Հասանք Ստեփանավան : Շատ կանաչ բնություն էր : Մի քիչ վազվզեցինք ,գնդակներով խաղացինք: Հաջորդ օրը առավոտյան նախավարժանք արեցինք ,հետո այցելեցինք Կուրթանի դպրոց : Նրանք արդեն ճանաչում էին Սեբաստացիներին: Հետո ցանոթացանք այդ տարածքում գտնվող եկեղեցիներին և զբոսնեցինք անտառում :Երրորդ օրը նախավարժանքից հետո գնացինք Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցի: Նաև այցելեցինք Ստեփան Շահումյանի թանգարան , որտեղ նաև Ստեփանավանի պատմությանը ծանոթացանք: Գնացինք Լոռու բերդ : Ինձ շատ դուր եկավ ,այնտեղ կար մի կիսաքանդ եկեղեցի: Երեկոյան հետաքրքիր խաղեր էինք խաղում: Չորրորդ օրը առավոտյան հրաժեշտ տվեցինք Հնեվանքին և ճանապարհին՝ Դիլիջանում, Ջուխտակ վանքը տեսանք:Հետո եկանք Սևան, մի լավ լողացանք և շարժվեցինք դեպի Երևան : Ես շատ բան իմացա, մեր ուսուցիչները ծանոթացնում էին տեղի եկեղեցիներին և բնությանը : Ես շատ լավ ու հետաքրքիր օրեր անցկացրեցի:
Комментариев нет:
Отправить комментарий