարությունը և ոստիկանությունը, նա շրջում էր գյուղերով և դատ ու դատաստան էր տեսնում, և տուգանում էր մինչև 500 ռուբլի: 1908թ. ձեռփակալվում է իր գործողությունների համար, սակայն իր արարքները չեն ապացուցվում և 1909թ. ամառը նա ազատագրվում է:
1915թ. Թումանյանը լիքը գաղթականների է կարողանում փրկել, հենց այդ ժամանակ իրեն անվանեցին որփերի հայր: Վերթին անգամ նա դուրս գնաց երկրից 1922թ. և մահացավ 1923թ. մառտի 23-ին:

Քառյակներ

***
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքըդ երկար,
                                       կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։


***
— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր։


***
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…


***
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի։

***
Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

***
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։







Վահան տերյան
Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ...
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշողփ
Արդյոք կապրե՞ս...
Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ...
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս...

Այս բանաստեղծության մեջ մարդն իր սիրո կարոտն է արտահայում և չի ուզում իր յարին կորցնի















Առաջին կիսամյակ
«Ալպիական մանուշակ» պատմվածքը Չարենցի կնոջ` Արփենիկի հիշատակին նվիրելուց առաջ Ակսել Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար:Այդ կնոջ անուն էր Ժենյա Գյուզալյան։
Ժենյան միջին հասակի, բարեկազմ, փոքր ինչ սրված դիմագծերով աղջիկ էր: Նա Ժենյային առաջին անգամ տեսել է Հանրային գրադարանում 1926թվականին։ Շուտով նրանց ծանոթությունը վերածվում է մտերմության։ Սակայն տեսակցություններ շուտով ընդհատվում են, քանի որ աղջիկը 1927 թվականին մեկնում է Լենինգրադ։ Ժենյան այնտեղից վերադարձավ 1931 թվականին ու աշխատանքի ընդունվեց պատմության թանգարանում։ Բակունցը միշտ պատրվակ գտնում էր ընկերակցելու նրան։ Ալպիական Մանուշակը ստեղծագործությունը աղջկան շատ է դուր եկել: Իսկ պատմվածքի մի հատված իրական հիմք ունի: 1937 թվականին Ակսել Բակունցի ողբերգական մահը խորապես ցնցեց կնոջը: Ժենյա Գյուզալյանին ձերբակալեցին 1939 թ. սեպտեմբերի 15-ին: Նրան մեղադրանք ներկայացվեց հակապետական, հակահեղափոխական գործունեության համար: Ժենյան դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ասում են, որ նա մահացել է բանտում, 1941 թվականի աշնանը: Բակունցի «ալպիական» սերը ընդամենը 38 տարեկան էր…

Ակսել Բակունց
Բակունցի և Չարենցի բարեկամությունը շատ էր հիշեցնում Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի բարեկամությունը:Նրանք մինչև կյանքի վերջ մնացին լավագույն ընկերներ: Բակունցը սովորություն չուներ իր ստեղծագործությունները բարձրաձայն կարդալ ի տարբերություն Չարենցի: Չարենցը լավ հումորներ էր ասում ու կտրուկ եզրակացություններ էր անում, Բակունցն ավելի ռոմանտիկ էր և հարուստ կախման կետերով: Չնայած դրան՝  նրանք մի մեծ ներդաշնակություն էին և իրար հասկանում էին կես խոսքից: Նրանք ուրախանում էին, երբ լույս էր տեսնում մի լավ գիրք կամ պարբերական մամուլում հանդես էր գալիս մի հուսատու ստորագրություն: Խստաբարո սիրով նրանք հովանավորում էին Մահարուն ու Մկրտիչ Արմենին, լավի համար ուրախանում էին, վատը ձաղկում անողոք ու անխնամ: Երկուսն էլ սիրում էին Ավետիք Իսահակյանին և Շիրվանզադեին, վարվում նրանց հետ մեծ ակնածանքով և վայելում նրանց փոխադարձ սերը: Ներդաշնակ էին նրանք իրենց համակրությունների ու հակակրությունների մեջ, դժվար էր գտնել մի մարդ, որին Բակունցը սիրեր ու հավատար, իսկ Չարենցը՝  ոչ, և ընդհակառակը:
Չկան այսօր երկու մեծ բարեկամները, բայց նրանց պայծառ կերպարները կապրեն և կանցնեն սրտից սիրտ, սերունդից սերունդ:

Անետիկ Իսահակյան

Իսահակյանի սովորել է Ալեքսանդրապոլում։ Վաղ երիտասարդության տարիներից Իսահակյանը զբաղվել է ազգային-քաղաքական գործունեությամբ. պրոպագանդիստական- քարոզչական աշխատանք, դրամական միջոցների հայթայթում, զենքի ձեռքբերում, կամավորական ջոկատների կազմակերպում:
1896թ.-ին ձերբակալվել է և մեկ տարի պահվել Երևանի նահանգային բանտում:
1897թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` ‹‹Երգեր ու վերքեր›› խորագրով (‹‹Իմ փերին››, ‹‹Ծաղիկ էի նորաբողբոջ››, ‹‹Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր››, ‹‹Շուշան աղջիկ քու գերին եմ››...): Այս գիրքը նախանշում էր նրա գրական ստեղծագործության սկիզբն ու հավատամքը: Հայրենիքի, սիրո, կարոտի, մայրական սիրո թեմաները Իսահակյանի ստեղծագործության հիմնական մոտիվներից են: Նրա ստեղծագործական կյանքում բացառիկ տեղ է գրավել ‹‹Ուստա Կարո›› անավարտ վեպը (առաջին տարբերակը` 1910-1912թթ.): 1915թ. Թուրքիայի կողմից իրագործված` հայոց Մեծ եղեռնի ողբերգությունը Իսահակյանը պետք է պատկերեր իր ‹‹Սպիտակ գրքում››, որի մի զգալի հատվածը տեղ է գտել ‹‹Հիշատակարանի›› գրառումներում: Եղեռնի ծանր զգացողությունների արդյունք են նրա ‹‹Ձյունն է եկել, ծածկել հիմա››, ‹‹Հայաստանին››, ‹‹Ահա նորեն եկավ գարուն›› բանաստեղծությունները: Իսահակյանը Հայկական հարցի լուծման ջերմ պաշտպաններից էր: 
Աշխարհընկալման Իսահակյանի ստեղծագործություններում. ‹‹Իմ սիրտն այնտեղ է››, 1906, ‹‹Անհուն վրեժի և ատելության››, 1908, ‹‹Անանդան և մահը››, 1908, ‹‹Հավերժական սերը››, 1914, ‹‹Լիլիթ››, 1921, ‹‹Սասմա Մհեր››, 1922, ‹‹Սաադիի վերջին գարունը››, 1923, ‹‹Մի մրահոն աղջիկ տեսա››, 1925, ‹‹Ռավեննայում››, 1926, ‹‹Համբերանքի չիբուխը››, 1928... 
 Իսահակյանի ստեղծագործությունները իրենց արժանի տեղն են գրավում համաշխարհային գրականության մեջ:

Թարքմանչած տոն

Թարգմանչած տոնը երեք տարին մեկ անգամ հոկտեմբերի շաբաթ օրն է նշվում որը մեր սուրբ թարգմանիչների տոնն է։Եկեղեցին երկու անգամ է նշում թարկմանիչ վարդապետների հիշատակը։
Աստված Մեսրոպի աղոտքները լսելով ցույց եր տալիս սքանչելի գրքերը տեսիլքով և ոչ թե քնած ժամանակ այլ արթուն ժամանակ։Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում են հայ գրերը:Նրանց աշակերտները թարկմանեցին Աստվածաշունչ իսկ Ս. Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը այն խմբագրեցին, որը այնքան կատարյալ էր, որ մինչ այսօր համարվում է «Թարգմանությունների թագուհի» :Հույն ու ասորի պատմիչների, փիլիսոփաների ու բնագետների բազմաթիվ աշխատությունների բնագրեր չեն պահպանվել իրենց լեզուներով, այդ իսկ պատճառով հունարենից ու ասորերենից կատարված հայերեն թարգմանությունները այսօր բնագրի արժեք ունեն։Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը հիմնականում առնչվում է Սուրբ Ջերոմի՝ 4-5դդ. հռոմեացի քրիստոնյա գիտնականի հետ, որին Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբացրել է՝ Աստվածաշունչը եբրայերենից լատիներեն թարգմանելու համար։

Վիլյամ Սարոյան (
Հարցեր և առաջադրանքներ
1)Ինչպես ես հասկանում սարոյանական հետևյալ միտքը. «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ»:
Այդ խոսքերով Վիլիամ Սարոյանը ուզում է ասել, որ մեր ժամանակում պիտի ազատ ապրել առանձ այդ վատության, որը մտել է քո էության մեջ։
2)Ինչ ես կարծում՝ ազատությունը բերում է սանձարձակություն, թե կարգապահություն: Ինչու ես այդպես կարծում, պնդումդ հիմնավորիր:
Ազատությունը մարդկանց տանում է տարբեր ուղություններով։ Մարդիկ կարող են փոխվել դեպի լավը, եթե ուզեն, բայց եթե լավ մտածենք կստացվի որ լավն և վատը չկա, կա միայն երկու կողմ, ամեն մի կողմը պայքարում է իր մտքի ազատության համար, դրա համար էլ մարդկության կեսը ազատ չի։
3)Ընդունված է համարել, որ մահը մարդու թշնամին է, բայց արի ու տես, որ ըստ Սարոյանի «Մահը ոչ մեր կործանումն է, ոչ էլ` թշնամին: Ծննդյան կողքին մահը մեր լավագույն նվերն է, իսկ ճշմարտության կողքին` լավագույն բարեկամը»: Հաստատիր կամ հերքիր Սարոյանի այս պնդումը:
Ծննունդն ու մահն կապ կա, եթե ծննունդ չլինի մահն էլ իր իմաստ կկորցնի, նույնել հակառակը։ Սարոյանը դա գիտեր, դրա համար էլ նա այտպես է գրել մահի և ծննուդի մասին։
4)«Նա նաև խենթ է, չափավոր խենթ, բայց ավելի ողջամիտ է, քան մյուսները, օժտված է լավագույն ողջամտությամբ, միակ ողջամտությամբ, որի համար արժե անհանգստանալ. ազատ մարդու աշխույժ, ստեղծագործական, խոցելի, հերոսական, չահաբեկվող, ամբարտավան ողջամտությունը»:
5) Առցանց բառարանի օգնությամբ պարզիր «ողջամտություն» բառի բացատրությունը- լավ խելք որը շատ արագ է իմանում ճիշտ պատասխանը տարբեր իրավիճակներում։
հոմանիշները- առողջամտություն, խելամտություն, խելացիություն, խելոքություն, խոհեմություն, գիտակցականություն, գիտակցություն, բանականություն, դատողություն, խելք։
հականիշները- անխելքությունը, անխելամին, անխելք։



Վիկտոր Համբարձումյան «Կտակ»
Հարցեր և առաջադրանքներ
1. «Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ¬րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
Ի՞նչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն:
Վիկտր Համբարցույանի ժամանակ ավելի շատ էին սովորում ռուսերենը, իսկ հայերենը դժվար էր տիրապետել, դրա համար էլ Վիկտր Համբարցումյանը մտածում էր որ հայրենի լեզուն իմանալը դա երջանկություն է և նա ճիշտ էր որովհետև հայերը մինչև հիմա երջանիկ են իրենց լեզով։
2. «Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի»:
5-7 նախադասությամբ մեկնաբանիր միտքը:
Աստղադիտարանը դատարկություն է առանց աստղադիտակի։ Նույն էլ հոգին առանց երևակայության։ Մարդիկ երևակայելով պակերացնում են , թե ինչ տիպի է այս աշխարը և ինչ կարող է լինել այս աշխարուն։ Աստղադիտարանում աստղադիտակն է ստեղծում պատկերներ և իմանում դրա մասի։ Երևակայությունը հոգու աջգն է, որը տեսնում է իրականությունից ավելի շատ բաներ, նույն էլ աստղադիտակը աստղադիտարանի համար։



Կոմիտաս
Կոմիտասը  ծնվել է 1869 թ. Անատոլիայում։Անունը  դրել են Սողոմոն։ Մայրը   քաղցր  ձայն է ունեցել։ Սողոմոնը  մեկ  տարեկան  էր, երբ  մայրը  մահացավ։Նրան  տատիկն  էր մեծացնում, 11  տարեկանում  կորցնում  է նաև հորը և  տեղափոխվում  է Էջմիածին։  Թուրքերեն  էր խոսում այնուհետև սովորում է նաև հայերեն։ Էջմիածնում   երաժշտության  ուսուցիչ է դառնում, մշակում  է  երգեր, դառնում  է  վարդապետ, ճեմարանում  երաժշտական  ծրագրում  փոփոխություն  է  մտցնում,զբաղվում  է  նաև  հոգևոր  երաժշտությամբ,  պատարագներ է գրում։1915-ին  աքսորվում է շատ մարդկանց հետ, թեև հետո  վերադառնում  է Պոլիս, բայց  ապրած սարսափից  հոգեկան խանգա րումներ է ստանում, Մահանում  է 1936թ․ հոգեբուժարանում։ Նրա   մարմինը  տեղափոխում  են Երևան և թաղում հետագայում Կոմիտասի պանթեոն կոչված վայրում։
























Ես և նա


Սյուժե

Պատմվածքը բաղկացած է հեղինակի առաջաբանից ու երկու մասից՝ «Ես» և «Նա»։
Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ Նույն վերնագրով էլ ինքը հանձնում է տպագրության, սակայն ինքը բավական կրճատել է այն՝ թողնելով միայն ամենահետաքրքրականը։

ԵՍ

Պատմվածքի հերոսը իրավագիտության վերջին կուրսի ուսանող է, որ խոստումնալից ապագայի հեռանկար ունի, ու ներկայում էլ երջանիկ է. սիրում է մի աղջկա ու համոզված է, որ նա էլ իրեն է սիրում։ Սակայն աղջիկն անսպասելի հեռանում է՝ նամակ գրելով, թե պատրաստվում է ամուսնանալ, և խնդրում է մոռանալ իրեն, քանզի իր սիրո նախկին հավաստիացումները սոսկ թյուրիմացություն էին։ Այդ հարվածից հետո տղան թողնում է ուսումը, ու հարբեցողությունն ու վատ շրջապատը հետզհետե կործանում են նրան։ Նա հասկանում է, որ իր կործանման պատճառը պիտի որոնել հենց իր մեջ, և այն գտնում է մի պատմվածք ընթերցելուց հետո. դա իտալական մի սիրավեպ էր՝ «Վրեժ» վերնագրով, որի թարգմանությունը նա հիշատակարանում բերում է «Նա» վերնագրով՝ հակադրելու համար իր պատմությանը։

ՆԱ

Վենեցիայի մի ազնվական ընտանիքի միակ զավակն էր Ջուլիետան, որ այնքան գեղեցիկ էր, որ թվում էր, թե հողեղեն չէ։ Նա ծանոթանում է Անտոնիոյի հետ, որ ջութակ էր նվագում աղջկա պատուհանի տակ։ Տղայի նվագն այնպես է գրավում աղջկա սիրտը, որ նա Անտոնիոոյին է նետում իր կարմիր մեխակը։ Դրանից հետո նրանք հանդիպում էին ամեն օր, սակայն մի երեկո էլ Ջուլիետան դուրս չի գալիս, այլ մի երկտող է նետում պատուհանից. «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։ Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։ Այդ օրվանից Անտոնիոն այլևս չէր երևում Վենեցիայի փողոցներում։
Տարիներ անց Վենեցիա ժամանեց հռչակավոր ջութակահար Անտոնիո Բոնվինին։ Համերգից հետո Ջուլիետան գնում է նրա մոտ, սակայն Անտոնիոն ցույց է տալիս Ջուլիետայի նետած երկտողը, և ասում, որ ինքն այն օրը երդվել էր վրեժ լուծել, և դրա միակ միջոցը այնքան բարձրանալն էր, որ աղջիկն ինքը հայտնվեր ներքևում. «Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացումների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող»։
Վերջում «կորած մարդը» եզրակացնում է, որ իր կործանման պատճառն իր բուրժուական շրջապատն է, որտեղ ինքը մեծացել է որպես կամազուրկ ու փափկամարմին մի ինտելիգենտ, որ առաջին իսկ հարվածից ընկնում է ու այլևս չի կարողանում ելնել։ Այնինչ աշխատավոր ժողովրդի ծոցից ելած թափառական երաժիշտն օժտված է երկաթակուռ կամքով, հաղթահարում է ամեն դժվարություն ու վրեժ լուծում իրեն արհամարհողներից։



<< Ծնունդդ շնորհավոր,  հայ մեծ երգահան և ուսուցիչ>> 





Եկեղեցի

Մաթեմատիկոսն ու Հավատացյալը մտան եկեղեցի։

Մաթեմատիկոսը համոզված անաստված էր ու եկեղեցի էր մտնում լոկ ի նշան համակամության իր մանկության ընկերոջ` Հավատացյալի հետ։

Հավատացյալը մոմ էր վառում` իր թշվառաքրտինք հոգեկան կուտակումները ուղղելով երկինք, Մաթեմատիկոսը մոմ էր դնում հավուր պատշաճի` ընկերոջ կողքին լինելու համար։

Եվ այդպես ամեն կիրակի։

Եկեղեցին երկու պատուհան ուներ իրար դիմաց։ Օդը մի կողմից ներս էր մտնում, խուզարկում եղած-չեղածը ու մյուս կողմից դուրս ելնում…

Հավատացյալը դրեց իր մոմը կենտրոնում` երկնքին տեսանելի, ու բոցի լեզվակը նրա ճթճթաց, թրթռաց ու տագնապահար այս ու այն կողմ ընկավ` կարծես փախչել ցանկանալով մոմի վրայից…

Մաթեմատիկոսը նայեց շուրջը` եկեղեցու կառուցվածքին, պատուհաններին, մտքի մեջ չափեց-չափչփեց օդի շարժումը և իր մոմը տեղավորեց անկյունում։ Նրա բոցի լեզվակը ուղղահայաց և մարմնեղ բարձրացավ վեր…

Հավատացյալը նայում էր Աստվածածնի սրբապատկերին ու, անէացած, աղոթք մրմնջում…

Մաթեմատիկոսը, իր ձանձրույթը զսպելով, համերաշխության համբերատարությամբ աչքը ման էր ածում շրջապատի վրա…

Հավատացյալի մոմը` դեռ կարգին չբոցավառված, պատուհանների միջանցիկ զեփյուռից ընկճվեց, մարեց…

Մաթեմատիկոսի մոմը շարունակում էր պահպանել իր կրակի ուղղահայաց, կենսունակ կեցվածքը…

Մաթեմատիկոսը անիմաստ չէր աղոթում միայն այն ժամանակ, երբ նրան պետք էր
աստծո օգնությունը, իսկ հավատացյալը ամեն օր էր աղոթում, բայց նրան շատ
պետք չէր աստծո օգնությունը, դրա համար էլ մաթեմատիկոսի մոմերը վառվում
էին, իսկ հավատացյալի մոմերը հանգած էին։

Комментариев нет:

Отправить комментарий